Նարդևան (վրացերեն՝ ნარდევანი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում[1]։ Գտնվում է Ծալկայից 20 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Նարդևան գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հեռավորության վրա, Դալիդաղ լեռան հյուսիսարևելյան ստորոտում, ծովի մակերևույթից 1560 մ բարձրության վրա։

Գյուղ
Նարդևան
վրաց.՝ ნარდევანი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԾալկայի
ԲԾՄ1520 մ
Բնակչություն1055 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Նարդևան (Վրաստան)##
Նարդևան (Վրաստան)

Նարդևանի անվանումը շատ հետաքրքիր ծագում ունի։ Դեռ հին ժամանակներից այնտեղ պահվող ուղտերի քարավաններին գյուղացիները նարդեր էին անվանում, իսկ ուղտերին՝ դևեր, ինչից էլ ծագել է գյուղի անվանումը՝ Նարդևան, իսկ արևմտյան բարբառով՝ Նարդիվան։ Գյուղում հիմնականում ապրում են հայեր, այն հիմնադրվել է 1830 թվականին։ Նարդևանի բնակիչների նախնիները գաղթել են 1830 թ-ին, Էրզրումի գավառի համանուն` (Նարդիվան) գյուղից։ Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանից մոտ 10,000 գաղթական եկավ Ծալկայի տարածաշրջան, որոնց մի մասը բնակություն հաստատեց Նարդևանում։ Չնայած հայրենի հողից հեռավորությանը և գտնվելով օտար հողի վրա, միևնույնն է, նրանք պահպանեցին հայկական մշակույթը։

Նարդևան գյուղն ունի իր յուրահատուկ ծեսերը, որը ժառանգել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի գավառից։ Գյուղի հետնամասում է գտնվում քրիստոնյա հավատը հավերժացնող Սուրբ Հովհաննես սարը և Յամաճ անվանումը ստացած սաղարթախիտ ու գունավոր անտառը։ Սուրբ Հովհաննես սարին մյուս կողմից միացած է Դալիդաղ սարը, որին ի սկզբանե խելագար սար են համարել։ Այս մասին իր գրությունների մեջ նշել է նաև հայ հանճարեղ երաժիշտ Գուսան Հավասին։ Դալիդաղ լեռան գագաթին 19-րդ դարում նարդևանցիները մատուռ են կառուցել և դարձրել սրբավայր «Սուրբ Հովհաննես» ուխտատեղի՝ կրոնական ծիսակատարությունների համար։ Գյուղի գլխավոր Սուրբ Սարգիս եկեղեցին, որը բնակիչների ջանքերով կառուցվել է գյուղի հիմնադրումից հետո։ Եկեղեցու թիկունքում է գտնվում հնագույն ամրոցը։ Հսկա քարերով կառուցված այդ ամրոցը գործել է 18-րդ դարում և ղեկավարվել հայ քրիստոնյաների կողմից։ Նարդևանի սրբավայրերից մեկն է գյուղի վերնամասում գտնվող Լույս աղբյուր մատուռը։

Հին ժամանակներում գյուղի բերքատվությունը զգալի առաջընթաց էր գրանցել։ Նարդևանը հարուստ է ջրի պաշարով։ Նարդևանով է հոսում Դաղձոտ գետը, որն իր անվանումը գտել է դաղձի բազմազանության շնորհիվ, այն գյուղը բաժանում է երկու մասի և հենց նրա հարևանությամբ է կառուցվել այստեղի ամենամեծ ջրամբարը։ Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև այգեգործությամբ։ Գյուղում կա միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Վերջին տարիներին գյուղում մեծ տարածում գտավ պարարվեստը, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին մի շարք բեմերում հայկական ազգային պարը ներկայացնելու համար։ Գյուղի վերաբերյալ առաջին արխիվային տեղեկությունը վերաբերում է 1837թ., որում նշված է, որ Նարդևանը ունեցել է մեկ քարաշեն եկեղեցի և մեկ քահանա։

Բնակչությունը խմբագրել

2002 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1516 բնակիչ[2], իսկ 2014 թվականին՝ 1055 բնակիչ, հիմնականում հայեր[3]։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև այգեգործությամբ։

Նարդևանի բնակիչների նախնիները գաղթել են 1830 թ-ին, Էրզրումի գավառի համանուն` (Նարդիվան) գյուղից։ Գյուղի հին եկեղեցու հիմքի վրա 1860 թվականին կառուցվել է նոր եկեղեցի (Սուրբ Սարգիս)[4]։

Գյուղում կա միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «საქართველოს ადმინისტრაციულ-ტერიტორიული ერთეულები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. «2002 წლის მოსახლეობის აღწერის მონაცემები». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  3. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  4. სოფელი ნარდევანი
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 201