Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քիշնև)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցու տաճար Մոլդովայի Քիշնև քաղաքում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՄոլդովա Մոլդովա
ՏեղագրությունՔիշնև
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1804
Ժառանգության կարգավիճակՄոլդովայի Հանրապետության ճարտարապետական ​​հուշարձան[1] և monument of art of Moldova?[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1804
Քարտեզ
Քարտեզ
 Armenian church "Saint Mary" of Chișinău Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ որոշ տվյալների, եկեղեցին կառուցվել է հին մոլդովական տաճարի ավերակների վրա։ 1739 թվականին հրդեհվել է ինչպես ամբողջ Քիշնևը, այնպես էլ հին մոլդովական եկեղեցին, իսկ 1804 թվականին նրա տեղում կառուցվել է նոր եկեղեցի, բայց արդեն հայկական։

Ճարտարապետական ոճ խմբագրել

Դատելով եկեղեցու հատակագծի ճարտարապետական և հատակագծային լուծումից՝ կիսաշրջանաձև աբսիդով և արևմուտքից երկաստիճան զանգակատան կցակառույցի տեսքից, կարելի է ենթադրել, որ տաճարի կառուցման ոճը վերաբերվում է 18-րդ դարին։

Եկեղեցու հիմնական ծավալը արևելյան կողմում կլորացված երկարավուն զուգահեռանիստաձև և արևմտյան նարտեքսի վերևում գտնվող բարձր զանգակատունն է, որն ավարտվում է վրանաձև տանիքով։ Հարավային միջանցքի բացվածքների կամարները՝ դեկորատիվ սյուններով, պատերի սրբատաշ շարվածքը  նույնպես հայկական ճարտարապետության օրինակներ են։ 1817 թվականից հետո Եկեղեցու գավթին ավելացվել է սյունազարդ նախասրահ (հարավից երեք կամար և արևմուտքից և արևելքից մեկ կամար)։  Կառուցման ոճը խիստ տարբերվում է եկեղեցու ճարտարապետությունից։ Հատկապես ուշագրավ է սյունազարդ նախասրահի կամարաազարդումը, որը նախագծված է սրածայր կամարների և յուրահատուկ արաբական սյունների ու խոյակների տեսքով։

Տաճարի պատերը, առաստաղները, հենասյուները պատրաստված են աղյուսից ու քարից և սվաղված են։ Հիմքը շարված է որմնաքարերից։ Սյունազարդ նախասրահի պատերը շարված են բաց մոխրագույն և մուգ մոխրագույն գույնի սրբատաշ քարից։ Սուրբ Աստվածածին եկեղեցու արտաքին տեսքը հաստատունության և վիթխարակերտության տպավորություն է թողնում։ Եկեղեցու շենքը, օժանդակ շենքերի հետ միասին, կազմում է հիանալի ճարտարապետական համալիր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել