Առնալդո Տամայո Մենդես
Առնալդո Տամայո Մենդես անգլ.՝ Arnaldo Tamayo Méndez, հունվարի 29, 1942, Գուանտանամո, Կուբա), կուբացի տիեզերագնաց օդաչու, Կուբայի հանրապետության հերոս (1980), Խորհրդային Միության հերոս (1980), փոխգնդապետ։
Առնալդո Տամայո Մենդես Arnaldo Tamayo Méndez | |||
Կուբայի փոստային նամականիշ, 1981 թ. |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | Arnaldo Tamayo Méndez | ||
Ի ծնե | Առնալդո Տամայո Մենդես | ||
Պետություն | Կուբա | ||
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու | ||
Զինվորական կոչում | բրիգադային գեներալ Ռազմա-օդային ուժերի | ||
Առաքելություն | «Սոյուզ-38», «Սալյուտ-6» | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 7 օր, 20 ժամ, 43 րոպե | ||
Ծնվել է | հունվարի 29, 1942 (82 տարեկան) | ||
Ծննդավայր | Կուբա | ||
Պարգևներ | Ազգային շքանշան «Playa Girón» | ||
Ավարտել է Կուբայի Տեխնոլոգիական ինստիտուտը, ծառայել հանրապետության հեղափոխական զինված ուժերում։ 1961 թվականին գործուղվել է ԽՍՀՄ, սովորել բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, ապա շարունակել ծառայությունը Կուբայի հեղափոխական զինված ուժերում։ 1978 թվականից Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Սալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի սեպտեմբերի 19-ին Յուրի Ռոմանենկոյի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ-38» տիեզերանավով։ Մեպտեմբեր 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ-6»—«Սոյուզ-37» (տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Վալերի Ռյումին) ուղեծրային համալիրի հետ, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 555)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնալդո Տամայո Մենդես» հոդվածին։ |