Վաչե Զելա

ալբանացի երգիչ

Վաչե Զելա (անգլ.՝ Vaçe Zela, ապրիլի 7, 1939(1939-04-07)[1] կամ ապրիլի 7, 1938(1938-04-07)[2], Լյուշնյա, Ալբանիա - փետրվարի 6, 2014(2014-02-06)[1], Բազել, Շվեյցարիա[3]), ալբանացի երգչուհի[4]։ Երաժշտական գործունեությունն սկսել է վաղ հասակից։ 1962 թվականին Ալբանական երաժշտական փառատոնի (Festivali i Këngës) առաջին մրցանակակիր։ Ալբանիայի վաստակավոր արտիստ (1973), Ալբանիայի ժողովրդական արտիստ (1977)։ 2002 թվականին Ալբանիայի նախագահ Ալֆրեդ Մոյսիուի կողմից արժանացել է «Ազգային պատվո շքանշանի»։ Մինչև մահ՝ 2014 թվական, ապրել է Շվեյցարիայում։

Վաչե Զելա
Ծնվել էապրիլի 7, 1939(1939-04-07)[1] կամ ապրիլի 7, 1938(1938-04-07)[2]
Լյուշնյա, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Մահացել էփետրվարի 6, 2014(2014-02-06)[1]
Բազել, Շվեյցարիա[3]
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ և կիթառ
ԿրթությունQemal Stafa High School?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Vaçe Zela Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաչե Զելան ծնվել է 1939 թվականին Լյուշնյայում։ Նրա երաժշտական տաղանդը դպրոցում նկատել են ուսուցիչները։ Նրա արհեստավարժությունը դրսևորվել է ոչ միայն երաժշտության, այլ նաև նկարչության և թատրոնի մեջ։ Տասը տարեկան հասակում սկսել է երգել Մուզեքե շրջանի ժողովրդական երգերը։ Նա հաճախ երգում էր Լյուշնյայի այգիներում՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Շուտով նա մասնակցում է քաղաքում կազմակերպված փոքրիկ համերգին, չնայած ծնողները դեմ էին դստեր ընտրած ուղուն։ Զելան մեկնում է Տիրանա՝ սովորելու հեղինակավոր արվեստի դպրոցում, բայց չի ընդունվում։ Հաճախում է Քեմալ Ստաֆա ավագ դպրոց, որտեղ սովորում է կիթառ նվագել[5]

Զելան հանդես է եկել Զինվորական երաժշտական համույթում (ալբ․՝ Ansambli i Ushtrisë), Պետական համույթում (ալբ․՝ Ansambli Shtetëror), Երգի և պարի համույթում (ալբ․՝ Ansambli i Këngëve dhe Valleve) [փա՞ստ]:

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Առաջին երեխան» (ալբաներեն՝ Fëmija i parë) երգով հանդես է եկել Ալբանիայի առաջին երաժշտական փառատոնի ժամանակ և առաջինն է արժանացել մրցանակի (1962, դեկտեմբերի 28)
  • Փառատոնային արվեստի 45-րդ տարելիցին արժանացել է՝ «Երգող լեգենդ հատուկ գրան պրի» մրցանակի
  • Ալբանիայի վաստակավոր արտիստ (1973)
  • Ալբանիայի ժողովրդական արտիստ (1977)
  • «Ազգային պատվո շքանշանի» (2002)

Արժանացել է նաև միջազգային մրցանակների՝

  • «Ոսկե սկավառակ», «Տարվա կին», Քեմբրիջ
  • «'97-'98», Անգլիա
  • «Ոսկե խոսափող», Կոսովոյի մշակույթի նախարարություն

Գրականություն խմբագրել

  • Agolli, Nexhat (2001). Vaçe Zela: magjia e këngës shqiptare : monografi (Albanian). Lisitan. ISBN 978-99927-739-1-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Routledge (2007 թ․ հունվարի 1). International Who's Who in Popular Music 2007. Routledge. ISBN 978-1-85743-417-0.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #124262724 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Routledge p. 569
  5. Q. Stafa High School website. «Historiku». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Զելա» հոդվածին։