Ստեփան Խանամիրյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանամիրյան (այլ կիրառումներ)
Ստեփան Հակոբի Խանամիրյան (նոյեմբերի 26, 1926[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - փետրվարի 22, 1975[1][2], Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2], թաղված է Երևանում), սովետական ռազմական առաջնորդ, գեներալ-մայոր։
Ստեփան Խանամիրյան | |
---|---|
նոյեմբերի 26, 1926[1][2] - փետրվարի 22, 1975[1][2] (48 տարեկան) | |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահվան վայր | Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Երևան[1][2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր[1][2] |
Հրամանատարն էր | 40th Guards Rifle Division? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Բաքվի հետևակային ուսումնարան (1946)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1961)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Բաքվի հետևակային ուսումնարանը (1946), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1961) և դրան կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1969)։ 1946 թվականից ծառայել է Թամանյան հայկական հրաձգային դիվիզիայում՝ որպես գնդացրային դասակի հրամանատար, 1961-1969 թվականներին՝ զորքերի Հյուսիսային խմբում։ Այնուհետև 1967 թվականից խորհրդային բանակում վարել է մի շարք ղեկավար պաշտոններ։ 1969-1971 թվականներին ծառայել է Անդրկովկասյան կարմրադրոշ օկրուգում, 1971 թվականից՝ Մերձկարպատյան զինվորական օկրուգում։ Եղել է գնդի և դիվիզիայի հրամանատար, կայազորի պետ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 490.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Խանամիրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 11)։ |