«Սիրո հեգնանք» (ռուս.՝ «Ирония любви»), Ալեքսանդր Չեռնյաևի ռոմանտիկ կատակերգությունը, որը նկարահանվել է 2010 թվականին (ռուս-ղազախական համատեղ կինոնկար)։

Սիրո հեգնանք
ռուս.՝ Ирония любви
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksandr Chernyayev?
ԴերակատարներԱլեքսեյ Չադով
ԵրաժշտությունԱրկադի Ուկուպնիկ
Տևողություն82 րոպե[1]

Սյուժե խմբագրել

Ղազախ նավթային օլիգարխի հարսնացու Ասելը (Ասել Սագատովա) երազում է աշխատել հեռուստատեսությունում։ Նրա ընկերուհին՝ Ժենյան (Օլգա Օռլովա) աշխատում է Օստանկինոյում և առաջարկում է նրան ծանոթացնել նոր շոուի պրոդյուսերի հետ, բայց դրա համար Ասելը պետք է այնպես անի, որ իրեն սիրահարվի նա, ով առաջինը կմտնի սրճարան։ Հաստատություն առաջինը մուտք է գործում Իվանը (Ալեքսեյ Չադով), որը հազվագյուտ անհաջողակ է։ Իվանին հրապուրելն աղջկա համար կարծես թե չնչին խնդիր է, բայց ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից։

Դերերում խմբագրել

  • Ասել Սագատովա – Ասել
  • Ալեքսեյ ՉադովԻվան
  • Էրիկ Ժոլժակսինով – Ալիկ
  • Իրինա ՌոզանովաԻվանի մայրը
  • Օլգա ՕռլովաԺենյա, Ասելի ընկերուհին
  • Նատալյա Ռուդովա – Մաշա, Ասելի ընկերուհին
  • Մարինա Չեռնյաևա – Անժելա
  • Գոշա Կուցենկոգեներալ
  • Կառլիգաշ Մուհամեջանովա – Բիբիգուլ, սինխրոնիստ
  • Վիտալի Գերասիմով – Անդրեյ
  • Անդրեյ Նազիմով – Դեն, Իվանի ընկերը
  • Իվան ՕխլոբիստինԿոտելևսկի, կենդանաբան
  • Արթուր ՍմոլյանինովԱնտոն, Իվանի ընկերը
  • Ֆարհադ Աբդրաիմով – մարզիչ
  • Վասիլի Սոլովյով – նորություններ հաղորդավար
  • Ալեքսանդր Սամոյլենկո – տաքսու վարորդ
  • Անդրեյ Գրիգորև-Ապոլլոնովաստղ
  • Նիկոլայ ԴրոզդովՄինելեյ Սկվորցով, հեռուստահաղորդավար
  • Ռոման Գրեդին – մատուցող
  • Մարինա Գրիգորիևա-Ապոլոնովա – հարբած աղջիկ ռեստորանում
  • Զուրաբ Գուրցկաիա – հարևան
  • Իրինա Խարուկ
  • Սոֆյա Սմոլնիկովա – մանկության ընկերուհի
  • Ալեքսանդր Տուգանովհարսանիքի հյուր
  • Ինկար Աբդրաշ – Այգուլ, սինխրոնիստ
  • Կոնստանտին Անտոշկին – ռեժիսորի ասիստենտ
  • Էլդարի Բասիլիա – թղթակից
  • Անտոն Կապանին – ռեժիսոր
  • Յուրի Կոլոկոլկին – գազելի վարորդ
  • Յուլյա Մելնիկովա – մարզիկի ուղեկիցը
  • Յուրի Վնուկով – հրաձգարանի աշխատող

Քննադատություն խմբագրել

Որոշ ղազախստանցի պատգամավորներ, հայտարարելով ավանդույթների ոտնահարման մասին, դիտողություններ են անում ժամանակակից ֆիլմերին[2]։

Բեկբոլատ Տլեուխանը (խորհրդարանի մաժիլիսի պատգամավոր) նշել է. «Մենք պետք է հարգենք մեր կանանց և նրանց այդքան անհրապույր կերպով ցույց չտանք։ Հինավուրց ժամանակներից խոսում են մուսուլման կանանց մաքրաբարոյության մասին։ Այժմ այս բոլոր բարոյական հասկացությունները քայքայվում են»։

Նուրթայ Սաբիլյանովը (խորհրդարանի մաժիլիսի պատգամավոր) նշել է. «...Ամենացավալին այն է, որ հերոսուհին օգտագործել է ղազախ գործարարին և ամուսնացել այլ ազգի ներկայացուցչի հետ։ Այստեղ կա ազգային զգացմունքի թաքնված քողարկված ծաղրանք»։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի սաունդթրեքը հավաքել է կոմպոզիտոր Արկադի Ուկուպնիկը։

Գլխավոր տեսարաններից մեկը հնչյունավորվել է Օլեգ Չուբիկինի «Rain, rain» երգով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Парламентарии недовольны моральным обликом казахской женщины в кино и рекламе | Информационный портал ZAKON.KZ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել