Ստրաշենի (նաև Ստրեշեն, մոլդ.՝ Strășeni, Ստրեշեն), քաղաք և մունիցիպալ Մոլդովայում, Ստրաշենի շրջկենտրոնը։ Քաղաքի կազմի մեջ է մտնում Ֆեգուրեն գյուղը[3]։

Բնակավայր
Ստրաշենի
ռումիներեն՝ Strășeni
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Առաջին հիշատակում1554[1]
ԲԾՄ236 մետր
Բնակչություն18 376 մարդ (2014)[2]
Ժամային գոտիDAZD?
Հեռախոսային կոդ237
Փոստային դասիչMD-3700
Ավտոմոբիլային կոդST
Պաշտոնական կայքstraseni.md
Ստրաշենի (Մոլդովա)##
Ստրաշենի (Մոլդովա)

Աշխարհագրություն խմբագրել

Ստրաշենին տեղակայված է Քիշնևից 23 կմ հյուսիս-արևմուտք, «Գիդիգիչի ջրամբարի» մոտ (արհեստական ջրամբար, որի տարածքը կազմում է մոտ 1000 հա) ։

Անվան ծագում խմբագրել

Համաձայն առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը եկել է straşnic (սարսափելի) ածականից, այն ժամանակ, երբ տվյալ տարածքը ծածկված է եղել անանցանելի ճահճով (տարածքը 20-րդ դարում արհեստականորեն չորացվել է, ԽՍՀՄ-ի կազմում) և մութ անտառով։ Մյուս կողմից, գալիս է strașina (ուկրաիներեն՝ стриха) բառից. տներ, որոնք կառուցվել են երկար քիվերով։

Պատմություն խմբագրել

Բեսարաբիա նահանգի օրոք Ստրաշենին Քիշնևի գավառի մաս է կազմել։ 19-րդ դարի վերջին ունեցել է մոտավորապես 3000 բնակիչ, շատ սեփականատերեր։

1965 թվականի ապրիլի 7-ին Ստրաշենի գյուղը ստացել է քաղաքատիպ ավան բնակավայրի կարգավիճակ, իսկ 1994 թվականին՝ քաղաքի։

Տնտեսություն խմբագրել

ՄԽՍՀ-ի օրոք Ստրաշենում աշխատել են են գուլպաների գործարան, շինանյութի գործարան և այլ ձեռնարկություններ։ 1975 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 14.1 հազար մարդ։

Ներկայումս Ստրաշենին հայտնի է իրենց գինով։ Քիշնևից 12 կմ արևմուտք գտնվող «Ստրաշենիի խաղողի այգում» աճեցվող խաղողի տեսակները օգտագործվում են սպիտակ փրփրուն գինիներ պատրաստելու համար։

Ծնունդով քաղաքից խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրաշենի» հոդվածին։