Նաթան Օզիասովիչ Լերներ (ռուս.՝ Натан Озиасович Лернер, դեկտեմբերի 30, 1932(1932-12-30), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 1993(1993-10-20), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ։

Նաթան Լերներ
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 30, 1932(1932-12-30)
Ծննդավայր՝Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 20, 1993(1993-10-20) (60 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր և ռեժիսոր
IMDb։ID 0503637

Կենսագրություն խմբագրել

Նաթան Լերները ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 30-ին Բաքվում, Օզիաս Մոիսեևիչ Լերների ու Ռեվեկկա Իսահակովնա Լերների ընտանիքում։ 1953 թվականին Մոսկվայի 1905 թվականի անվան շրջանային գեղարվեստական ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարի սովորել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան պատական գեղարվեստական ինստիտուտում, ապա տեղափոխվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ, որն ավարտել է 1959 թվականին։ Ստացել է մուլտիպլիկացիոն կինոյի նկարչի մասնագիտություն։

1960 թվականից Նաթան Լերները եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի բեմադրող նկարիչ։ Աշխատելով առաջատար խորհրդային ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Միխայիլ և Վերա Ցեխանովսկիները («Աղվեսը, կուղբն ու մյուսները» (1960) և «Վայրի կարապները» (1962) լիամետրաժ մուլտֆիլմը), Եֆիմ Գամբուրգը («Լրտեսական կրքեր» (1967) և «Տեսակի ծագումը» (1966) և այլք, անցել է մուլտիպլիկացիայի լավագույն դպրոցը։

Որպես ռեժիսոր՝ Նաթան Լերներն իր նորամուտը կատարել է «Տաջիկֆիլմ» ստուդիայում, որտեղ 1972 թվականին նկարահանել է «Աֆենդին, ավանակն ու գողերը» ֆիլմը[1]։ 1973 թվականից աշխատել է «Մուլտհեռուստաֆիլմում»՝ «Էկրան» ստեղծագործական միությունում։ Նոր ստուդիայում իրականացրած առաջին ռեժիսորական աշխատանքները, որ միանգամից հաջողություն է ունեցել գործընկերների շրջանում և արժանացել ժողովրդականության հանդիսատեսի շրջանում, եղել են նախկինում «Մուլտհեռուստաֆիլմում» թողարկված «Մյունխհաուզենի արկածները» մինի սերիալի երկու սերիաները՝ «Դիպուկ կրակոց» (ռուս.՝ «Меткий выстрел», 1973) և «Սիրամարգ» (ռուս.՝ «Павлин», 1974)։

1980-ական թվականների սկզբին Նաթան Լերները տարվել է տիկնիկային ֆիլմերի ստեղծմամբ և հասել նշանակալի հաջողությունների։ Այդ տարիներին Լերների ստեղծած լավագույն ֆիլմը «Սատանի ճուտ № 13» (ռուս.՝ «Чертёнок № 13») մուլտֆիլմն է[1]։

Հատուկ Նաթան Լերների համար սցենարներ են գրել Ալեքսանդր Կուռլյանդսկին, Արկադի Խայտը, Էդուարդ Ուսպենսկին, Լյուդմիլա Պետրուշևսկայան, Մարինա Վիշնևեցկայան։

Մրցանակներ խմբագրել

Նաթան Լերների մուլտֆիլմերը մրցանակների են արժանացել մի շարք կինոփառատոններում[2].

