Վայրի կորեկ
Վայրի կորեկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ցեղ | Վայրի կորեկ (Milium) L., 1753 |
Վայրի կորեկ (լատին․՝ Milium), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 2 տեսակ, լայն տարածում ունի անտառային գոտիներում, հիմնականում Հյուսիսային կիսագնդում[1]։ Միամյա կամ բազմամյա խոտաբույսեր են։
Ձևաբանություն խմբագրել
Տերևները՝ գծավոր։ Հասկիկները՝ փոքր, մեկ երկսեռ համաչափ ծաղիկներով, հավաքված ծաղկաբույլում։ Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ մինչև 100-150 սմ։ Տերևները լայն գծաձև են, եզրերը խորդուբորդ։ Ծաղկաբույլը նոսր, բրգաձև հուրան է, հասկիկները՝ միածաղիկ, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմիկ է։
Տարածում և էկոլոգիա խմբագրել
Տարածված է տափաստաններում, Հյուսիսային կիսագնդի անտառային գոտում։ Բավարար որակի կերային խոտաբույս է։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի Գառնի, Գեղարդ գյուղերում, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է գետափերին, թփուտներում և անտառահատված վայրերում։
Տարածված սերմեր խմբագրել
Սերմերը տարածվում են ողնաշարավոր կենդանիների և մրջյունների, ինչպես նաև քամու միջոցով։
Տեսակներ խմբագրել
Հայտնի է 6-7, Հայաստանում՝ 3 տեսակ՝
- վայրի կորեկ գարնանային (M. vernalis),
- վայրի կորեկ անդրկովկասյան (M. transcaucasicum) և
- վայրի կորեկ ճյուղավոր (M. effusum)։
- Milium effusum L. — Սաղարթածավալ կորեկ
- Milium vernale M.Bieb. — Կորեկ գարնանային
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Толковый словарь» Владимира Даля приводит следующее определение: Растение Panicum miliaceum, Milium effusum, чёрное, птичье просо, просовик, просовка, род проса в чёрных шишках (симб., сам.)
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի կորեկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի կորեկ» հոդվածին։ |