Սուրբ Ալեքսի եկեղեցի (Ալեքսանդրովկա)

Սուրբ Ալեքսի եկեղեցի (Ալեքսի՝ մարդ Աստծո եկեղեցի, Վերապատվելի Ալեքսի՝ մարդ Աստծո եկեղեցի) (ռուս.՝ Свято-Алексиевская церковь; Церковь Алексия, человека Божия; Церковь преподобного Алексия, человека Божия), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Ալեքսանդրովկա գյուղում[1]։ Ենթարկվում է ՌՈՒԵ Ռոստովի թեմի Մատվեևո-Կուրգանսկի գործակալությանը[2]։

Սուրբ Ալեքսի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱլեքսանդրովկա (Մատվեևո-Կուրգանսկի շրջան), Մատվեևո-Կուրգանսկի շրջան և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1807
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1807
Քարտեզ
Քարտեզ
rostov-101.cerkov.ru

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Եկեղեցու լուսանկարը

Ալեքսանդրովկա գյուղը հիմնադրել է Դոնի ատաման Ալեքսեյ Իվանովիչ Իլովայսկին։ Իլովայսկիների կալվածքը, որը գտնվում էր Միուս գետի երկայնքով մի գեղեցիկ վայրում, արագ կառուցվում էր և հարստանում։ 1807 թվականին, արդեն ատամանի մահից հետո, ի պատիվ նրա պահապան հրեշտակ, վերապատվելի Ալեքսիի, նրա կինը հիմնադրեց միախորան եկեղեցի հանուն Ալեքսիի՝ մարդու Աստծո, որն օծվեց 1811 թվականին։

Եկեղեցին քարե էր, մեծ աբսիդով, ցածրացրած թմբուկով և թիթեղյա գմբեթով։ Նրան կից փոքր զանգակատունն ուներ երեք հարկ, վերինը չորս մեծ որմնանցքերով էր։ Տաճարը վերապրել է Հոկտեմբերյան հեղափոխությունը և Քաղաքացիական պատերազմը։ Սուրբ Ալեքսի եկեղեցին փակվել է 1930-ական թվականներին, և այնտեղ պահվել է ցորեն։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տաճարում գտնվել է խորհրդային ռազմագերիների ճամբար։ Եկեղեցու պատերի մոտ թաղված էին գերմանացի զինվորներ, պահպանվել է գերմաներեն գրությամբ սալիկ։

ԽՍՀՄ փլուզումից հետո որոշվեց եկեղեցին վերականգնել, բարեբախտաբար, այն չէր տուժել։ 1994 թվականին տաճարի հովիվ է նշանակվել քահանա Անդրեյ Երմոլաևը։ 2007 թվականին իրականացվել են սվաղաներկարարական աշխատանքներ, ներկվել է տանիքը, նորոգվել են հատակն ու պատուհանների շրջանակները։ 2008 թվականին տեղադրվել են զանգակատան վեց զանգերը։ Տաճարը գազավորված է, 2009 թվականին տեղադրվել են մետաղապլաստե պատուհաններ, փոխվել են դռները։ Ծխին կից բացվել է կիրակնօրյա դպրոց։

Եկեղեցու վանահայրը ներկայումս էլ քահանա Անդրեյ Վիկտորովիչ Երմոլաևն է։

Հասցեն՝ Ռոստովի մարզ,  Մատվեևո-Կուրգանսկի շրջանի Ալեքսանդրովկա գյուղ, Մոսկովյան փողոց, 47ա[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել