Աբսիդ կամ ապսիդ (հունարեն՝ ἀψίς (apsis)՝ թաղ, կամար), շինության ծավալի մաս, որն ավարտվում է գմբեթարդով կամ թաղով։ Ներքին աբսիդ հատակագծում լինում է կիսաշրջան, պայտաձև, բազմանկյուն, արտաքուստ արտահայտված լինելու դեպքում՝ նույնաձև կամ ուղղանկյուն։ Քրիստոնեական եկեղեցիներում կենտրոնական աբսիդը կոչվում է ավագ խորան։

Բյուզանդական եկեղեցու տիպիկ աբսիդի օրինակ գմբեթարդով
Ընթերցե՛ք «աբսիդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբսիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 39