Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

կրթական հաստատություն Երևանում

Երևանի անասնաբուծական-անասնաբուժության ինստիտուտ, խորհրդային և մասամբ՝ հետխորհդային անասնաբուծական, անասնաբուժական և կաթնարդյունաբերության տեխնոլոգիական բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում։ 1994 թվականին վերամիավորվել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիային։

Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շենքը

Հիմնադրում խմբագրել

Հիմնադրվել է 1931 թվականին Անդրկովկասյան անասնաբուժական (հիմնադրվել է 1928 թվականին) և անասնաբուծական (հիմնադրվել է 1930 թվականին) ինստիտուտների միավորմամբ։ Հիմնադրմանը մասնակցել են Բ․ Մասինոն, Ս․ Սմիրենսկին, Ա․ Քալանթարը, Ա․ Թամամշևը, Բ․ Միխայլովը, Ֆ․ Միխայլովը, Ս․ Ղամբարյանը և ուրիշներ։ 1928-1974 թվականներին տվել է 8440 շրջանավարտ, որոնք աշխատանքի են անցել ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։ 1974-1975 ուսումնական տարում սովորում էր 2650 ուսանող։ Ունի անասնաբուծական (ցերեկային և հեռակա), անասնաբուժական, կաթնարդյունաբերության, ինժեներատեխնոլոգիական և տնտեսագիտական (միամյա) ֆակուլտետներ՝ հայկական և ռուսական բաժիններով։

Ասպիրանտուրա և գիտական խորհուրդ խմբագրել

1932 թվականից սկսել է գործել ասպիրանտուրան։ Ինստիտուտի գիտական խորհուրդը իրավունք է ունեցել շնորհել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և երաշխավորել դոկտորի գիտական աստիճանում հաստատվելու համար։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1975 թվականին աշխատում են գիտությունների 32 դոկտոր և 152 թեկնածու։ Գիտնականների ուսումնասիրությունները նվիրված են եղել Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների տեղական ցեղերի կատարելագործման, մարգագետինների ու արոտավայրերի բուսակազմի բերքատվության բարձրացման, կերերի սննդարարության ու տիպերի, կաթի և կաթնամթերքների արտադրության տեխնոլոգիայի, իմունոգենեզի և ախտածին մանրէների վրա անտիբիոտիկների ներգործության, հիվանդությունների ժամանակ միկրոտարրերի դերի, վարակիչ, ոչ վարակիչ, պարազիտային, ճիճվային հիվանդությունների բուժման ու դրանց դեմ պայքարի միջոցառումների պրոբլեմներին։

Վարչական կազմ խմբագրել

Ունեցել է 30 ամբիոն, այդ թվում՝ կաթնային գործի, նյութերի փոխանակության, անտիբիոտիկների, գյուղատնտեսական կենդանիների անպտղության, ոչ վարակիչ հիվանդությունների (Ստեփանավան), լաբորատորիաներ, ուսումնափորձնական տնտեսություն, կաթի գործարան, ոչխարաբուծական հենակետ, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի նյութերի փոխանակության լաբորատորիայում ապարան, երկու թանգարան, գրադարան (300 000 կտոր գիրք), սպորտային համալիր։ Պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողակաև գիտական ընկերությունը (ՈւԳԸ) բարեկամական ու գիտական կապերի մեջ են եղել Վրաստաի, Ադրբեջանի, ինչպես նաև Արևելյան Գերմանիայի, Չեխոսլովակիայի և այլ երկրների համապատասխան ինստիտուտների հետ։

Գրականություն խմբագրել

  • Камалян Г․ В#, Ереванский зооветеринарный институт․ К 40-летию Со–ветской Армении, <Труды Ереванского зоовет․ ин-та», 1960, в․ 24․ Տ․ Մադոյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 566