«Սպանել Բիլին։ Մաս 1» (անգլ.՝ Kill Bill: Volume 1), 2003 թվականի ամերիկյան մարտարվեստ ֆիլմ, որի հեղինակն ու ռեժիսորը Քվենտին Տարանտինոն է։ Հարսնացուի դերում հանդես է գալիս Ումա Տուրմանը, նախկին մարդասպան, ով երդվում է վրեժ լուծել մի խումբ մարդասպաններից (Լյուսի Լյու, Մայքլ Մեդսեն, Դերիլ Հաննա և Վիվիկա Ա․ Ֆոքս) և նրանց լիդեր Բիլից (Դևիդ Քերադայն), ովքեր փորձել են սպանել իրեն և իր չծնված երեխային։ Իր ճանապարհը նրան տանում է Տոկիո, որտեղ նա կռվում է յակուձայի դեմ։

Սպանել Բիլին։ Մաս 1
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, զենքով աղջիկներ, մարտարվեստի մասին ֆիլմ, սփլեթեր, wuxia film?, աչալուրջների մասին ֆիլմ և ֆիլմ սամուրայների մասին
Թեմավրեժ
Թվականհոկտեմբերի 16, 2003[2], 2003, սեպտեմբերի 29, 2003[3], հոկտեմբերի 2, 2003[3], հոկտեմբերի 7, 2003[3] և հոկտեմբերի 10, 2003[3]
Լեզուանգլերեն և ճապոներեն
ՌեժիսորՔվենտին Տարանտինո[4][5][6][…]
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակՔվենտին Տարանտինո
ԴերակատարներՈւմա Թուրման[5][7][6][…], Լյուսի Լյու[5][7][6][…], Վիվիկա Ա. Ֆոքս[5][7][6], Դերիլ Հաննա[5][7][6][…], Դևիդ Քերադայն[5][7][6][…], Մայքլ Մեդսեն[5][7][6][…], Ժյուլի Դրեյֆուս[5][7][6], Տիակի Կուրիյամա[5][7][6], Սոննի Չիբա[5][7][6], Գորդոն Լյու, Մայքլ Փարքս[5][7][6], Մայքլ Բոուեն[5][7][6], Kenji Ōba?[7], Juri Manase?, Sakichi Satō?, Ջոնաթան Լոուգրեն[7], The 5.6.7.8's?, Ձյուն Կունիմուրա[7], Ջեյմս Փարքս[7], Ամբրոսիա Քելլի, Kazuki Kitamura?[8], Զոի Բել[8] և Քվենտին Տարանտինո[8]
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունRZA
ՄոնտաժՍալլի Մենքե
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ, Տոկիո և Տեխաս
Նկարահանման վայրԼոս Անջելես, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Հոնկոնգ, Ճապոնիա և Պեկին
ԿինոընկերությունMiramax Films և A Band Apart
Տևողություն106 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ180 906 076 $[9] և 70 099 045 $[9]
ՀաջորդՍպանել Բիլին։ Մաս 2
Պաշտոնական կայքէջ

«Սպանել Բիլին» ֆիլմով Քուենտին Տարանտինոն իր հարգանքի տուրքն է մատուցել 1973 թվականի «Արյունոտ ձյան տիկինը» ֆիլմին, մարտարվեստի ֆիլմերին, սամուրայների մասին ֆիլմերին, գրիդհաուս կինոթատրոններին, բլեքսպլոտեյշնին և սպագետի վեստերն ժանրերին։ Այն պարունակում է անիմե հատված, ստեղծված Production I.G ստուդիայի կողմից։ Առաջին մասը հանդիսանում է «Սպանել Բիլին» ֆիլմերի երկու մասերից առաջինը և ստեղծվել է որպես ընդհանուր արտադրության ֆիլմ։ Սպասվում էր թողարկել մեկ ֆիլմ, սակայն Տարանտինոն այն երկու մասի է բաժանել՝ տեսարանների կրճատումից խուսափելու համար։ «Սպանել Բիլին։ Մաս 2» ֆիլմը թողարկվել է վես ամիս անց։

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2003 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այն արժանացել է դրական քննադատության, ինչպես նաև 30 միլիոն դոլար բյուջեով գրանցել է 180 միլիոն դոլար շահույթ։

Սյուժե խմբագրել

1999 թվականին Էլ Պասոյում գտնվող եկեղեցում տեղի է ունենում Հարսնացուի՝ «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամի հարսանիքի փորձը։ Խմբավորումը և նրանց լիդեր Բիլը գրոհում են եկեղեցին՝ սպանելով բոլորին։ Վիրավոր ընկած Հարսնացուն Բիլին հայտնում է, որ նա է իր չծնված երեխայի հայրը, սակայն Բիլը կրակում է Հարսնացուի գլխին։

Հարսնացուն կոմայի մեջ է ընկնում։ Հիվանդանոցում Էլլ Դրայվերը՝ «Մահաբեր իժեր» խմբավորման անդամը, պատրաստվում է սպանել Հարսնացուին՝ մահացու ներարկում կատարելու միջոցով, սակայն վերջին պահին Բիլը զանգահարում և չեղարկում է հանձնարարությունը՝ կարծելով, որ արդար չէ սպանել Հարսնացուին, երբ վերջինս անպաշտպան է։ Հարսնացուն արթնանում է չորս տարի անց և շոկի է ենթարկվում տեսնելով, որ այլևս հղի չէ։ Նա սպանում է տղամարդուն, ով պատրաստվում էր նրան բռնաբարել, ինչպես նաև հիվանդանոցի աշխատակցին, ով Հարսնացուի՝ կոմայի մեջ գտնվելու ընթացքում պարբերաբար վաճառել է իր մարմինը։ Նա գողանում է վերջինիս մեքենան և իր մարմինը կարգի է բերում՝ երդվելով սպանել Բիլին և «Մահաբեր իժեր» խմբավորման անդամներին։

Հարսնացուն գնում է «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ Վերնիտա Գրինի տուն, վերջինս արդեն սովորական կյանքով է ապրում։ Նա և Հարսնացուն դանակներով մարտի մեջ են մտնում, սակայն դադարում են, երբ Վերնիտայի փոքր դուստրը տուն է վերադառնում։ Երբ Վերնիտան հացահատիկային բույսերի արկղի մեջ գտնվող զենքից կրակում է Հարսնացուին, վերջինս դանակով սպանում է Վերնիտային։

Հարսնացուն մեկնում է Օկինավա՝ սրեր պատրաստող լեգենդար մասնագետ Հատորի Հանձոյից նոր սուր վերցնելու, մինչդեռ Հատորին երդվել էր երբեք սուր չպատրաստել, սակայն իմանալով, որ Հարսանցուի նպատակը իր նախկին աշակերտին՝ Բիլին սպանելն է, նա իր լավագույն սուրն է պատրաստում։ Հարսնացուն մեկնում է Տոկիո՝ գտնելու «Մահաբեր իժեր» խմբավորման մեկ այլ անդամին՝ Օ-Ռեն Շիին, ով դարձել է Տոկիոյի յակուձայի լիդերը։ Մանուկ հասակում տեսնելով, թե ինչպես է յակուձան սպանում իր ծնողներին, Օ-Ռոնը վրեժ է լուծում յակուձայից և զբաղեցնում է նրա դիրքը։

Հարսանացուն հետևում է Օ-Ռենին մինչ ռեստորան, որտեղ կտրում է վերջինիս օգնականի՝ Սոֆիյա Ֆատալեի ձեռքը։ Հարսնացուն մենամարտում է Օ-Ռենի բարձրակարգ մարտիկների՝ «Խելագար 88» բանդայի դեմ, ինչպես նաև սպանում է Օ-Ռենի անձնական թիկնապահին՝ աշակերտուհի Գոգո Յուբարիին։ Օ-Ռենը և Հարսնացուն դուելի մեջ են մտնում ռեստորանի ճապոնական այգում։ Հարսնացուն սպանում է Օ-Ռենին՝ կտրելով վերջինիս գլխի վերին հատվածը։ Հարսնացուն տանջում է Սոֆիային, որպեսզի տեղեկություն իմանա «Մահաբեր իժեր» խմբավորման այլ անդամների մասին և նրան որպես «զգուշացում» ողջ է թողնում։ Բիլը գտնում է Սոֆիային և հարցնում, թե արդյոք Հարսնացուն գիտի, որ իր երեխան ողջ է։

