Սևերինա Դուխինսկայա (մինչ ամուսնությունը՝ Ժոխովսկայա, առաջին ամուսնությունից հետո՝ Պրուշակովա, լեհ.՝ Seweryna Duchińska, 1816[1], Koszajec, Pruszków County, Gmina Brwinów, Pruszków County, Լեհաստան - օգոստոսի 21, 1905(1905-08-21), Փարիզ), լեհ գրող, բանաստեղծուհի[2], լիբրետիստ, հրապարակախոս, թարգմանիչ, Փարիզի Անտրոպոլոգիական ընկերության (Société d’anthropologie de Paris) և Աշխարհագրական ընկերության (Société de géographie) պատվավոր անդամ[3]։ Փարիզի Անտրոպոլոգիական ընկերության անդամ։

Սևերինա Դուխինսկայա
Ծննդյան անունլեհ.՝ Seweryna Żochowska
Ծնվել է1816[1]
ԾննդավայրKoszajec, Pruszków County, Gmina Brwinów, Pruszków County, Լեհաստան
Վախճանվել էօգոստոսի 21, 1905(1905-08-21)
Վախճանի վայրՓարիզ
ԳերեզմանChampeaux cemetery of Montmorency
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԱմուսինFranciszek Duchiński?
 Seweryna Duchińska Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Պատմաբան և ազգագրագետ Ֆրանցիսկ Դուխինսկու կինն է։ Լեհաստանում մշակութային շարժման ակտիվիստներից է։ 1847 թվականից ապրել է Վարշավայում։ 1856-1863 թվականներին հրատարակվել է «Rozrywki dla Młodocianego Wieku» ամսագրում, իր ստեղծագործությունները ներկայացրել է նաև «Biblioteki Warszawskiej»-ում։ Գրել է բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, ֆրանսերենից կատարել է թարգմանություններ սկանդինավյան լեզուներով (մասնավորապես՝ Սյուլի-Պրյուդոմին), օգտագործել է «Ուկրաինիչ» (Ukrainicz) ծածկանունը։ Եղել է հայրենասեր, 1863-1864 թվականների լեհական ապստամբության ընթացքում գաղտնի կազմակերպել է ապստամբների ընտանիքների օգնության համակարգը։ Ապստամբության ճնշումից հետո արտագաղթել է Ֆրանսիա, բնակվել Փարիզում (1870-1876 թվականներին՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս), որտեղ էլ մահացել է 1905 թվականին։ Ամուսնու հետ միասին թաղված է Մոնմորանսիի գերեզմանոցում։

Երկեր խմբագրել

  • Powieści naszych czasów (1853)
  • Elżbieta Drużbacka (1855)
  • Do Towarzystwa Historyczno Literackiego (1872)
  • Królowie polscy w obrazach i pieśniach (1893)

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Seweryna Duchińska
  2. Stefan Vrtel-Wierczyński Bibliografia historyi literatury i krytyki literackiej polskiej za rok 1905. — Lwów, 1907. — P. 16.
  3. Duchinska Séverine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևերինա Դուխինսկայա» հոդվածին։