Սպանություն փակ սենյակում

Սպանություն փակ սենյակում (սպանություն փակ սենյակում, փակ սենյակի հանելուկը), դետեկտիվ արձակի համար դասական սյուժեի սխեմա, երբ սպանությունը (ավելի քիչ՝ գողությունը) կատարվում է հանցագործության այնպիսի վայրում, որտեղ ոչ ոք չէր կարող գալ և որտեղից ոչ ոք չէր կարող դուրս գալ[1]։ Ընդորում, տպավորություն է ստեղծվում, որ հանցագործությունը չէր կարող կատարվել, քանի որ հանցագործը անէանում է օդում։

Շերլոկ Հոլմսը փակ սենյակում սպանության բացահայտման համար («Խայտաբղետ ժապավեն» պատմվածք, 1892 թվական

Ներսից փակված սենյակում հանցագործությունը (սպանություն) մինչ օրս մնում է դետեկտիվ գրականության հիմնական թեմաներից մեկը[2]։

Պատմություն խմբագրել

Փակ տարածքում կատարվող անբացատրելի իրադարձությունները համաշխարհային գրականությանը հայտնի են խոր հնությունից։ Նման պատմություններ հանդիպում են Հերոդոտոսի մոտ (պատմություն Ռամպսինիտի մասին «Պատմություններ»-ի 2-րդ գրքում)[3] և Դանիել մարգարեի աստվածաշնչյան գրքում (Պատմություն Վիլի և վիշապի մասին 15-րդ գլխում)[4]։ Այդ սյուժեները ժամանակակից քննադատության համար համարվում են «փակ սենյակի գաղտնիքի» նախատիպեր[5]։

Առաջին դետեկտիվ ստեղծագործությունը, որը հիմնված է «փակ սենյակում սպանություններ» սյուժեի վրա, համարվում է Էդգար Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը (1841)[2], նույն ստեղծագործությունը համարվում է նաև դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը։ Գոյություն ունեն նաև ավելի հին պատմություններ, որոնք հիմնված են «փակ սենյակի գաղտնիքներ» բացահայտման վրա, սակայն դրանք հայտնի չեն դարձել[6][7]։

«Փակ սենյակում սպանություն» նախատիպի վրա հիմնված դետեկտիվ վեպերից առաջինը դարձավ գրող Իսրայել Զանգվիլի «Բիգ-Բուի գաղտնիքը» վեպը (The Big Bow Mistery), հրատարակված 1891 թվականին[4][8]։

1907 թվականին Գաստոն Լերը հրատարակում է «Դեղին սենյակի գաղտնիքը» վեպը, որը ֆրանսիական հասարակության մեջ խլացուցիչ հաջողություն է ունեցել և առաջացրել է շատ ընդօրինակություններ։ Ջոն Դիքսոն Կարը (գրող, որը մասնագիտացել է փակ սենյակներում սպանությունների մեջ) Լերայի գիրքը համարում էր էթալոն։ Նրա «Երեք դագաղներ» վեպը (1935) գնահատվել է բարձր[9] դետեկտիվ գրականության փորձագետների կողմից։ Վեպում նկարագրված են մի քանի կատարյալ կառուցված հանցագործություններ փակ տարածքներում, իսկ գլուխներից մեկում դետեկտիվ Գիդեոն Ֆելը կարդում է մի ամբողջ դասախոսություն տեխնիկական ասպեկտների և նման հանցագործությունների դասակարգման վերաբերյալ («Դասախոսություն փակ սենյակի մասին»)։

Փակ սենյակում կատարված հանցագործությունը բազմաթիվ հեղինակների ստեղծագործությունների հիմքն էր[4], այդ թվում դետեկտիվ ժանրի դասական պատմվածքներից են նաև Քոնան Դոյլի պատմվածքները («Պարող մարդուկներ», «Խայտաբղետ ժապավեն» և այլն[8][10]), փակ վայրերում բազմաթիվ հանցագործություններ են գրել Ագաթա Քրիստին («Եվ ոչ ոք չմնաց...», Թակարդ, «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» և այլն), Գիլբերտ Կիտ Չեսթերտոնի («Անտեսանելի»), Բուալո Նարսեժակի («Ինժեները շատ էր սիրում թվեր») և այլ հեղինակների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Н. Н. Вольский. Лëгкое чтение: работы по теории и истории детективного жанра : монография. (стр. 27) // Изд. НГПУ, Новосибирск (2006) — 277 с. ISBN 5-85921-590-8
  2. 2,0 2,1 О. Ю. Анцыферова. Детективный жанр и романтическая художественная система. // по: Национальная специфика произведений зарубежной литературы XIX—XX веков. Иваново, 1994, с. 21-36
  3. Cassiday, Bruce. Roots of Detection: The Art of Deduction Before Sherlock Holmes. (անգլ.) // New York, 1983. ISBN 0804421137
  4. 4,0 4,1 4,2 The Locked Room (с. 7) (անգլ.) // Donald E. Westlake. Murderous Schemes: An Anthology of Classic Detective Stories. — Oxford University Press, 1996
  5. John Scaggs. Crime Fiction (с. 8) (անգլ.)
  6. Н. ВОЛЬСКИЙ, П. МОИСЕЕВ. РУССКИЕ ПРЕДШЕСТВЕННИКИ ЭДГАРА ПО
  7. История жанра — сайт «Запертая комната»
  8. 8,0 8,1 История жанра — сайт «Запертая комната»
  9. A Locked Room Library (անգլ.)
  10. Сермягина Е. А. Логические новеллы Эдгара Алана По и детективные рассказы Артура Конан Дойля: Становление канона детективного повествования // по Зарубежная литература: контекстуальные и интертекстуальные связи. Екатеринбург, 2011

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել