Ստեֆան Էսսել

ֆրանսիացի գրող, դիվանագետ, իրավապաշտպան

Ստեֆան Ֆրեդերիկ Էսսել (ֆր.՝ Stéphane Frédéric Hessel, հոկտեմբերի 20, 1917(1917-10-20)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 27, 2013(2013-02-27)[1][3][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի դիվանագետ, իրավապաշտպան, գրող, համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալ և Դիմադրության շարժման մարտիկ։ 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակողներից մեկը։ 2011 թվականին Foreign Policy ամսագիրը Էսսելին ներառել է համաշխարհային առաջատար մտածողների ցանկում։ Հետագա տարիներին Էսսելն ակտիվ գործունեություն է ծավալել տնտեսական անհավասարությունների, իսրայելա-պաղեստինյան հակամարտության և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սոցիալական տեսլականի պաշտպանության ուղղությամբ։

Ստեֆան Էսսել
ֆր.՝ Stéphane Hessel
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1917(1917-10-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էփետրվարի 27, 2013(2013-02-27)[1][3][5][…] (95 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց, Էլզասի դպրոց, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[6], Քաղաքական գիտությունների ազատ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
ԿոչումԵվրոպական հումանիտար համալսարանի պատվավոր դոկտոր
ԵրկերTime for Outrage!? և Get involved!?
Մասնագիտությունդիվանագետ, գրող, քաղաքական ակտիվիստ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
ԱմուսինVitia Hessel?
Ծնողներհայր՝ Franz Hessel?
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունJean Moulin Club?
ԵրեխաներAnne Hessel?[10]
Կայքengagezvous.com
 Stéphane Hessel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ստեֆան Էսսելը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 20-ին Բեռլինում, գերմանական բուրժուական ընտանիքում, որն իր կարողությունը վաստակում էր հացահատիկի առևտրից։ Ծնողները՝ Հելենա Գրունդը.[11], պրուսական բողոքական բանկիրի դուստր, և Ֆրանց Էսսելը՝ լեհ-հրեական ծագում ունեցող էսսեիստ և թարգմանիչ։ Էսսելի հայրը համբավ ձեռք բերեց Մարսել Պրուստի և Վալտեր Բենջամինի «Մոռացված ժամանակի որոնում» շարքի համատեղ թարգմանության շնորհիվ։ Բացի այդ, Ֆրանցը և Հելենան դարձան Ժյուլի և Կատի նախատիպերը ֆրանսիացի ավանգարդիստ Հենրի-Պիեռ Ռոշի «Ժյուլ և Ջիմ», կիսա-ինքնակենսագրական վեպում, որը հետագայում էկրանավորվեց Ֆրանսուա Տրյուֆոյի կողմից։ 1924 թվականին ընտանիքը գաղթում է Ֆրանսիա՝ նախ Ֆոնտենե-o-Ռոզ, այնուհետև` 1929 թվականին, Փարիզ[12]։ Շտեֆանը (Ստեֆան) ստանում է միջնակարգ դպրոցի ատեստատ (baccalauréat) 1932 թվականին՝ 15 տարեկան հասակում[13]։ Նա Ֆրանսիայի հպատակ քաղաքացի է դարձել 1939 թվականին[12]։

1937 թվականին ընդունվում է Բարձրագույն նորմալ դպրոցը։ Նա ուսումը շարունակում է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Անգլիայում` Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում։ 1939 թվականին ստանում է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Դիմադրություն, տեղահանություն, ճամբարներ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Էսսելը զորակոչվում է ֆրանսիական բանակ։ Վիշիի կոլաբորացիոնիստական կառավարության հետ համագործակցությունից հրաժարվելու համար նրան բանտարկում են, բայց նրան հաջողվում է փախչել Լոնդոն, որտեղ 1941 թվականի մարտին միանում է գեներալ դե Գոլին և ընդգրկվում հայրենասիրական հակաֆաշիստական «Ազատ Ֆրանսիա» (այնուհետև՝ «Մարտնչող Ֆրանսիա») շարժման մեջ։ 1941 թվականի հունիսից մինչև 1942 թվականի մարտը սովորում է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերում՝ ստանալով նավարկող ռմբակոծիչի («օդ») որակավորում, բայց ֆրանսիական օդուժում ընդգրկվելու փոխարեն նրան նշանակում են բրիտանական գործակալների կապավոր։

