Սննդի մատակարարման անկանխիկ կանխավճարային համակարգ

Սննդի մատակարարման անկանխիկ կանխավճարային համակարգ, (POS) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս գործարքներ կատարել գնման պահին կանխիկի բացակայության դեպքում[1]։ Այն օգտագործվում է ճաշարաններում, մասնավորապես՝ դպրոցներում։ Տեխնոլոգիայի օգտագործումը ընդլայնվել է՝ ներառելով այնպիսի երաժշտական ​​փառատոներ, ինչպիսիք են Օտտավա Բլյուզֆեստը և Վայրիլս ֆեստիվալը, որտեղ համակարգը ինտեգրվել է (RFID) ձեռքի ժապավենների մեջ[2][3]։

Համակարգ խմբագրել

Համակարգի օգտվողներն ունեն պրոֆիլ, որը պահպանում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են հաշվի մնացորդը, անձնական տվյալները և լուսանկարը ստուգման նպատակով[1]։ Անկանխիկ սննդի մատակարարման համակարգերը կարող են կիրառել օգտագործողի նույնականացման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են PIN մուտքագրումը[4], մատնադրոշմումը[4], թվային քարտերը[4], լուսանկարների ճանաչումը[4], էլեկտրոնային բանալիների շղթաները[4] և սմարթ քարտերը[4]։

Բրիտանական ավագ դպրոցի համար անկանխիկ սննդի համակարգի ստեղծման արժեքը կազմել է մոտավորապես 21,000 ֆունտ ստեռլինգ 2012թ. տարրական դպրոցների համար այն կազմում էր 7500 ֆունտ[4]։ Համակարգերը պահանջում են տարեկան սպասարկում՝ մոտավորապես 2500 ֆունտ ստեռլինգ ավագ դպրոցների համար և 1000 ֆունտ՝ տարրական դպրոցների համար[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Cashless Catering in Secondary Schools». Aberdeenshire Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Canadian festival aims to go completely cashless». sQuid. 2012 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «A FLICK OF THE WRIST: RFID WRISTBANDS FOR EXHIBITIONS». Exhibition News. 2012 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «An Independent Review of Cashless Catering Systems» (PDF). School Food Trust. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.