Սուչիտոտո (իսպ.՝ Suchitoto), մունիցիպալիտետ Սալվադորի Կուսկատլան շրջանում[2]։ Ամբողջ երկրում հայտնի է իր եկեղեցով և գլաքարային փողոցներով։ Այս բնակավայրից հիանալի տեսարան է բացվում դեպի Սուչիտլան լիճ, որն արհեստական լիճ է Լեմփա գետի և Cerrón Grande ամբարտակի վրա[3]։ Սուչիտոտոն սալվադորցիների հանգստյան օրերի սիրելի վայրն է։ Այն ունի մշակութային միջոցառումների մեծ ծրագիր, արվեստի պատկերասրահներ, մշակութային կենտրոններ, բազմատեսակ ձեռագործ աշխատանքներ։

Բնակավայր
Սուչիտոտո
իսպ.՝ Municipio de Suchitoto
Դրոշ

ԵրկիրՍալվադոր Սալվադոր
Մակերես329,3 կմ²
ԲԾՄ388 մետր
Բնակչություն24 786 մարդ (2007)[1]
Ժամային գոտիUTC-6
Սուչիտոտո (Սալվադոր)##
Սուչիտոտո (Սալվադոր)

Սուչիտոտոյի քույր քաղաքն է Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սանտա Լուսիա եկեղեցի (Iglesia de Santa Lucía)
  • Հին քաղաք (Ciudad Vieja, El Salvador)
  • Ալեխանդրո Կոտոյի տուն-թանգարան (Casa Museo de Alejandro Cotto)
  • Ասիենդա Կոլիմա (Hacienda Colima)
  • «Հիշողությունն ապրում է» համայնքային թանգարան (Museo Comunitario "La Memoria Vive")
  • Արժույթի թանգարան (Museo de la Moneda)
  • Տատիկի թանգարան (Casa de la Abuela)

Հայտնի անձինք խմբագրել

  • Խոսե Մարիա Կանյաս (1809-1860), ռազմական գործիչ, մասնակցել է Նիկարագուայի ազգային պատերազմին
  • Մանուել Գալարդո (1826-1913), բժիշկ, Սալվադորի համալսարանի ռեկտոր, երկրում առաջինն է կատարել ոսպնյակի մթագնման վիրահատությունը[4]
  • Ռիո Ռոմերո Բոսկե (1860-1935), Սալվադորի նախագահ (1927-1931)
  • Ալֆոնսո Կինոնես Մոլինա (1874-1950), Սալվադորի նախագահ (1914-1915), (1918-1919) և (1923-1927)
  • Արտուրո Արաուխո (1878-1967), Սալվադորի նախագահ (1931-1931)
  • Խուան Կոտտո (1900-1938), բանաստեղծ, լրագրող
  • Լուիս Մելգար Բրիսուելա (1943), գրող, բանաստեղծ[5]
  • Խոսե Լուիս Էսկոբար Ալաս (1959), Սան Սալվադորի արքեպիսկոպոս
  • Ալեխանդրո Կոտտո (1928 -2015), Սալվադորի պատմության ու մշակույթի ջատագով, Սուչիտոտոյի պատվավոր քաղաքացի (2002)

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Instituto Geográfico Nacional (1986). Diccionario Geográfico de El Salvador, Tomo II, L-Z. San Salvador: Talleres Litográficos del Instituto Geográfico Nacional.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2007 Salvadoran census
  2. «Suchitoto». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  3. Ramón (febrero 2004). «Deseo local y patrimonio Histórico en Suchitoto» (PDF) en V Congreso Centroamericano de Antropología. “Construyendo Identidades”. Managua, Nicaragua. Universidad Tecnológica de El Salvador(չաշխատող հղում)
  4. UES: Dr. Manuel Gallardo
  5. Luis Melgar Brizuela
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուչիտոտո» հոդվածին։