Սոֆյա Ռոտարու (մոլդովերեն՝ Sofia Rotaru, ուկրաիներեն՝ Софiя Ротару, ամբողջական անունը՝ Սոֆիա Միխայլիվնա Եվդոկիմենկո-Ռոտարու, օգոստոսի 7, 1947(1947-08-07)[1], Մարշինցի, Նովոսելիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ) մոլդովական ծագմամբ ուկրաինացի ու խորհրդային երգչուհի է, ինչպես նաև ռեժիսոր, դերասանուհի, գրող և գործարար։

Սոֆյա Ռոտարու
ուկրաիներեն՝ Софія Михайлівна Ротару, ռումիներեն՝ Sofia Rotaru և ուկրաիներեն՝ Софія Михайлівна Євдокименко-Ротару
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1947(1947-08-07)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄարշինցի, Նովոսելիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԱզգությունՄոլդովացիներ
Մայրենի լեզուՄոլդովերեն
ԿրթությունChernivtsi Art School?
Մասնագիտություներգչուհի, կինոդերասանուհի, պարուհի, դիրիժոր, խմբավար, ձեռնարկատեր, երաժշտական պրոդյուսեր և դերասանուհի
ԱմուսինԱնատոլի Եվդոկոմենկո
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՉերվոնա ռուտա (անսամբլ)
ԵրեխաներRuslan Yevdokymenko?
Կայքsofiarotaru.com
Ստորագրություն
Изображение автографа
 Sofia Rotaru Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ուկրաինական Բուկովինայում որպես Սոֆիա Ռոտար (հետագայում Էդիտա Պյեխայի խորհրդով վերականգնել է նախնական ռումինական տարբերակը՝ Ռոտարու)։

Խորհրդային Ուկրաինայում ու Մոլդովայում նրան ճանաչում բերեց «Չերվոնո ռուտո» երգը (1966 թ.-ին), իսկ արդեն քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակում Ռուսաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկն էր։ Արժանացել է բազում մրցանակների ու կոչումների, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ Նրա երգացանկը բաղկացած է 400 երգից՝ ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, լեհերեն, բուլղարերեն, սերբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն։ Ռոտարուն ապրում է Յալթայում, Մոսկվայում, Կիևում և Բադեն-Բադենում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ռոտարու» հոդվածին։