Սև կատուներով տուն կամ Կատուների տուն (լատիշ․՝ Kaķu nams), շենք Ռիգայի Հին քաղաքի կենտրոնական մասում, որ կառուցել է ճարտարապետ Ֆրիդրիխ Շեֆելը 1909 թվականին ուշ ռացիոնալ մոդեռնիստական ոճով[1]։

Սև կատուներով տուն
լատիշ․՝ Kaķu nams
🌐liveriga.com/en/3177-cat-house
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքային լեգենդ խմբագրել

Գոյություն ունի մի հին լեգենդ, ըստ որի՝ հարուստ վաճառական Բլյումերը (Պլյումե), դժգոհ լինելով նրանից, որ իրեն թույլ չեն տվել դառնալ Ռիգայի մեծ գիլդիայի (Ռիգայի վաճառականների ներկայացուցչական մարմին) անդամ, ձեռնարկել է հոգեբանական հաշվեհարդարի գործողություն[2]։ Նա պատվիրել է կամարաձև մեջքով սև կատուների քանդակներ և դրանք տեղադրել է Մեյտարու փողոցի հակառակ կողմում գտնվող իր բնակելի շենքի սրածայր աշտարակների վրա։ Պատկերն ամբողջացնելու համար այս կատուների պոչերը շրջել էին դեպի Մեծ գիլդիայի ավագի աշխատասենյակի պատուհանները։ Այս պատմության վարկածներից մեկի համաձայն՝ Բլյումերի դեմ դատական հայց է սկսվել, սակայն իրավական միջոցները չեն կարողացել Բլյումերին ստիպել կատուներին հակառակ ուղղությամբ շրջել, քանի որ Բլյումերը դատավորի լավ ընկերն է եղել կամ առատաձեռն կաշառք է տվել հաճախակի փոփոխվող դատավորներին։ Դատավորները ողջ պատասխանատվությամբ հայտարարել են, որ այս կատուները ազատ կենդանիներ են, և առանց նրանց Ռիգան կկորցնի իր ճարտարապետական հարստության մի մասը[3]։ Դատավարությունն ընդհատվել է միայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբով` 1914 թվականին և կատուները տեղակայվել են «ճիշտ» դիրքով[4]։

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

Երկու կատուներն էլ չափազանց սիմետրիկ են, նրանք զարդարում են Մայտարու փողոցի Մազա Սմիլսու և Զիրգու փողոցներով ձևավորվող խաչմերուկների վերևում գտնվող աշտարակները։ Շենքի կենտրոնական ճակատն առանձնանում է սիմետրիկ հորինվածքով, մեջտեղում այն պսակված է բաց թևերով արծվի քանդակային խորհրդանշական պատկերով, որը պատրաստ է սավառնել դեպի երկինք։ Արծիվը կարողանում է առանց թարթելու նայել արևին, ինչը պատճառներից մեկն էր այս թռչունը որպես արևային առանցքային խորհրդանիշ ճանաչելու համար. այս ֆունկցիոնալ բովանդակությունը նպաստել է արծվի պաշտոնական ընդգրկմանը ժամանակակից սիմվոլիզմի հայեցակարգում։ Շենքի մուտքը շրջանակված է ծաղկային զարդարանքով, իսկ մուտքի վերևում պատկերված է հանգիստ և հավասարակշռված թևավոր կանացի մասկարոնը[5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

«Գարնան տասնյոթ ակնթարթները» ֆիլմում այս շենքը խաղացել է Բեռլինի «Նոր դարպասի մոտ» հյուրանոցի դերը, որի մոտ տեղի է ունեցել Շտանդարտֆյուրեր Օտտո ֆոն Շտիերլիցի նվիրական հանդիպումը ամենազոր ռայխսլեյտեր Մարտին Բորմանի հետ, որի մեքենան ենթադրաբար. կանգ առնել մուտքի ձախ կողմում՝ փողոցի անկյունում[7]։ 2018 թվականին թողարկվել է «Սև կատուներով տունը» դետեկտիվ սերիալը։ Գործողությունը տեղի է ունենում զուգահեռաբար մեր օրերում և 15-րդ դարում[8]։

Շենքը զբաղեցրած կազմակերպություններ խմբագրել

Խորհրդային տարիներին շենքում երկու գիտական կազմակերպություն է տեղակայված եղել՝ ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության լատվիական մասնաճյուղը և Լատվիական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտը։ Այժմ տան առաջին հարկում տեղակայված է «Carpe diem» ջազային ռեստորանը։ Մյուս կողմում՝ առաջին հարկում են գտնվւմ «Սև կատու» ռեստորանը և խաղատունը[9]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Jānis Krastiņš. Rīgas arhitektūras meistari. SIA J.L.V. 2002 ISBN 9984-05-450-0
  • Jānis Krastiņš, Ivars Strautmanis «Riga. The Complete Guide to Architecture»; Riga, Projekts 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kaķu nams :: Vecrīgas apskates vietas :: Rīgas apskates vietas :: Cita Rīga». web.archive.org. 2014 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  2. «Kaķu nams :: Meistaru iela 10, Vecrīga , Rīga , Rīgas reģ. :: Vietas.lv». Vietas.lv - Latvijas ceļvedis, Latvijas karte, pilsētas, rajoni, tūrisma un citi interesanti objekti, pasākumi. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  3. Кошкин дом Արխիվացված 2016-11-06 Wayback Machine на citariga.lv
  4. vietas.lv
  5. Крастиньш Я. А. Стиль модерн в архитектуре Риги. — М.: Стройиздат, 1988.
  6. «Rīga tête-à-tête | WorldCat.org». search.worldcat.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  7. «Дом с чёрными котами (Рига) – Dslov.ru». dslov.ru. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
  8. Дом с чёрными котами (2018), Վերցված է 2024-01-10-ին
  9. «Kaķu nams». www.liveriga.com (լատվիերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.