Դերասանական կազմ խմբագրել

  • Ումա Տուրման՝ Հարսնացու (Սև մամբա), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, նկարագրվում է որպես «աշխարհի ամենամահաբեր կինը»։
  • Լյուսի Լյու՝ Օ-Ռեն Իշի (Քոթոնմաունթ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, ճապոնական յակուձայի լիդեր։
  • Դևիդ Քերադայն՝ Բիլ (Օձ հմայող), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին լիդեր, Հարսնացուի նախկին սիրելին և նրա դստեր հայրը։
  • Վիվիկա Ա. Ֆոքս՝ Վերնիտա Գրին (Քոփերհեդ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, Ջինի Բել անվամբ ապրող մայր։
  • Մայքլ Մեդսեն՝ Բադ (Սայդուանդեր), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ և Բիլի եղբայր, աշխատում է գիշերային ակումբում, Հարսնացուի երրորդ թիրախը։
  • Դերիլ Հաննա՝ Էլլ Դրայվեր (Կալիֆոռնիայի թագավորական օձ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, Բիլի սիրուհին և Հարսնացուի չորրորդ թիրախը[10]։
  • Ջուլի Դրեյֆուս՝ Սոֆիյա Ֆատալե, Օ-Ռենի փաստաբանը, վստահելի անձը և աջ ձեռքը։
  • Սոննի Չիբա՝ Հատորի Հանձո, սուշիի շեֆ-խոհարար և թոշակի անցած վարպետ-սուսերագործ։
  • Տիակի Կուրիյամա՝ Գոգո Յուբարի, Օ-Ռենի աշակերտուհի թիկնապահը։
  • Գորդոն Լյու՝ Ջոննի Մո, Օ-Ռենի անձնական բանդայի լիդեր։
  • Մայքլ Փարքս՝ Էրլ Մակգրոու, «Երկու սոճիներ» եկեղեցում սպանության քննիչ։
  • Մայքլ Բոուեն՝ Բաք, հիվանդանոցի աշխատակից, ով բռնաբարում էր հարսնացուին, երբ նա կոմայի մեջ էր։

Արտադրություն խմբագրել

Սցենար խմբագրել

Քվենտին Տարանտինոն և Ումա Տուրմանը սկսել են աշխատել Հարսնացուի կերպարի վրա 1994 թվականից՝ «Քրեական ընթերցվածք» ֆիլմի արտադրությանն զուգահեռ․ «Սպանել Բիլին» ֆիլմը «Ք և Ու»-ի (Q & U) պատմության հիման վրա է[11]։ 2000-2001 թվականներին, երբ Տարանտինոն ապրում էր Նյու Յորքում, մեկ ու կես տարվա ընթացքում նա գրում է ֆիլմի սցենարը՝ ժամանակ անցկացնելով Տուրմանի և վերջինիս նորածին դստեր՝ Մայա Հոուքի հետ[11][12]։ Տեսնելով արդեն մայրացած և հասուն Տուրմանին, Տարանտինոն ոգեշնչվում և ստեղծում է Հարսնացուի կերպարը։ Մինչև սցենարի վերջ Տարանտինոն չէր գիտակցում, որ հնարավոր է Հարսնացուի երեխային ողջ թողնել[11]։

2009 թվականի «Անփառունակ սրիկաները» ֆիլմի Շոշաննա Դրեյֆյուսի կերպարը ոգեշնչված է Հարսնացուի կերպարից[13]։ Տուրմանն ոգեշնչվել է 1966 թվականի «Լավը, վատը, չարը» ֆիլմի Քլինթ Իսթվուդի մարմնավորած կերպարից[14]։

Բիլի կերպարը Տարանտինոն ի սկզբանե ստեղծել էր դերասան Ուորեն Բիթիի համար, սակայն կերպարի զարգացման ընթացքում նա վերագրում է կերպարը Դևիդ Քերադայնի համար[15]։ Բիթին ասել է, որ հրաժարվել է դերից, քանի որ չի ցանկացել իր ընտանիքից հեռու գտնվել և գնալ Չինաստան[16]։ Տարանտինոն Բիլի դերի համար դիտարկել էր նաև Բրյուս Ուիլիսին[17]։ Տարանտինոն Էլլ Դրայվերի դերում ընտրում է դերասանուհի Դերիլ Հաննային՝ 2000 թվականի «Առաջին թիրախը» ֆիլմը դիտելուց հետո։ Տուրմանի և Հաննայի արտաքին նմանությունը ոգեշնչում է ստեղծել կերպարների միջև մրցակցությունը[18]։ Միշել Եոն հանդիպել է Տարանտինոյին՝ ֆիլմում դեր ստանալու համար[19]։

Նախագծի վաղ տարբերակը ներառում էր գլուխ, որը պատկերում է Գոգո Յուբարիի քրոջ՝ Յուկիի և Հարսնացուի մարտը։ Այն հանվել է, քանի որ համարվում էր, որ դա կերկարաձգի ֆիլմը, իսկ բյուջեին ավելացավ մեկ միլիոն դոլարով[11]։ Մեկ այլ տարբերակում կար տեսարան, որտեղ Էլլը վթարի է ենթարկում Հարսնացուի մեքենան[11]։

Նկարահանումներ խմբագրել

 
Հարսնացուի կողմից «Սպանել Բիլին» ֆիլմում օգտագործված կատանայի վերարտադրումը։

Նկարահանումներից առաջ Տուրմանը հղիանում է և Տարանտինոն հետաձգում է արտադրությունը, ասելով․ «Եթե Ջոզեֆ Շտեռնբերգը պատրաստվում է ստեղծել «Մարոկկո»-ն և Մառլեն Դիտրիխը հղիանում է, նա սպասում է Դիտրիխին»[15]։ Հիմնական նկարահանումները սկսվել են 2002 թվականին[20]։ Չնայած, որ տեսարանները ներկայացված են տարբեր ժամանակագրական կարգով, ֆիլմը նկարահանվել է հաջորդականությամբ[11]։ Խորեոգրաֆ Յուն Վոն-Պինը, որը նախկինում աշխատել է «Մատրիցա» ֆիլմում, հանդիսանում է ֆիլմի մարտարվեստի խորհրդականը[21]։ Օ-Ռեն Շիի պատմությունը պատմող անիմե հատվածը արտադրվել է Production I.G ստուդիայում՝ ռեժիսոր Կազուտո Նակաձավայի կողմից[22][23]։

Ըստ Տարանտինոյի, ֆիլմի ստեղծման ամենադժվար պահը «փորձել այլ մակարդակի հասնել որպես ռեժիսոր և մրցակցության մեջ մտնել այլ հանրահայտ մարտաֆիլմերի ռեժիսորների հետ», ի տարբերություն երկխոսության տեսարանների, որոնցով նա հայտնի է[11]։ «Կապույտ տերևների տունը» տեսարանը, որտեղ Հարսնացուն մենամարտում է յակուձայի բազմաթիվ անդամների դեմ, նկարահանվել է ութ շաբաթվա ընթացքում։ Տարանտինոն ցանկացել է ստեղծել «կինոյի պատմության մեծագույն, ամենահուզիչ տեսարաններից մեկը»[21][21][24]։

Ավտովթար խմբագրել

Նկարահանումների ավարտից առաջ, մեքենա վարելու տեսարանում, երբ Հարսնացուն գնում է Բիլի մոտ, Տուրմանը ավտովթարի է ենթարկվում։ Ըստ Տուրմանի, նրան անհարմար էր մեքենա վարել և նա խնդրել է, որպեսզի վարորդը դա անի, սակայն Տարանտինոն հավաստիացրել է, որ մեքենան և ճանապարհը ապահով են։ Նա կորցնում է վերահսկողությունը և ծառին է հարվածում՝ ստանալով ուղեղի ցնցում և ոտքերի վնասվածք[25]։

Ըստ Տուրմանի, Miramax Films-ը վթարի տեսաձայնագրությունը կտրամադրեր միայն այն դեպքում, եթե նա փաստաթղթեր ստորագրեր, ըստ որի ընկերությունը կազատվեր հետագայում յուրաքանչյուր հետևանքների պատասխանատվությունից։ Տարանտինոն ներողություն է խնդրում, սակայն նրա և Տուրմանի հարաբերությունները տարիներ շարունակ լարված են լինում[25][26]

Մոնտաժ խմբագրել

«Սպանել Բիլին» ֆիլմը պլանավորված և նկարահանված է եղել որպես մեկ ամբողջական ֆիլմ[23]։ Մոնտաժը սկսելուն պես, պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը առաջարկել է Տարանտինոյին ֆիլմը բաժանել երկու մասի[23]։ Դա նշանակում էր, որ Տարանտինոն ստիպված չէր լինի տեսարաններ հեռացնել, ներառյալ անիմեի հատվածը[11]։ Ֆիլմը երկու մասի բաժանելու որոշումը հայտարարվել է 2003 թվականի հուլիսին[23]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

«Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմը ընգրկվել է «Empire» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն ֆիլմեր» ցանկի 325-րդ հորիզոնականում, իսկ Հարսնացուի կերպարը ընդգրկվել է նույն ամսագրի «Ֆիլմերի 100 մեծագույն կերպարներ» ցանկի 66-րդ հորիզոնականում[27]։ «Սպանել Բիլին» ֆիլմի երկու մասերն էլ չեն առաջադրվել Օսկար մրցանակին։

Մրցանակաբաշխություն
Մրցանակ Անվանակարգ Առաջադրում Արդյունք
BAFTA
Լավագույն դերասանուհի Ումա Տուրման Առաջադրված
Լավագույն մոնտաժ Սալլի Մենկե Առաջադրված
Ֆիլմի լաբագույն երաժշտություն RZA Առաջադրված
Լավագույն ձայն Մայքլ Մինկլեր, Մայրոն Նեթինգա, ՈՒայլի Սթեյթմեն և Մարկ Ուլանո Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ Թոմմի Թոմ, Կիա Կվան, Տամ Վայի, Կիտ Լյունգ, Ջակո Վոնգ և Հին Լյունգ Առաջադրված
Empire Awards
Լավագույն ֆիլմ «Սպանել Բիլին։ Մաս 1» Առաջադրված
Լավագույն դերասանուհի Ումա Տուրման Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Քվենտին Տարանտինո Հաղթանակ
Տարվա տեսարան «Կապույտ տերևների տունը» Առաջադրված
Ոսկե գլոբուս Լավագույն դերասանուհի դրամա ժանրում Ումա Տուրման Առաջադրված
MTV Movie Awards[28] Դերասանուհու լավագույն կատարում Ումա Տուրման Հաղթանակ
Լավագույն չարագործ Լյուսի Լյու Հաղթանակ
Լավագույն մարտ Ումա Տուրմանն ընդդեմ Տիակի Կուրիյամայի Հաղթանակ
Golden Satellite Awards
Լավագույն գեղարվեստական ռեժիսուրա/արտադրական դիզայն «Սպանել Բիլին։ Մաս 1» Առաջադրված
Լավագույն բնօրինակ սցենար Քվենտին Տարանտինո և Ումա Տուրման Առաջադրված
Լավագույն ձայն «Սպանել Բիլին։ Մաս 1» Առաջադրված
Լավագույն վիզուալ էֆեկտներ «Սպանել Բիլին։ Մաս 1» Առաջադրված
Սատուրն
Լավագույն մարտաֆիլմ/արկածային ֆիլմ «Սպանել Բիլին։ Մաս 1» Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Ումա Տուրման Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Սոննի Չիբա Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Լյուսի Լիու Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Քվենտին Տարանտինո Առաջադրված
Լավագույն սցենար Քվենտին Տարանտինո Առաջադրված
Ապագայի դեմք Տիակի Կուրիյամա Առաջադրված

Սիքվել խմբագրել

Ֆիլմի սիքվելը՝ «Սպանել Բիլին։ Մաս 2»-ը թողարկվել է 2004 թվականի ապրիլին։ Այն շարունակում է Հարսնացուի՝ Բիլին և «Մահաբեր իժեր» խմբավորման անդամներին սպանելու պատմությունը։ Ֆիլմն արժանացել է դրական քննադատությունների, ունենալով նաև 150 միլիոն դոլար շահույթ[29][30]։