1944 թվականի մարտի վերջին Էսսելին ուղարկում են Ֆրանսիա՝ կատարելու Գրեկոյի առաքելությունը (երկրորդ ճակատի բացման նախօրեին հաղորդակցության կապեր հաստատելու), բայց գերի վերցվեց Գեստապոյի կողմից։ 1944 թվականի օգոստոսի 8-ին Էսսելը արտաքսվում է Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար, 36 անգլիացի, ֆրանսիացի և բելգիական գաղտնի գործակալների հետ միասին։ Նրանցից տասնվեցին անմիջապես կախաղան են բարձրացնում, տասնմեկին մահապատժի են ենթարկում հոկտեմբերի 5-ին։ Էսսելին խոշտանգում են, բայց նրան հաջողվում է խուսափել մահապատժից ՝ մեկ այլ բանտարկյալի՝ գերմանացի հակաֆաշիստ Եվգեն Կոգոնի օգնության շնորհիվ։ Վերջինս լինելով Բուխենվալդի բանտարկյալների վրա փորձեր անցկացնող բժիշկներից մեկի քարտուղարը՝ փոխում է Էսսելի, ինչպես նաև բրիտանական հետախուզության երկու սպաների համարներն ու անունները տիֆից մահացած բանտարկյալների համարներով։ Ճամբարից փախչելու անհաջող փորձից հետո՝ 1945 թվականի հունվարին, նա տեղափոխվում է Դորա։ Ապրիլի 4-ին՝ Բերգեն-Բելզեն տեղափոխվելիս, նա ցատկում է գնացքից և հասնում Հանովերում տեղակայված ամերիկյան զորքերին, որից հետո նրան մայիսի 8-ին նորից ուղարկում են Փարիզ։

Հետպատերազմյան գործունեություն խմբագրել

1945 թվականի նոյեմբերին, Արտաքին գործերի նախարարությունում անցկացված մրցույթում հաղթելով, Ստեֆան Էսսելը նշանակվում է դեսպան Չինաստանում։ 1948 թվականին Էլեոնոր Ռուզվելտի հրավերով զբաղեցնում էր Մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը, զբաղվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խմբագրման գործով։

1955 թվականին Էսսելը զբաղեցնում էր ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, այնուհետև տարբեր պաշտոններ զբաղեցրեց որպես դիվանագետ Սայգոնում, Ալժիրում, Ժնևում և Նյու Յորքում։ ՄԱԿ-ում նա հանդես էր գալիս որպես միջնորդ աշխարհի տարբեր շրջաններում իրականացվող ապագաղութացման գործընթացի հակամարտությունները կարգավորելու հարցերով։ Իրավունքների և ազատությունների պաշտպանությունը շարունակում էր մնալ Էսսելի գործունեության հիմնական գերակայություններից մեկը, նա ընդգրկված էր Ֆրանսիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի կազմում։ 1962 թվականին նա հիմնադրեց Աֆրիկայի և Մադագասկարի կրթական դասընթացների ասոցիացիան (AFTAM)։ 1981 թվականի ընտրություններում հաղթելուց հետո նորընտիր սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտտերանը Էսսելին վստահեց Ինտեգրման Գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովում Էսսելը ընտրվում է որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ։

1990 թվականին վարչապետ Միշել Ռոկարի համար պատրաստված «Ֆրանսիայի հարաբերությունները զարգացող երկրների հետ» զեկույցում Ստեֆան Էսսելը քննադատել է անկախության պահից նախկին մետրոպոլիայի և աֆրիկյան պետությունների ղեկավարների միջև հարաբերությունների հայեցակարգը։ Այս զեկույցը չգնահատվեց Ելիսեյան պալատում և այն ամբողջովին հանվեց շրջանառությունից, ինչպես շատ ուսումնասիրություններ, որոնք ուղղված էին Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության վերանայմանը։

