Սուրբ Սարգիս եկեղեցի (Նարդևան)
Սուրբ Սարգիս եկեղեցի[1], հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանի հայաբնակ Նարդևան գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Նարդևան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
9,54 մետր | |
Երկարություն | 12,01 մետր |
Լայնություն | 9,54 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մասին տեղեկություններ են պահպանվել թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում, թե Վրաստանի ազգային արխիվում։ Որոնցից ամենա հին տեեկությունները թվագրվում են 1839-1840-ական թվականների։ 1840-ականներին եկեղեցին ունեցել է 334 ծխական, և քահանաներ։ Իսկ 1860-ական թվականների տեղեկություններով եկեղեցին հիշատակվում է որպես քարաշեն մի կառույց։
«Արձագանք» թերթի, «Ճանապարհորդական հիշատակարան»-ի հաղորդածում հիշատակվում է այն մասին որ Ծալկայի շրջանի հայկական եկեղեցիներում եղած անոթեղենները և ավետարանները հայ գաղթականները իրենց հետ են բերել, գաղթի ժամանակ։ Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պահվում էր գրչագիր թղթյա Ավետարան, որը գրվել էր Երզնկա քաղաքում հայոց ՌԽԱ թվին («ի' Հայրապետութեան Տեառն Դաւթի և յարքեպիսկոպոսութեան Երզնկայի Տեառն Ռոտակեսի»)։
Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից, թաղակապ բազիլիկ կառույց է, որի չափսերն են (12.01 x 9.54) մետր։
Ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից, մուտքի վերևում կա երկու արձանագրություն․
2005. ՆՈՐՈՔԵՑ ՊԱՐՈՆ - ԳՐԻԳՈՐ ՄԵԼԹՈՆՅԱՆ. Ֆ. |
ՅԻՇԱՏԱԿԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՍ - Ի ԳՈՒՂՆ ՆԱՐՏԻՎԱՆՆՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ [Ե] ՄԻ - ԿԳԴԵԼՈՆԵՐՆ Ի ԿԱՐՆԱ ՆՈՐՈՔԵՑԻՆ 1865 ԱՄԻ. |
Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Հակոբ քհն. Մարտիրոսյանը, Թորոս քհն. Սնղճյանց, որոնք քահանայագործել են 1860-1880-ական թվականներին։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, իսկ արդեն հետխորհրդային տարիներին եկեղեցին վերանորոգվել է գյուղացիների ջանքերով։ Ներկայումս եկեղեցին գործում է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Aleks_El_Dia. «ՆԱՐԴԵՎԱՆ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)