Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի (Վարշավա)

Սուրբ Ալեքսանդրի եկեղեցին (լեհ.՝ kościół św. Aleksandra), հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Երեք խաչերի հրապարակում։

Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՏեղագրությունՎարշավա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Warsaw?
Հիմնական ամսաթվերը1825
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
ԱնվանվածԱլեքսանդր Նևսկի
ՃարտարապետՔրիստիան Պյոտր Այգներ
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված1825
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Saint Alexander church in Warsaw Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին հիմնադրվել է Վարշավայի երախտապարտ քաղաքացիների կողմից ` ի պատիվ Ռուսաստանի ցար Ալեքսանդր I[2], ով Լեհական թագավորությանը Սահմանադրությանը շնորհեց։ Այն կառուցվել է 1818-1825 թվականներին, նեոկլասիկա ոճով։ Եկեղեցու հիմնաքարը դրվել է 1818 թվականի հունիսի 15-ին Պետական գանձապետ Յան Վեգլինսկու կողմից[2]։ Տաճարը նվիրվել է 1826 թվականի հունիսի 18-ին արքեպիսկոպոս Վոյիչեկ Սկարսզևսկի կողմից և կառուցվել է շրջանաձև հատակագծով, ծածկված գմբեթով, որը հաճախ կոչվում է ռոտունդա։ Եկեղեցու արտաքին ձևի ոգեշնչումը Հռոմի Պանթեոնն է[2]։ Հիմնական խորանը զարդարված է Ֆրանցիսկ Սմուգլևիչի Հիսուսի խաչելիությունը յուղանկարով[2]։

 
Հիսուս Քրիստոս

Եկեղեցին վերակառուցվել է նեոկլասիկա ոճով, որի արդյունքում այն ավելի ընդլայնվեց ՝ երկու աչքի ընկնող աշտարակներով և մի մեծ գմբեթով։ 1883 թվականի ապրիլի 14-ին եկեղեցին վերակառուցելու համար մրցույթ հայտարարվեց, որի արդյունքում վերանորոգման աշխատանքների դիզայնը տրվեց Յոզեֆ Պիուս Դզիեկոնսկուն[2]։ Օրիգինալ ռոտունդան ընդարձակվեց՝ ավելացվելով երեք անվակունդ Ույազդովսկի պողոտայից և երկու աշտարակ ՝ ամրացնելով պատերն ու գմբեթը։ Հարավային սյունազարդ նախասրահը զարդարվեց քանդակներով[2]։ Այս փոփոխությունների արդյունքում շենքը Վարշավայում դարձավ ամենամեծը։

Իր գոյության ընթացքում եկեղեցին ականատես է եղել մի շարք պատմական իրադարձությունների, այդ թվում 1912 թվականի Լեհական ապստամբության մասնակից Բոլեսլավ Պրուսի հուղարկավորության արարողությանը։

Եկեղեցին ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Վարշավայի ապստամբության ընթացքում։ 1944 թվականի սեպտեմբերին գերմանական օդուժի ռմբակոծությունից եկեղեցին շատ վնասվեց, որի արդյունքում փլուզվեց գմբեթը, քանդվեց աշտարակներից մեկը[2] ։ Պատերազմից հետո, բազմաթիվ քննարկումներ եղան եկեղեցին վերակառուցելու վերաբերյալ։ Որոշում էին վերակառուցել այն իր նախկին տեսքի նման, թե մեկ այլ ձևով[3]։ Ի վերջո եկեղեցին վերակառուցվեց 1949-1952 թվականների ընթացքում, իր օրիգինալ տեսքի նախատիպով։

1826 թվականին մեծահարուստ Ստանիսլավ Լյուբամիրսկին Հռոմից 17-րդ դարի Քրիստոսի մարմարե քանդակը գնեց և տեղափոխեց այն Սուրբ Ալեքսանդրի եկեղեցի։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. register of objects of cultural heritage in Poland
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Historia parafii» (լեհերեն). www.swaleksander.pl. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  3. "Kościół pw. św. Aleksandra" (in Polish). Warszawa 1939. Retrieved 2009-02-24.