Ազդեցություն խմբագրել

2007 թվականի «Սպանել Բուլջոյին» նորվեգական ֆիլմը հանդիսանում է «Սպանել Բիլին» ֆիլմի կրկնօրինակումը, նկարահանված Ֆինմարքում[31]։ Ֆիլմի առաջին մասից հայտնի «The Pussy Wagon» մեքենան օգտագործվել է Լեդի Գագայի և Բիյոնսեի 2010 թվականի «Telephone» երգի տեսահոլովակում[32]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. europeanfilmawards.eu
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Internet Movie Database — 1990.
  4. http://www.imdb.com/title/tt0266697/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.ofdb.de/film/37636,Kill-Bill-Vol-1
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 https://www.filmaffinity.com/en/film524439.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 http://www.imdb.com/title/tt0266697/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
  10. Tarantino, Quentin; Peary, Gerald (2013). Quentin Tarantino: Interviews, Revised and Updated. University Press of Mississippi. էջ 120. ISBN 9781617038747. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Otto, Jeff (2004 թ․ ապրիլի 13). «Interview: Quentin Tarantino and Uma Thurman». IGN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  12. «Quentin Tarantino - Screenwriter, Director, Producer - Biography». Biography. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  13. Rose, Charlie (2009 թ․ օգոստոսի 21). «Quentin Tarantino». Charlie Rose on PBS (Interview). Event occurs at 22:00-24:00. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին – via charlierose.com.
  14. «99, Kill Bill's The Bride». Entertainment Weekly (Interview). New York City: Meredith Corporation. 2010 թ․ հունիսի 4.
  15. 15,0 15,1 «BBC – Films – interview – Quentin Tarantino». www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  16. «Warren Beatty Talks Turning Down 'Boogie Nights,' 'Kill Bill,' 'The Godfather' & 'Superman'». theplaylist.net. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  17. «The Three Actors Quentin Tarantino Considered to Play Bill in Kill Bill». 2019 թ․ դեկտեմբերի 17.
  18. Quentin Tarantino "Kill Bill Vol. 2" Press Conference 2004 - Bobbie Wygant Archive. 2020 թ․ դեկտեմբերի 4. Event occurs at 0:04:31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին – via YouTube.
  19. «The Year of Michelle Yeoh». 2022 թ․ օգոստոսի 17.
  20. «A behind-the-scenes look at Kill Bill». Entertainment Weekly.
  21. 21,0 21,1 21,2 «Quentin Tarantino on Kill Bill Vol. 1 – Film4». www.film4.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  22. «Production I.G : WORK LIST : 'Kill Bill: Vol. 1' (Animation Sequence)». Production I.G. 2003. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 Snyder, Gabriel (2003 թ․ հուլիսի 15). «Double 'Kill' bill». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  24. Jakes, Susan (2002 թ․ սեպտեմբերի 30). «Blood Sport». Time.
  25. 25,0 25,1 Dowd, Maureen (2018 թ․ փետրվարի 3). «This Is Why Uma Thurman Is Angry». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  26. Fleming, Mike Jr. (2018 թ․ փետրվարի 5). «Quentin Tarantino Explains Everything: Uma Thurman, The 'Kill Bill' Crash & Harvey Weinstein». Deadline. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  27. «The 100 Greatest Movie Characters| 66. The Bride | Empire». www.empireonline.com. 2006 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  28. «2004 MTV Movie Awards a Done Deal». Hits. 2004 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 23-ին.
  29. «Kill Bill: Vol. 2 Reviews». Metacritic. CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  30. Staff (2004 թ․ ապրիլի 19). «Bill makes a killing at US box office». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին. «Kill Bill: Volume 2's total ... confirmed the financial good sense of Miramax's decision to split the movie in two.»
  31. «Tekstarkiv». Dagbladet.no. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  32. Gregory, Jason (2010 թ․ մարտի 12). «Lady Gaga: 'Pussy Wagon In Telephone Video Was Quentin Tarantino's Idea'». Gigwise. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.