Վալերի Վիկտորովիչ Ռյումին (ռուս.՝ Валерий Викторович Рюмин, օգոստոսի 16, 1939(1939-08-16)[1][2], Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 6, 2022(2022-06-06)[3], Միտիշչի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1979, 1980), Հունգարիայի ժողովրդական Հանրապետության (1980), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության աշխատանքի (1980), Կուբայի Հանրապետության հերոս (1980

Վալերի Ռյումին
Валерий Викторович Рюмин

Ռյումին Վալերի
Բնօրինակ անուն ազգանուն Валерий Викторович Рюмин
Ի ծնե Ռյումին Վալերի Վիկտորովիչ
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Առաքելություն «Սոյուզ-25»
«Սոյուզ-32»
«Սոյուզ-35»
«Սոյուզ-36»
«Սոյուզ-37»
«Սոյուզ-38»
Բաց տիեզերքում անցկացրած ժամանակը 371 օր, 16 ժամ, 24 րոպե, 29 վայրկյան
Ծնվել է օգոստոսի 16, 1939(1939-08-16)[1][2]
Ծննդավայր Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել է հունիսի 6, 2022(2022-06-06)[3] (82 տարեկան)
Մահվան վայրը Միտիշչի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Ազգություն ռուս
Ամուսին Yelena Kondakova?
Պարգևներ

Ծնվել է 1939 թվականի օգոստոսի 16-ին՝ Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում։ Տիեզերագնացների ջոկատում է ընգրկվել 1973 թվականին։ Ավարտել է Մոսկվայի անտառատեխինստիտուտը։

1977 թվականի հոկտեմբերի 9-11-ին Վլադիմիր Կովալյոնոկի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-25» տիեզերանավով։ 1979 թվականի փետրվարի 25-ին, Վլադիմիր Լյախովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-32» տիեզերանավով, և թռիչքը տևել է մինչև 1979 թվականի օգոստոսի 19-ը (175 օր)։ 1980 թվականի ապրիլի 9-ին Լեոնիդ Պոպով հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-35» տիեզերանավով։ Ապրիլի 10-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ- 6»—«Պրոգրես-8» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Աալյուտ-6» ուղեծրակայանով։ Վերջինին թռիչքի ընթացքում կցվել են «Սոյուզ-36» (մայիսի 27-ին տիեզերագնացներ՝ Վալերի Կուբասով, Բերտալան Ֆարկաշ), «Սոյուզ Տ-2» (հունիսի 5-ին տիեզերագնացներ՝ Յուրի Մալիշև, Վլադիմիր Ակսյոնով), «Սոյուզ-37» (հուլիսի 24-ին տիեզերագնացներ՝ Վիկտոր Գորբատկո, Ֆամ Տուան), «Սոյուզ-38» (սեպտեմբերի 19-ին տիեզերագնացներ՝ Յուրի Ռոմանենկո, Առնալդո Տամայո Մենդես) տիեգերանավերը՝ «Պրոգրես-9, 10,11» ավտոմատ բեռնափոխադրական տիեզերանավերը։ 1980 թվականի հոկտեմբերի 11-ին Լեոնիդ Պոպովի հետ վայրէջք է կատարել «Սոյուզ-37» տիեզերանավով (թռիչքը տևել է 185 օր)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Ռյումին» հոդվածին։