Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Աբովյան)

հայկական եկեղեցի Աբովյան քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, եկեղեցի Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Ռոսիայի փողոցում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013 թ. մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Օծման թվական2013
Հիմնական ամսաթվերը2006
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
ՃարտարապետԱրտակ Ղուլյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2006
Քարտեզ
Քարտեզ
 Saint Hovhannes church of Abovyan Վիքիպահեստում

Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։

Եկեղեցու հեղինակը Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը։ Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները։ Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել