Սուրեն Հովհաննիսյան (բժիշկ)

հայ բժիշկ-ռենտգենաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Սուրեն Արմենակի Հովհաննիսյան (1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Սուրեն Հովհաննիսյան
Ծնվել է1909
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1984
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935)
Մասնագիտությունբժիշկ և ռենտգենաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՎ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Հովհաննիսյանը ծնվել է 1909 թվականին, Թիֆլիսում։ 1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1937 թվականին Հովհաննիսյանը Լենինականում կազմակերպել է ռենտգենաբանական բաժանմունք։ 1946 թվականին մասնակցել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպմանը և մինչև 1984 թվականը ղեկավարել թոքային ախտաբանության բաժանմունքը։ 1954-1973 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ռենտգենաբան[1]։

Աշխատանքները վերաբերում են սրտի և անոթների, բրոնխների և թոքերի, ստամոքսի, ոսկրերի մի շարք հիվանդությունների ռենտգենյան ախտորոշման հարցերին։ Ավելի քան 70 գիտական աշխատությունների հեղինակ է։

Սուրեն Հովհաննիսյանը մահացել է 1984 թվականին, Երևանում։

Պարգևներ խմբագրել

  • «Մարտական ծառայության համար» մեդալ։
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ։

Երկեր խմբագրել

  • Թոքային էխինոկոկի ռենտգեն ախտորոշում, Երևան (1969)։

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։