Ստեփան Շահպազ
Ստեփան Մանուկի Շահպազ (օգոստոսի 8, 1900[1], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1994, Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ գրող, բանասեր։
Ստեփան Շահպազ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1900[1] |
Ծննդավայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 21, 1994 (93 տարեկան) |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող և բանասեր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Եգիպտոս |
Կրթություն | Փարիզի համալսարան (1925)[1] |
Կենսագրություն խմբագրել
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Աբգարյան վարժարանում, միջնակարգը՝ Կոստանդնուպոլսում։ 1925 թ. ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 1926 թ. մեկնել է Ալեքսանդրիա, որտեղ աշխատել է որպես իրավաբան։ 1945 թ. ստեղծել է Ալեքսանդրիայի հայ ազգային խորհուրդը, եղել է նրա նախագահը։ 1947-1948 թվականներին եղել է Ալեքսանդրիայի ներգաղթի կոմիտեի նախագահը, Կահիրեի և Ալեքսանդրիայի միացյալ կոմիտեի փոխնախագահը։ Հրատարակվել են Շահպազի «Վարագույրին ետևը» (1946) և «Օրերուն հետ» (1970) վեպերը, «Մենք հայերս» (1959), «Գրիգոր Զոհրապ» (1959), «Եգիպտոսի հայերը» (1966, Ֆրանսիա) ուսումնասիրությունները, «Տողանցք» (1967) երգիծական պատկերների ժողովածուն, «Մեր երկիրը» (1971) հայաստանյան տպավորություններ) գիրքը։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 428)։ |