Գիլբերտ Կիտ Չեսթերտոն (անգլ.՝ Gilbert Keith Chesterton, մայիսի 29, 1874(1874-05-29)[1][2][3][…], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 14, 1936(1936-06-14)[4][2][3][…], Բիկոնսֆիլդ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի գրող, լրագրող, գրաքննադատ, քրիստոնյա մտածող։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել հատկապես կաթոլիկ քահանա հայր Բրաունի մասին իր դետեկտիվ ժանրին պատկանող պատմվածքներով։

Գիլբերտ Կիտ Չեսթերտոն
անգլ.՝ Gilbert Keith Chesterton
Ծնվել էմայիսի 29, 1874(1874-05-29)[1][2][3][…]
ԾննդավայրՔենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունիսի 14, 1936(1936-06-14)[4][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայրԲիկոնսֆիլդ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանԲաքինհեմշիր
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, վիպասան, ինքնակենսագիր, գրող, սցենարիստ, փիլիսոփա, կենսագիր, նկարազարդող, crime fiction writer, գրականության պատմաբան, ակնարկագիր, դրամատուրգ, հրապարակախոս, պատմաբան, գրական քննադատ և համալսարանի դասախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ, Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց, Սուրբ Պողոսի դպրոց[6] և Colet Court?[6]
Ժանրերէսսե և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Club of Queer Trades?, The Man Who Was Thursday?, Orthodoxy?, Հավերժական մարդը, The Napoleon of Notting Hill? և Father Brown?
Պարգևներ
Սուրբ Գրիգորի Մեծի շքանշանի աստղով կոմանդոր-ասպետ
ԱմուսինFrances Chesterton?[6]
ԱզգականներA. K. Chesterton?
Изображение автографа
Կայքchesterton.org
 Gilbert Keith Chesterton Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չեսթերտոնը ծնվել է Լոնդոնում, Քենսինգթոնի Քեմպդն Հիլում (Campden Hill in Kensington, London)։ Նա Մարի Լուիսի և Էդվարդ Չեսթերտոնի որդին է։ Կնքվել է մեկ ամսական հասակում Անգլիայի եկեղեցում։ Ըստ իր ինքնակենսագրության վաղ տարիքում նա հիացել է գերբնական երևույթներով։ Նա կրթություն է ստացել Սուրբ Պողոսի դպրոցում, այնուհետ հաճախել է Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց նկարազարդող դառնալու նպատակով։ Սլեյդը Լոնդոնի համալսարանի քոլեջի մասնաճյուղն է, որտեղ Չեսթերտոնն ուսումնասիրել է նաև գրականություն։ Չեսթերտոնն ամուսնացել է Ֆրենսիս Բլոգի հետ 1901 թվականին և ապրել է կնոջ հետ մինչև իր կյանքի վերջ։

Ստեղծագործություններ խմբագրել

Աչքի է ընկել իր հստակ արտահայտված հակաիմպերիալիստական հայացքներով, հանդես է եկել անգլո-բուրական պատերազմի դեմ, եղել է իննդուստրիալացման և իշխանության կենտրոնացման միտումների ընդդիմախոս։ Իր բանաստեղծություններում (Ընտիր պոեմներ, 1933) գովերգել է «անգլիականությունը», ավանդական արժեքները։ Նրա վեպերը՝ «Նոթինգ Հիլի Նապոլեոնը» (The Napoleon of Notting Hill, 1904), «Մարդ, որ եղել էր Հինգշաբթի» (The Man Who Was Thursday, 1908), խիզախ քաղաքական ֆանտազիաներ են՝ նախաինդուստրիալ աշխարհի ձոն։ 1911 թ. գրած «Հայր Բրաունի անմեղությունը» երկով սկսել է դետեկտիվ պատմվածքների շարք, որի հերոսը չարի էությանը խորաթափանց և այդ միջոցով բարդ առեղծվածներ լուծելու տաղանդով օգտված համեստ կաթոլիկ հոգևորական է։ Չեսթերտոնն ինքը ընդունել է կաթոլիկություն 1922 թ.։

Գրել է նաև ուսումնասիրություններ Չարլզ Դիքենսի (Charles Dickens, 1906), Ռոբերտ Բրաունինգի (Robert Browning, 1903), Բեռնարդ Շոուի George Bernard Shaw, 1909), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի (Robert Louis Stevenson, 1927) Ուիլյամ Բլեյքի և Ջեֆրի Չոսերի (Chaucer, 1932) մասին։ Քրիստոնեական ջատագովական գրվածքներից են՝ «Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցի» (St. Francis of Assisi, 1923), «Ս. Թովմաս Աքվինացի» (St. Thomas Aquinas, 1933) կենսագրությունները, «Հավերժ մարդ» (The Everlasting Man, 1925), «Հերետիկոսներ» (1905), «Օրթոդոքսիա» (Ortodoxy, 1908) էսսեների ժողովածուները և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Chesterton, Gilbert Keith // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 6. — P. 111—112.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Честертон Гилберт Кит // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118520393 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերտ Կիտ Չեսթերտոն» հոդվածին։