Հին քաղաք (լատիշ․՝ Vecrīga), Ռիգայի հնագույն մասը՝ Դաուգավա գետի աջ ափին։ Հայտնի է իր տաճարներով, պատմական շինություններով։ Սահմանափակված է Նոյեմբերի 11-ի, Հունվարի 13-ի, Կրիշյանիս Վալդեմարի փողոցով ու Ասպազիյաս ու Զիգֆրիդ Աննա Մեյերովիցայի անվան զբոսայգիներով։ Մակերեսը 438,3 հա է (1 083 ակր)։

Բնակավայր
Հին քաղաք
ԵրկիրԼատվիա Լատվիա
Մակերես94,4 հեկտար
Հին քաղաք (Ռիգա) (Լատվիա)##
Հին քաղաք (Ռիգա) (Լատվիա)

1967 թվականին Հին քաղաքը ստացել է պահպանվող տարածքի կարգավիճակ, իսկ 1983 թվականից քաղաք-հուշարձան։ 1997 թվականին Ռիգայի պատմական կենտրոնը (Հին քաղաք) ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պատմություն խմբագրել

Ճարտարապետ Վիլհելմ Նեյմանի կարծիքով 1201 թվականին եպիսկոպոս Ալբերտ Բուքսգևդենի հիմնադրած հին Ռիգան գտնվել է ժամանակակից Շկյունյու և Կալկյու թողոցների խաչմերուկում։ Այստեղ են գտնվել Ռիգայի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը, օրդենի ամրոցը, եպիսկոպոսի նստավայրը, հնարավոր է, քաղաքային շուկան։ Այստեղ են խաչվել քաղաքի գլխավոր փողոցները։ Աստիճանաբար քաղաքն իր մեջ է ներառել շրջակա տարածքները՝ լիվերի գյուղը, նոր շուկայի տարածքը, արվարձանները։ Քաղաքի տարածքի ձևավորումը իր շրջակա ամրոցներով ավարտվել է 13-րդ դարի վերջին։

1936 թվականին լատվիացի պատմաբան Յանիս Ստրաուբերգսը վարկած է առաջ քաշել այն մասին, որ հին Ռիգան ունեցել է երկու կենտրոն` լիվերի բնակավայրը, որը, հնարավոր է գտնվել է Ռիձինիի ափի ծովախորշի մոտ, և լիվերի՝ Դաուգավայի ափին գտնվող տարածքը (ներկայումս՝ Ռիգայի մայր տաճարի շրջակայք)։ Հիմնական ճանապարհը, հնարավոր է, անցել է ներկայիս Սմիլշու, Շկյունյու և Մարստալյու փողոցներով։ Ալբերտ եպիսկոպոսի օրոք շինարարությունն ընթացել է արդեն ազատ տարածքներում։

1961 թվականին Ռիգայի ծագման մասին իր աշխատությունն է հրապարակել Ֆ. Բեբիբգհոֆենը, որը փաստարկումներ է ներկայացրել ի պաշտպանություն Նեյմանի միակենտրոն վարկածի (Ռիգայի փողոցներ, այնտեղ գտնվող շինություններ)։

Արտահայտված կարծիքները պետք է հիմնավորեին Ռիգայի գերմանական (Նեյման, Բենինգհոֆ) կամ բալթյան (Ստրաուբերգ) ծագման մասին։

Ռիգայի՝ 13-րդ դարի պատմությունը նկարագրված է Հենրիխ Լիտվացու կողմից։ Արդեն 1211 թվականին Ալբերտ եպիսկոպոսը սկսել է նոր նստավայրի կառուցումը։ 1215 թվականի հրդեհը ոչնչացրել է Ռիգայի զգալի մասը` ներառյալ եպիսկոպոսի հին նստավայրը և քաղաքային տաճարը։ 1297 թվականին օրդենի ամրոցն ավերվել է այն գրաված ռիգացիների կողմից, սակայն 1330 թվականին օրդենին հաջողվել է իր իշխանությունը վերականգնել Ռիգայում. օրդենի նոր ամրոցը կառուցվել է քաղաքի հյուսիսարևմտյան մասում։

14-րդ դարի սկզբին նոր տարածք` Դաուգավայի ափ է տեղափոխվել քաղաքային շուկան։ 1330-ական թվականներին նրա կողքին կառուցվել է Ռիգայի ռատուշան, իսկ նրա դիմաց` Նոր տունը (հետագայում հայտնի է եղել որպես Սևագլուխների տուն)։ Ռատուշայի հրապարակը եղել է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը. այստեղ են հայտարարվել որոշումներ, ընդունվել երդման արարողություններ, անցկացվել հանդիսավոր միջոցառումներ, մրցաշարեր, թատերականացված ներկայացումներ։

Քաղաքացիների մեծ մասը վարել է բնատնտեսություն։

 
Հին Ռիգան Ռիգայի քարտեզին

1293 թվականին ընդունվել է շինարարական առաջին ծրագիրը, որում մասնավորապես նշվել է շինությունների առավելագույն չափը (բարձրությունը` 15 մ, լայնությունը`8 մ), պահանջվել է տների կառուցումը ուղղագիծ փողոցներով, ամբողջովին արգելվել է փայտանյութի կիրառությունը տների շինարարության մեջ։

15-րդ դարի սկզբին Ռիգան տիպիկ հանզայական քաղաք է եղել։ 1500 թվականի 393 հողամասերում կառուցվել է 353 բնակելի տուն, մնացածը զբաղեցրել են առևտրական շինությունները։ Քաղաքի տների մեկ երրորդը կառուցվել է քարից։

Ռիգա գետը, որը Հին քաղաքով անցել է Մեյստարու-Կալեյու-Մինստերեյաս փողոցների գծով, աստիճանաբար անհետացել է քաղաքից այնտեղ լցված կենցաղային աղբի պատճառով, չնայած գետի հունի մաքրման աշխատանքներ են ձեռնարկվել։ 17-րդ դարում, երբ կառուցվել են քաղաքային ամրությունները, գետի վերին հոսանքը շրջապատել են հողապատնեշով։ 1860 թվականի վերջին քաղաքային պատնեշները քանդել են և գետն անցկացրել ստորգետնյա ջրանցք, որը տանում է Դաուգավա։ Մինչև 19-րդ դարը գոյատևած ջրանցքի ուղղությամբ է անցնում ներկայիս Ռիձենես փողոցը։ Ներկայումս Լիվերի հրապարակում ալիքավոր սալիկներով և հատուկ ընտրված բուսականությամբ ոճավորվել է անհետացած գետի հունը[1]։

1903 թվականի մշակվել է Հին քաղաքի վերապլանավորման նախագիծը` թելադրված տնտեսական նոր հարաբերությունների պահանջներով։ Նախատեսվել է ուղղել ու ընդարձակել փողոցները, կառուցել վարչական, ֆինանսական ու այլ շինություններ, որոնք կհանգեցնեին պատմական շենքերի քանդմանը։ Այդ ծրագիրը մասամբ իրագործվել է։

Հին քաղաքի թաղամասերի վերակառուցումը շարունակվել է 1920-1941 թվականներին[2]։

Հին քաղաքը խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1941-1944 թվականներին ավերվել է Հին քաղաքի շինությունների մեկ երրորդը[3]։ Կորուստների սուր զգացողությունն արտահայտվել է Հին Ռիգայի՝ որպես հին կինոյի համեմատական ընկալումով[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Միջնադարյան այլ քաղաքների նման Ռիգան ունեցել է պաշտպանական մի քանի գոտի։ Պաշտպանական առաջին պատերը կառուցվել են 1206-1207 թվականներին։ Փարիզի հաշտության պայմանագրի (1856) համաձայն՝ Ռիգայի ամրոցային պաշտպանությունները, այդ թվում` ամրոցային պատերը պետք է քանդվեին։ Պատերի հատվածներ են պահպանվել Մորստալյու փողոցում, իսկ 1960 թվականին պատի ոչ մեծ հատված վերականգնվել է Յանովա պալատում` Տորնյա և Տրոկշինո փողոցների միջև[5]։

16-րդ դարում, երբ սկսվել է կիրառվել հրանոթային զենքը, քաղաքի շրջակայքի քարե պատերը կորցրել են իրենց նշանակությունը, քանի որ դրանք կարող էին քանդվել խոշոր տրամաչափի զենքերից։ Այդ պատճառով 16-րդ դարի կեսին քաղաքը սկսել են ամրացնել` արտաքին կողմից հողաթմբեր ձևավորելով։ Այդ հողաթմբերի բարձրությունը հասնում է 8-11 մ-ի։ Ամրությունների միջև առաջացել են եռանկյուն կղզյակներ, որոնք լրացուցիչ ամրությունների դեր են կատարել։ Փայտե կամրջակները դրանք կապել են երկու ափերին, դրանցով ճանապարհը հասնում է քաղաքային դարպասների մոտ։

14-րդ դարին են վերաբերում ամրոցային աշտարակներին առնչվող առաջին հիշատակությունները, որոնց թիվն աստիճանաբար հասել է 27-ի։ Ներկայումս նրանցից մի քանիսն են պահպանվել խիստ քանդված վիճակում[6]։ Սուրբ հոգու աշտարակը ներառված է Օրդենի նոր ամրոցում, Աղջկա աշտարակը կառուցվել է Արսենալի շենքի մոտ։ Տրոկշինո փողոցում պահպանվել են Ռամերի աշտարակից հատվածներ, լավ պահպանվել է Վառոդի աշտարակը։ Ամրոցային պատերից մեր օրեր են հասել միայն Շվեդական դարպասները[7]։

Հին քաղաքի շենքերը շատ բազմազան են իրենց ճարտարապետությամբ, որի ընդհանուր ոճը միջնադարյան շունչ ունի։ Կան գոթական ոճով կառուցված շինություններ` Սուրբ Պետրոսի եկեղեցին, Սուրբ Հակոբի եկեղեցին, Երեք եղբայր համալիրը, մաներիզմի, բարոկկո ոճով շենքեր, ռեֆորմիստական եկեղեցին, կլասիկ ոճի օրինակներ (Արսենալ), էկլեկտիկ շենքեր (բիրժա), մոդեռն ոճով (Կատուներով տուն, Դետմանի տուն, «Hotel Neiburgs»` նախատեսված Ռիգայի լատիշական համայնքի համար։ Վերջին տարիներին ի հայտ են եկել ժամանակակից ոճով շենքեր, որոնք հաճախ են քննարկվում հասարակական շրջանակներում[8]։

Միջպատերազմյան շրջանում Հին քաղաքում կառուցվել են մասշտաբային մի քանի շենքեր` Կենտրոնական հանրախանութը, Ֆինանսների նախարարությունը, Ռազմական թանգարանը։ Քանդվել են Ռիգայի մայր տաճարի հարակից շինությունը, Ալբերտի հրապարակի կառույցները։

 
Հին Ռիգայի համայնապատկեր

Թանգարաններ խմբագրել

Ճարտարապետներ խմբագրել

17-րդ դարի վերջին Ռիգան նշանավորվել է Ռուպերտ Բինդենշուի նախագծերով։

Ռիգայի խոշորագույն ճարտարապետը 18-րդ դարում եղել է Քրիստոֆ Հաբերլանդը։ Նրա նախագծով կառուցված շենքերը` բյուրգերական կլասիցիզմ ոճով, մինչ օրս ճանաչելի են ու համարվում են քաղաքի փողոցների զարդարանքը։

Քաղաքային նոր շենքերի մասշտաբային պլանավորումը եղել է Ռիգայի՝ որպես ամրոցի կարգավիճակի հռչակումից հետո (1856)։ Այն մշակվել է Յոհան Ֆելսկոյի ու Օտտո Դիտցեի ղեկավարությամբ։

1850-ական թվականներին, երբ ճարտարապետության մեջ իշխող է դարձել էկլեկտիկ ոճը, Ռիգայի հասարակական առաջին շենքերի կառուցման համար Սանկտ Պետերբուրգից հրավիրվել են ճարտարապետներ Հարալդ Բոսսեն (Harald Julius Bosse, 1812—1894 և Կառլ Բեյնեն (Karl Beyne, 1815—1858): Ավելի ուշ նրանց են միացել Հենրիխ Շեելը (Heinrich Karl Scheel, 1829—1909), Լյուդվիգ Բոնշտեդտը (Ludwig Franz Karl Bohnstedt, 1822—1885) և Ռոբերտ Պֆլուգը (Robert August Pflug, 1832—1885):

1862 թվականին բացված Պոլիտեխնիկումը սկսել է պատրաստել նաև ճարտարապետներ։ Այն ավարտած լատիշ առաջին ճարտարապետներից է եղել Կոնստանդին Պեկշենսը։ Ավելի ուշ Պեկշենսի նախագծային գրասենյակում է ծնվել լատիշական ավանդական ոճի համադրումը նոր ճարտարապետական ոճերին, որը ստացել է յուգենդ ոճ անվանումը։ Նրա ներկայացուցիչներից են Էյժեն Լաուբեն, Ալեքսանդր Վանագսը։

Ռիգայում ավելի քան 70 շինություն կառուցվել է Յանիս Բաումանիսի նախագծերով։

Միջպատերազմյան շրջանի (1920-1940) Ռիգայի նշանավոր ճարտարապետ-նկարիչներից է եղել Սերգեյ Անտոնովը։

Խորհրդային ժամանակաշրջանում հին Ռիգայում մի շարք շինություններ կառուցվել են Օսվալդ Տիլմանիսի նախագծերով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Считается, что своё название Рига приобрела от речки, на берегу которой расположился город». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Как у рижан украли историю…
  3. После боев на улице Риги
  4. Ю. М. Васильев Рига, памятники зодчества. Рига: Изд-во «Лиесма». 1971
  5. Фрагменты городских стен на улице Марсталю
  6. Остатки Девичей башни
  7. Некогда на набережной Риги были видны городские крепостные стены и башни.
  8. «Старый город прирастает новостройками». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Генрих Латвийский. Хроника Ливонии. Под ред. С. А. Аннинского. М-Л. 1938.[1]
  • Эргле З., Циелава С. О чём рассказывают дома и улицы Старой Риги. Рига: Лиесма, 1971
  • Васильев Ю. М. Рига, памятники зодчества. Рига, «Лиесма», 1971. 285 с.
  • Neumann W. Der Stadtplan als geschichtliche Urkunde. Mitteilungen aus der livländischen Geschichte. XXI, 1911
  • Benninghoven F. Rigas Entstehung und frühhansische Kaufmann. Norg- und osteuropäische Geschichtsstundien. Bd. 3. Hamburg, 1961.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին քաղաք (Ռիգա)» հոդվածին։
  1. Каталог РНБ