«Վրդովվեք» խմբագրել

2010 թվականի հոկտեմբերին 93-ամյա Էսսելը հրատարակել է 32 էջանոց «Վրդովվեք» («Indignez-vous!») բրոշյուրը, որն ի սկզբանե հրատարակվել է Մոնպելյետիրաժ փոքրիկ հրատարակչությունում 6000 օրինակով, բայց վերահրատարակվելուց հետո վաճառվել է շուրջ 1,5 միլիոն օրինակ։ Անդրադառնալով Սարտրին և Բենջամինին, ինչպես նաև պայքարի իր սեփական փորձին՝ Էսսելը խոսում է ֆինանսական կապիտալիզմի ուժի դեմ «խաղաղ և ոչ բռնի ընդվզման» անհրաժեշտության մասին՝ հարուստների և աղքատների միջև անհավասարությունը վերացնելու, մամուլի իրական ազատությունն ապահովելու, սոցիալական անվտանգությունը վերականգնելու, անօրինական ներգաղթյալների հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտության, շրջակա միջավայրի պաշտպանության և պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին։ «Ստեղծել նշանակում է դիմադրել, դիմադրել նշանակում է ստեղծել»։

Պարգևներ խմբագրել

  • 1999 թվականին պարգևատրվել է «Վաստակի համար» ֆրանսիական շքանշանով (Ֆրանսիա) (1999 թվականի նոյեմբերի 16-ի հրամանագիր)։
  • 2004 թվականին նրան շնորհվել է Եվրոպայի Խորհրդի «Հյուսիս-հարավ» մրցանակ։
  • 2006 թվականին նրան շնորհվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի կոչում (2006 թվականի հուլիսի 14-ի հրամանագիր)։
  • 2008 թվականին «Քաղաքացին առանց սահմանների» գրքի համար արժանացել է «Prix Jean Zay» մրցանակի։
  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակի կապակցությամբ 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Էսսելը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի / Բիլբաոյի մրցանակով (Prix UNESCO / Bilbao)`մարդու իրավունքների մշակույթի տարածման համար։
  • 2013 թվականին պարգևատրվել է «Խաղաղության և արդարության համար ոսկե մեդալով»։

Մատենագիտություն խմբագրել

  • Danse avec le siècle, autobiography. Editors Seuil (1997) (in French), 312 pages ISBN 9782020235563 (ֆրանսերեն)
  • Ô ma mémoire, la poésie, ma nécessité, poems. Seuil (2006, republished 2010) (ֆրանսերեն)
  • Citoyen du monde, conversations with Jean-Michel Helvig. Fayard (2008) (in French)
  • Indignez-vous! essay. Indigène, Montpellier (21 October 2010) 32 pages, ISBN 978-2-911939-76-1 (in French) Published in English as Time for Outrage! by Charles Glass Books, London, 2011, ISBN 0704372223.
  • Impegnatevi, Salani Editore, Italy, 2011 (իտալերեն)
  • Engagez-vous !, Entretiens avec Gilles Vanderpooten, Editions de l'Aube, France, 2011 (ֆրանսերեն)
  • Comprometeos !, Destino, Spain, 2011 (իսպաներեն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  6. https://oralhistoryportal.library.columbia.edu/document.php?id=ldpd_9063040
  7. https://www.academie-de-berlin.de/prix/preistraeger
  8. http://www.weimarer-dreieck.eu/fileadmin/templates/multiflex3/PDF/aktuelles/adam-preis-2016/PM_Adam-Mickiewicz-Preis_2016.pdf
  9. https://datastore.brussels/web/data/dataset/ereburgers2/dataset-viewer-resource
  10. Ստեֆան Էսսել
  11. Gitit Ginat (8 March 2012). Best-selling French author and Holocaust survivor has some advice for Israel. haaretz.com
  12. 12,0 12,1 Stéphane Hessel, Empört Euch! Translated by Michael Kogon. Ullstein Buchverlage GmbH, Berlin (2011)
  13. "Avec Hessel, les derniers cadres de la Résistance disparaissent", Le Monde, 27 February 2013

Արտաքին հղումներ խմբագրել

Գրվածքներ
Հարցազրույցներ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Էսսել» հոդվածին։