Սուրեն Մարդանյան

մանկավար

Սուրեն Հակոբի Մարդանյան (1914, Պառավաքար - 1977), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Կոստյա Մարդանյանի եղբայրն է։

Սուրեն Մարդանյան
Ծնվել է1914
ԾննդավայրՊառավաքար
Մահացել է1977
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծնվել է Պառավաքարում, սակայն գրեթե ողջ կյանքն անց է կացրել Բերդում։ 1934-1939 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ տարբեր դպրոցներում, հետագայում նշանակվել է յոթամյա դպրոցի տնօրեն։

1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել 10-րդ բանակի 243-րդ հրետանային գնդում։ Պատերազմին մասնակցել է 1941 թվականի հունիսի 22-ից։ 1941 թվականին գերի է ընկել։ 1944 թվականին գերությունից փախել է Ֆրանսիա և միացել Միսաք Մանուշյանի անվան պարտիզանական ջոկատին։

1945 թվականի զորացրվել, վերադարձել է Շամշադին և շարունակել աշխատանքային գործունեությունը։ Աշխատել է որպես Լուսաշխի շրջկոմի նախագահ։

Ավարտելով Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ նա աշխատել է Բերդի կոմտնտեսությունում որպես գլխավոր զոոտեխնիկ, ապա՝ Բերդի սովխոզի տնօրեն, գյուղբաժնի ավագ զոոտեխնիկ, Պառավաքարի սովխոզի տնօրեն։

Ընտրվել է ՀԿԿ 26-րդ համագումարի պատգամավոր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Աշխատանքային գերազանցության և այլ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 31։