Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց

Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց (ռուս.՝ Старочеркасский историко-архитектурный музей-заповедник), թանգարան-արգելոց ՌԴ Ռոստովի մարզի Ստարոչերկասկայա ստանիցայում։ Հասցեն` 346701, Ռոստովի մարզ, Ակսայի շրջան, Ստարոչերկասկայա ստանիցա, Պոչտովայա փողոց, 6։

Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց
Տեսակթանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌոստովի մարզ
ՎայրՍտարոչերկասկայա
Հասցե346701, Ростовская область, Аксайский р-н, станица Старочеркасская, ул. Почтовая, 6.346701
Հիմնադրվել էդեկտեմբերի 30, 1970
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը ստեղծվել է ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1970 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ` գրող Միխայիլ Շոլոխովի նախաձեռնությամբ[1][2]։ Թանգարանը հիմնված է Դոնի կազակների նախկին մայրաքաղաք Չերկասկի XVII-XIX դարերի հուշարձանների համալիրի վրա[3]։ Ատամաններ Եֆրեմովների նախկին կալվածքում պահպանվել են. Ատամանի պալատը, քարե երկհարկանի մասնաշենքը, Եֆրեմովների` Աստվածամոր Դոնի սրբապատկերի տնային եկեղեցին, Ստեպան Եֆրեմովի տունը, որը կառուցվել է 1770-ական թվականներին[4][5]։

Թանգարանում մշտապես գործում են հետևյալ ցուցադրությունները. «Վայրի դաշտից մինչև Հին Չերկասկ» հիմնական պատմական ցուցադրությունը, «Եֆրեմովների կազակական տոհմը», «Ինչպես էր մեզ մոտ` Խաղաղ Դոնում», «Կազակական խոհանոցի ավանդույթները», «Ստարոչերկասկայա ստանիցայի հիշարժան վայրերը», «Մայդանը և Հարության տաճարը», «Նեկրասովցի կազակները», «Կազակի հոգևոր աշխարհը»։ Թանգարանը մասնակցում է նաև «Թանգարանային գիշեր» ամենամյա ակցիային[6]։

Թանգարանի ցուցանմուշային-ցուցահանդեսային տարածքը 1563,8 մ² է, ցուցապահեստարանների տարածքը` 629,1 մ²։ Պահվող ցուցանմուշների քանակը` 67009։

Թանգարանի գրադարանում պահվում են գրքային հուշարձաններին վերաբերող 3 թեմատիկ հավաքածուներ. Ե. Պարամոնովի «Դոնի խոսվածք» գրահրատարակչության գրքերը, կիրիլյան գրատպության գրքերը և գավառագիտական հավաքածուն[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 333.
  2. Постановление Совета министров РСФСР от 30 декабря 1970 года
  3. «Старочеркасский историко-архитектурный музей-заповедник». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  4. Старочеркасскому музею — 45!
  5. Старочеркасский историко-архитектурный музей-заповедник
  6. Ночь музеев в Старочеркасском историко-архитектурном музее-заповеднике(չաշխատող հղում)
  7. Старочеркасский историко-архитектурный музей-заповедник
  8. «Коллекция Старочеркасского историко-архитектурного музея-заповедника». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստարոչերկասկայայի պատմաճարտարապետական թանգարան-արգելոց» հոդվածին։