Վայրի կարապները (մուլտֆիլմ)

Վայրի կարապներ (ռուս.՝ «Дикие лебеди»), խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ` նկարահանված 1962 թվականին, Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա։ Մուլտֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում։

Վայրի կարապները
ռուս.՝ Дикие лебеди
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Հիմնված էՎայրի կարապները
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի և Վերա Ցեխանովսկայա
ՍցենարիստYevgeny Ryss? և Լեոնիդ Տրաուբերգ
ՀնչյունավորումՍերգեյ Մարտինսոն[1], Ելենա Պոնսովա, Վիկտոր Սերգաչյով`, Էրաստ Գարին, Askold Besedin? և Անատոլի Շչուկին
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն57 րոպե
Թվական1962

Սյուժե խմբագրել

Չար խորթ մայրը տասնմեկ հիանալի եղբայր արքայազներին դարձնում է վայրի կարապներ, միայն երեկոյան էր նրանց հաջողվում ընդունել մարդկային կերպարանք։ Նրանց քույրիկ Էլիզան պատրաստ էր ամեն ինչի, որպեսզի նրանց ազատի կախարդանքից։ Եղբայրներին նորից մարդ դարձնելու համար նա պետք է հավաքեր գերեզմանոցից եղինջ։ Բայց այդ գործի ժամանակ եթե նա նույնիսկ մեկ բառ ասեր, նրա ողջ տանջանքները իզուր կլինեին։ Որպեսզի Էլիզան փրկեր իր եղբայրներին, նա անցնում է դժվար փորձությունների միջով և փրկվում խարույկի վրա որպես վհուկ այրվելուց։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Կինոգետ Պյոտր Բագրովն իր խորհրդային ֆիլմոգրաֆիայի «անդերսենյան» վերլուծության մեջ «Վայրի կարապները» մուլտֆիլմին հատուկ տեղ է տալիս, դրա գրական միտքը տարբերվում է Անդերսենի մյուս հեքիաթներից։ «Դա ընդհանուր առմամբ հեքիաթ էլ չէ։ Դա հին դանիական լեգենդ է»։ Բնականաբար, ուրիշ է նաև էկրանավորման պատկերման ձևը. «Ձգված, «գոթական» մարդիկ, միևնույն ժամանակ, միջնադարյան պարզագույն պատկերներ»։ Բագրովը նաև նշում է խաղարկային կինոյի համար սովորական, իսկ խորհրդային մուլտֆիլմերի համար անսովոր զուգահեռ մոնտաժը[2]։ Միխայիլ Ցեխանովսկիի ստեղծագործության այլ հետազոտողներ ևս անդրադարձել են գոթական ոճ հիշեցնող պատկերներին[3]։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ – Եվգենի Ռիս, Լեոնիդ Տրաուբերգ
  • Երգերի տեքստերի հեղինակ Միխայիլ Վոլպին
  • Բեմադրող ռեժիսորներ – Միխայիլ և Վերա Ցեխանովսկիներ
  • Բեմադրող նկարիչներ – Նատան Լերներ, Մաքս Ժերեբչևսկի
  • Նկարիչներ – Բորիս Կորնև, Դմիտրի Անտիլով
  • Կոմպոզիտոր – Ալեքսանդր Վառլամով
  • Օպերատր – Ելենա Պետրովա
  • Օգնական օպերատոր – Սվետլանա Կաշչեևա
  • Ձայնաօպերատոր – Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Ելենա Խլուդովա, Վիկտոր Շեվկով, Վալենտին Կուշներյով, Ռենատա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Ն. Չեռնովա, Ֆաինա Եպիֆանովա, Կոնստանտին Չիկին, Տատյանա Տառանովիչ, Վլադիմիր Զարուբին, Բորիս Բուտակով, Իվան Դավիդով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Տատյանա Պամերանցեվա, Օ. Սիսևա, Լ. Ռբչեվսկայա
  • Ռեժիսորի օգնականները – Լիդիա Նիկիտինա, Ելենա Տուրանովա
  • Խմբագիր Զ. Պավլովա

Դերերը կրկնօրինակել են.

  • Վալենտինա Տումանովա – Էլիզա
  • Ելենա Պանսովա – Թագուհի, բարի տատիկ, ագռավ
  • Վիկտոր Սերգաչով – երիտասարդ թագավոր
  • Էրաստ Գարին – Եպիսկոպոս
  • Սերգեյ Մարտինսոն – միապետ
  • Անատոլի Շուկին – թագավոր
  • Ռոբերտ Չումակ
  • Կոնստանտին Ուստյուգով
  • Ասկոլդ Բեսեդին – երիտասարդ թագավոր
  • Կլարա Ռումյանովա – Էլիզայի դերում
  • Մուլտֆիլմի տնօրեն – Գ. Կրուգլիկով

Տեսաերիզներ խմբագրել

1980 թվականին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը նկարահանվեց «ԽՍՀՄ Պետկինո վիդեոծրագիր» վիդեոընկերության կողմից։ Մուլտֆիլմը տեսագրվել էր VHS տեսաերիզի վրա, ուներ 60 րոպե տևողություն։ 1990-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում մուլտֆիլմը հրապարակվեց «Մեծ պլան» կինոընկերւթյան կողմից VHS E-60 ձևաչափով, իսկ 90-ականների կեսերին` Studio PRO Video-ի կողմից` արտասահմանյան E-180 տեսաերիզների վրա` խորհրդային մուլտֆիլմերի հավաքածուի մեջ։ Արտադրվում էր Hi-Fi Stereo ձայնային լիցենզիայով և PAL համակարգով։ 2003 թվականին լույս է տեսել «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածու»-ի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Пётр Багров. Свинарка и пастух. От Ганса Христиана к Христиану Гансу
  3. «Энциклопедия отечественного кино: Михаил Цехановский — Тексты: КУЗНЕЦОВА В., КУЗНЕЦОВ Э. Цехановский. Л., 1973». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել