Վաշինգթոն Սեբաստիան Աբրեու Գալո
Վաշինգթոն Սեբաստիան Աբրեու Գալո (իսպ.՝ Washington Sebastián Abreu Gallo,հոկտեմբերի 17, 1976[2][1], Մինաս, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Աուդակս Իտալիանո» ակումբի հարձակվող։ Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում «Ամերիկայի գավաթ 2011»-ի հաղթող։ Ազգային հավաքականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում գրավում է յոթերորդ տեղը։
Քաղաքացիությունը | Ուրուգվայ[1] | ||
---|---|---|---|
Մականուն | El Loco և El Llanero | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1976[2][1] (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Մինաս, Ուրուգվայ | ||
Հասակ | 193 սանտիմետր | ||
Քաշ | 78 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրությունը խմբագրել
Որոշ ժամանակ համարվում էր, որ Աբրեուն (2010 թվական հունիսի սկզբին) Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում գոլերի քանակով զբաղեցնում էր երկրորդ տեղը թիմի գոյության ամբողջ ընթացքում (1905 թվականից) 30 գոլերով։ 79 տարիների ընթացքում (1930 թվականից) ռեկորդը պատկանում էր Հեկտոր Սքարոնեին 31 գոլ։ Սակայն, 2011 թվականի սկզբին, Աբրեուի խփած գոլերի թիվը վերահաշվարկվել է, և ըստ RSSSF- ի, Սեբաստիանը 26 գոլ է խփել։
Նա իր կարիերիայի ընթացքում փոխել է ավելի քան 20 ակումբներ 11 տարբեր երկրներում (Ուրուգվայ, Արգենտինա, Իսպանիա, Բրազիլիա, Մեքսիկա, Իսրայել, Հունաստան, Էկվադոր, Պարագվայ, Սալվադոր, Չիլի)։
Աբրեուն հայտնի է «Նասիոնալի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հանդեպ պատրիոտիզմով, որ ակումբում էլ որ Սեբաստիանիը խաղար, նա միշտ հիմնական վերնաշապիկի տակից հագնում էր իր սեփական վերնաշապիկը՝ «Նասիոնալի» ազգային հավաքականի վերնաշապիկի տարրերից պատրաստված և ֆուտբոլիստի երեխաների անուններով զարդարված։ Բացի այդ, Աբրեուն իր մոտ միշտ տեսախցիկ ունի, նա սեփական արխիվի համար միշտ տեսագրում է գոլերի պահերը։ Այս սովորության պատճառով ֆուտբոլիստը նույնիսկ տուժել է, Աբրեուն «ֆլամինգոի» հետ խաղի ժամանակ «Ֆիգեյրենսի» վերնաշապիկի տակից հագել էր իր նախկին թիմի «Բոատոֆոգոյի» վերնաշապիկը, որի վրա ևս պատկերված էր «Նասիոնալի» գերբը և երեխաների լուսանկարները, բացի դրանից խաղի ժամանակ Սեբաստիանը համբուրել է «Բոտաֆոգոյի» խորհրդանշանը։ Այս գործողությունների համար հարձակվողը որակազրկվել է մեկ խաղով[3]։
Ուրուգվայի ազգային հավաքականի հետ Աբրեուն մասնակցեց 2002 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին Ճապոնիայում և Կորեայում, իսկ 2010 թվականին Հարավային Աֆրիկայում։ Ինչպես նաև, հարձակվողը խաղացել է Ամերիկայի երեք գավաթներում՝ 1997, 2007 և 2011 թվականներին, երբ Ուրուգվայը ռեկորդային՝ 15-րդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող։ 2010 թվականի Աշխարհի առաջնությունում Էլ Լոկոն խփեց վերջին տասնմեկ մետրանոցը (պենալտին) Գանայի ազգային հավաքականի դարպասներին, այս հարվածի շնորհիվ Ուրուգվայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Ձեռքբերումներ խմբագրել
Խմբային
- Լիգիլայի հաղթող՝ 1995 թվական
- Արգենտինայի չեմպիոն՝ Քլաուսուրա 2001 թվական
- Արգենտինայի չեմպիոն՝ Քլաուսուրա 2008
- Ամերիկայի գավաթի հաղթող՝ 2011
Անձնական
Հետաքրքիր փաստեր խմբագրել
Սեբաստիան Աբրեուն ակումբային գրանցումը փոխել է 30 անգամ, ինչը բացարձակ համաշխարհային ռեկորդ է։ Ռեկորդը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հարձակվողը դուրս եկավ Սալվադորի «Սանտա Թեքլու»-ից, պայմանագիր կնքելով Բրազիլիայի «Բանգ»-ի հետ։
22 տարիների ակտիվ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը խաղացել է 26 թիմում, ընդ որում պարբերաբար նախորդ թիմ վերադառնալով[7]։
Շատ ակումբներում և ազգային հավաքականում Աբրեուն խաղացել է 13-րդ համարի տակ, որից շատ մարզիկներ նախընտրում են խուսափել։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 National Library of Uruguay — 1815.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Нападающий «Фигейренсе» Абреу дисквалифицирован за поцелуй эмблемы бывшего клуба
- ↑ Вместе с Агустином Дельгадо и Эверальдо Бехинесом
- ↑ Вместе с Вальтером Гайтаном, Висенте Вуосо и Клебером Боасом
- ↑ Вместе с Сальвадором Кабаньясом
- ↑ Главный футбольный кочевник: экс-форвард сборной Уругвая установил рекорд по количеству переходов
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный сайт футболиста Արխիվացված 2007-06-10 Wayback Machine
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգթոն Սեբաստիան Աբրեու Գալո» հոդվածին։ |