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  1. 1972 – Աֆենդին, ավանակն ու գողերը (ռուս.՝ Аффенди, осёл и воры)
  2. 1972 – Հասցրի՛ (ռուս.՝ Успела!)
  3. 1973 – Մյունխհաուզենի արկածները։ Դիպուկ կրակոց (ռուս.՝ Приключения Мюнхаузена. Меткий выстрел)
  4. 1974 – Մյունխհաուզենի արկածները։ Սիրամարգ (ռուս.՝ Приключения Мюнхаузена)
  5. 1975 – Քաջընթացիկ Մուկը (ռուս.՝ Мук-скороход)
  6. 1976 – Բոլորն անհասկացող են (ռուս.՝ Все непонятливые)
  7. 1977 – Մարուսյայի կարուսելը (ռուս.՝ Марусина карусель)
  8. 1978Գողացված արևը (ռուս.՝ Краденое солнце)
  9. 1980 – Ակադեմիական թիավարություն (ռուս.՝ Академическая гребля)
  10. 1981 – Шиворот-навыворот
  11. 1981 – Չես խլացնի, ոտնատակ չես տա տարիները (ռուս.՝ Не заглушить, не вытоптать года)
  12. 1982Սատանի ճուտ № 13 (ռուս.՝ Чертёнок № 13)
  13. 1983Շիկահավն ու արջը (ռուս.՝ Малиновка и медведь)
  14. 1984 – Կախարդական բահ (ռուս.՝ Волшебная лопата)
  15. 1984Պլյուխ և Պլիխ (ռուս.՝ Плюх и Плих)
  16. 1985 – ԲՀԻՊԿ։ Թողարկում 3։ Քնի թագավորություն (ռուս.՝ КОАПП. Выпуск 3. Сонное царство)
  17. 1986Փիղը և Փրփուրիկը (ռուս.՝ Слон и Пеночка)
  18. 1987Կենդանաբանական այգում վերանորոգում է (ռուս.՝ В зоопарке — ремонт!)
  19. 1987 – Բոլորն անհասկացող են (ռուս.՝ Все непонятливые)
  20. 1988Կատուն, որը կարողանում էր երգել (ռուս.՝ Кот, который умел петь)
  21. 1989 – Երաժշտական խանութ (ռուս.՝ Музыкальный магазинчик)
  22. 1990 – Հավ (ռուս.՝ Курица)
  23. 1991Հեքիաթ (ռուս.՝ Сказка)
  24. 1992 – Երջանիկ արքայազնը (ռուս.՝ Счастливый принц)
  25. 1993 – Երեք տիպեր ու ջութակահարը (ռուս.՝ Три типа и скрипач)

Սցենարիստ խմբագրել

  1. 1987Կենդանաբանական այգում վերանորոգում է (ռուս.՝ В зоопарке — ремонт!)
  2. 1993 – Երեք տիպեր ու ջութակահարը (ռուս.՝ Три типа и скрипач)

Բեմադրող նկարիչ խմբագրել

  1. 1960 – Աղվեսը, կուղբն ու մյուսները (ռուս.՝ Лиса, бобëр и другие)
  2. 1962Վայրի կարապները (ռուս.՝ Дикие лебеди)
  3. 1963Աֆրիկյան հեքիաթ (ռուս.՝ Африканская сказка)
  4. 1964Ձկնորս կատուն (ռուս.՝ Кот-рыболов)
  5. 1965Ձեր առողջությունը (ռուս.՝ Ваше здоровье)
  6. 1966 – Տեսակի ծագումը (ռուս.՝ Происхождение вида)
  7. 1967Փղիկը (ռուս.՝ Слонёнок)
  8. 1967 – Լրտեսական կրքեր (ռուս.՝ Шпионские страсти)
  9. 1968 – Հին պատգամներ (ռուս.՝ Старые заветы)
  10. 1971 – Միայն մեծահասակների համար (թողարկում 1) (ռուս.՝ Только для взрослых (выпуск 1))
  11. 1972 – Աֆենդին, ավանակն ու գողերը (ռուս.՝ Аффенди, осёл и воры)
  12. 1972 – Հասցրի՛ (ռուս.՝ Успела !)
  13. 1973 – Միայն մեծահասակների համար (թողարկում 2) (ռուս.՝ Только для взрослых (выпуск 2))

Դրանից բացի, Նաթան Լերները հեղինակել է մի շարք սյուժեներ «Պատրույգ» (ռուս.՝ «Фитиль») կինոամսագրի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Наталия Венжер. Натан Лернер // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.393-394.

Արտաքին հղումներ խմբագրել