Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ

շվեդ իրավաբան և քաղաքական գործիչ

Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ (շվեդ.՝ Sonja Branting-Westerståhl, ծննդյամբ՝ Բրանտինգ, շվեդ.՝ Branting, սեպտեմբերի 15, 1890(1890-09-15)[1][2][3], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][2][3] - հուլիսի 18, 1981(1981-07-18)[1][3], Գուստավ Վազա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]), շվեդ փաստաբան և քաղաքական գործիչ։ Շվեդիայի առաջին կին փաստաբաններից մեկը, ընտանեկան իրավունքի մասնագետ։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1930-40-ականներին ակտիվ քարոզարշավ է կազմակերպել ծայրահեղ աջ քաղաքականության սպառնալիքի վերաբերյալ։ 1948 թվականին կարճ ժամանակ եղել է Ռիքսդագի ստորին պալատի անդամ։

Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1890(1890-09-15)[1][2][3]
ԾննդավայրԱդոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][2][3]
Մահացել էհուլիսի 18, 1981(1981-07-18)[1][3] (90 տարեկան)
Մահվան վայրԳուստավ Վազա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]
ԳերեզմանԱդոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունPalmgrenska samskolan?
Մասնագիտությունիրավաբան և քաղաքական գործիչ
ԱմուսինOlof Westerståhl?
Ծնողներհայր՝ Կարլ Բրանտինգ[2][3], մայր՝ Աննա Բրանտինգ[2][3]
Զբաղեցրած պաշտոններԵրկրորդ պալատի անդամ
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[3]
ԵրեխաներJörgen Westerståhl?
 Sonja Branting-Westerståhl Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սոնյա Բրանտինգը ծնվել է 1890 թվականի սեպտեմբերի 15-ին, Կարլ Յալմար Բրանտինգի և նրա կնոջ Աննա Բրանտինգի ընտանիքում (ծննդյամբ՝ Յադերին, շվեդ.՝ Jäderin)[5]: Նրա հայրը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջնորդն էր, որը երեք անգամ զբաղեցրել էր երկրի վարչապետի պաշտոնը, ավելի ուշ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (1921), մայրը եղել է գրող և լրագրող։ Մինչև 1909 թվականը Սոնյան սովորել է Պալմգրենի դպրոցում, որն ավարտելուց հետո սովորել է իրավաբանություն և 1916 թվականին ստացել է իրավաբանի դիպլոմ։ Համալսարանում ուսման ընթացքում Բրանտինգը ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Օլոֆ Վեստերստոլի (շվեդ.՝ Olof Westerståhl) հետ, ով այդ ժամանակ նույնպես իրավաբանություն էր սովորում։ 1914 թվականին նրանք ամուսնացել են, այնուհետև ունեցել մեկ երեխա՝ Յորգենին (շվեդ.՝ Jörgen), որը հետագայում դարձել է քաղաքագետ[6]։

Համալսարանն ավարտելուց հետո Բրանտինգ-Ուեսթերստոլը աշխատել է Ստոկհոլմի քաղաքային իրավաբանական ծառայությունում, բայց 1927 թվականին նա բացել է իր սեփական գրասենյակը (ամուսնու հետ միասին)։ Մասնագիտանալով ընտանեկան իրավունքի բնագավառում՝ 1930 թվականին ստացել է փաստաբանի կոչում[6]։

Իրավաբանական կարիերայից բացի, Բրանթինգ-Վեսթերստոլը գնացել է ծնողների հետքերով՝ դառնալով հասարակական և քաղաքական ակտիվիստ, ֆեմինիստական շարժման անդամ։ Բացի այդ, Սոնյան անդամակցել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը, որը հիմնադրվել էր նրա հոր կողմից, իսկ 1936-1952 թվականներին եղել է Սոցիալ-դեմոկրատական կանանց կազմակերպության գործադիր խորհրդի անդամ[7]։

1930-ականների ընթացքում Բրանտինգ Վեստերստոլը ակտիվորեն մասնակցել է նացիստական գաղափարախոսության վտանգների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը։ 1935 թվականին, իր գործունեության շրջանակներում, նա մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ իր մտահոգություններն է արտահայտել տոտալիտարիզմի սպառնալիքի և 1936 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Բեռլինում անցկացնելու դեմ ուղղված արշավների վերաբերյալ[8]։ Բրանտինգ Վեստերստոլը նաև հրապարակայնորեն աջակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերին, որպես միջազգային պատվիրակության անդամ, նա ստուգել է փախստականների ճամբարները Ֆրանսիայում և Աֆրիկայում[6]։

Պատերազմից հետո շարունակել է քաղաքական ակտիվություն դրսևորել, 1948 թվականին եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Ռիքսագի ստորին պալատի անդամ[8]։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • Branting-Westerståhl, Sonja. (1936) Kvinnor! Se utåt!. Stockholm.
  • Branting-Westerståhl, Sonja. (1935) "Vem söker skilsmässa?". Hertha. (22)3. pp. 67–70.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Adolf Fredriks kyrkoarkiv, Födelse- och dopböcker, huvudserie, SE/SSA/0001/C I a/16 (1890-1891), bildid: 00028284_00160 — P. 157.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Two-Chamber Parliament 1867–1970. — 1985.
  4. 4,0 4,1 4,2 Swedish Census 1890 (շվեդերեն)Riksarkivet.
  5. Harnesk, Paul Vem är Vem?. — Stockholm: Vem är Vem Bokförlag, 1945.
  6. 6,0 6,1 6,2 Wetterberg, Christina Carlsson. «Sonja Branting-Westerståhl». Svenskt kvinnobiografiskt lexikon. Translated by Alexia Grosjean.
  7. Cook, Chris The Routledge Guide to European Political Archives: Sources since 1945. — London: Routledge, 2012. — С. 27. — ISBN 978-0-2031-4725-2
  8. 8,0 8,1 Ståhl, Margareta Inventory - Women’s archives at the Labour Movement Archives and Library. — Stockholm: ARAB, 1980. — С. 7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ» հոդվածին։