Իվան Օխլոբիստին

խորհրդային և ռուս կինոյի և հեռուստատեսության դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, դրամատուրգ, լրագրող և գրող

Իվան Օխլոբիստին (ռուս.՝ Иван Иванович Охлобыстин, հուլիսի 22, 1966(1966-07-22)[1], Պոլենովո, Stràkhovo, Զաօկսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, սցենարի հեղինակ, լրագրող, քաղաքական գործիչ։ Ռուս ուղղափառ եկեղեցու տերտեր է, որտեղ իր խնդրանքով ժամանակավորապես արգելված է իր գործունեությունը[3]։ Ներկայում զբաղեցնում է «Եվրոսեց» ընկերության ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Կինոյում գործունեության ընթացքում Իվան Օխլոբիստինը ստացել է 17 մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի, 9 մրցանակ լավագույն դերասանական աշխատանքի և 21 մրցանակ լավագույն սցենարի համար։

Իվան Իվանի Օխլոբիստին
Иван Иванович Охлобыстин
Դիմանկար
Իվան Օխլոբիստինը Կիևում, հունիս 2012
Ծնվել էհուլիսի 22, 1966(1966-07-22)[1] (57 տարեկան)
Ծննդավայր Ռուսաստան Տուլայի մարզ
Զաոկի շրջան, «Պոլենովո»
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ Ռուսաստան
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԵրկերISBN 5-9900384-3-7
ISBN 978-5-9900384-3-1
ISBN 978-5-367-00700-8
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան, հաղորդավար, քահանա, դրամատուրգ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, լրագրող, դրամատուրգ, ռադիոհեռարձակում, քաղաքական գործիչ, Ռուս ուղղափառ եկեղեցի և ռեժիսոր
Աշխատանք1983 — ներկա
ԱմուսինՕկսանա Օխլոբիստինա
ԾնողներԻվան Օխլոբիստինը (հայր)
Ալբինա Բելյաևա(մայր)
ԱնդամությունIzborsk Club?[2]
ԵրեխաներՎասիլի, Սավվա, Անֆիսա
Եվդոկիա, Վարվարա, Իոաննա
ԿայքIMDB
 Ivan Okhlobystin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծվնել է 1966 թ. հուլիսի 22-ին Տուլայի մարզի Զաոկի շրջանում՝ «Պոլենովո» հանգստյան տանը, որտեղ նրա հայրը այդ տարիներին զբաղեցնում էր գլխավոր բժշկի պաշտոնը։ Հայրը՝ Իվան Իվանի Օխլոբիստինը (1906 - 1994)` ռազմական բժիշկ էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Մայրը` Ալբինա Իվանի Բելյաևա (ծնվ. 1945 թ.)` ինժեներ-տնտեսագետ[4]։ Մանկությունը անցել է Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում։ Հետո ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ռուսաստանի կինոյի պետական համալսարան (ГИТИС), որտեղ իր համակուրսեցիներն են եղել ռուսական կինոյի ապագա հայտնի գործիչներ Տիգրան Քեոսայանը, Բախտիյար Խուդոյնազարովը, Ֆեոդոր Բոնդարչուկը, Ալեքսանդր Բաշիրովը և Ռաշիդ Նուգմանովը։

Համալսարանը դեռ չավարտած զորակոչվեց բանակ, ծառայել է Դոնի Ռոստովում, հրթիռային զորքերում։ Ծառայությունից հետո վերականգնվեց համալսարանում, 1992 թվականին ավարտելով ռեժիսորական ֆակուլտետը (Իգոր Տալանկինի արհեստանոց)։ Ուսանողական տարիներին նաև զբաղվում էր հասարակական գործունեությամբ և ընտրվեց ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։

Օխլոբիստինն առաջին դերասանական դերը ստացավ ռեժիսոր Նիկիտա Տյագունովի «Ոտքը» (Нога) ֆիլմում, որի շնորհիվ «Մոլոդոստ-91» փառատոնում ստացավ «Լավագույն դեր» մրցանակը[5][6]։. Դրա հետ համատեղ մասնակցում էր թատերական բեմադրություններում։

1998 թվականին սկսեց վարել «Կանոն» կրոնական հեռուստահաղորդումը։ 2001 թվականի սկզբին, «Դաուն Հաուս» ֆիլմի պրեմիերայից հետո պարզվեց, որ դերասանը Տաշքենդի թեմում Տաշքենդի և Միջինասիական արքեպիսկոպոս Վլադիմիրի կողմից տերտեր է շնորհվել, ստացել հայր Իոանն հոգևորական անունը։ Սակայն յոթ ամիս անց, Իվանի կնոջ տաշքենդյան շոգին չդիմանալու պատճառով, ընտանիքը Մոսկվա է վերադառնում։ Այդ ժամանակ Օխլոբիստինին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհվեց անվանական ժամացույց՝ «Հայրենիքի առջև արժանիքների համար»[7]։

Իվանը ժամանակավորապես թողեց իր մասնագիտությունը և աշխատում էր միայն որպես սցենարի հեղինակ։ 2005 թվականին հրատարակվեց իր «ХIV սկզբունք» ֆանտաստիկ ժանրի գիրքը[8]։

Մինչ 2005 թվականը հայր Իոաննը ծառայել է Մոսկվայի մարզի Զայաիցկի ավանի նիկոլայ Լուսավորողի եկեղեցում, հետո՝ Մոսկվայի Սոֆիայի Աստծո իմաստության տաճարում։ Վարում էր «Հոտ» (Стая) կրոնական ռադիոհաղորդումը։ 2007 թվականին իր ֆանտաստիկ գրքի հիման վրա նկարահանվեց երկմասանոց «Պարագրաֆ 78» մարտաֆիլմը։ Քիչ ուշ Օխլոբիստինը վերսկսեց լրջորեն զբաղվել կինոյով։ 2007 թվականին ռեժիսոր Ստանիսլավ Լիբինի «Դավադրություն» ֆիլմում ստանձնեց Գրիգորի Ռասպուտինի դերը։ 2008 թվականին իր գրված սցենարով հայտնի ռոք-երաժիշտ Գարիկ Սուկաչովը նկարահանեց «Արևի տունը» դրամատիկական ֆիլմը։

2009 թ. նոյեմբերի 29-ին լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ Օխլոբիստինը խնդրել է Մոսկվայի և ողջ Ռուսաստանի պատրիարք Կիրիլլին ազատել իրեն ծառայությունից՝ ներքին հակասություններ ունենալու պատճառով[9]։ 2010 թ. փետրվարի 10-ին վեհափառ Կիրիլլը կատարեց խնդրանքը, հեռացնելով հայր Իոաննին քահանայությունից, արգելեց սրբազանի հագուստ և տերտերական խաչ կրել։ Պատրիարքը նշել է, որ եթե տերտեր Իոանն Օխլոբիստինը վերջնական և անփոփոխ ընտրություն կատարի եկեղեցական ծառայության օգտին, ապա նրա քահանայության ժամանակավոր արգելքը կարելի է հանել[10]։ Նոյեմբերի 29-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տրված հարցազրույցում Օխլոբիստինը հայտնեց, որ առաջիկա երկու տարիներին մտադրված է վերադառնալ եկեղեցական ծառայությանը։

2009 թվականին նկարահանվեց մի քանի ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է «Ցար» (Царь) ֆիլմը, որտեղ խաղում է ցարական ծաղրածու Վասսիանի դերը։ 2010 թվականից սկսած նկարահանվում է ՏՆՏ հեռուստաալիքի «Ինտեռնի» հեռուստասերիալում, կատարելով գլխավոր՝ բժիշկ Բիկովի դերը[11]։ Ըստ հարցազրույցի, Օխլոբիստինն իր վերադարձը կինո բացատրել է ընտանիքում գումարի պակասությամբ[12]։

2010 թվականի դեկտեմբերին ստացել է «Եվրոսեց» ընկերության ստեղծագործական տնօրենի պաշտոնը։

2011 թ. սեպտեմբերի 5-ին «Ինտերֆակս» լրատվական գործակալության տրված հարցազրույցում հայտարարեց 2012 թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու նպատակի մասին, սակայն քիչ անց հրաժարվեց ընտրություններին մասնակցելուց[13]։

2012 թվականի հունվարի 21-ից մինչ հունիսի 25-ը Ռուսաստանի «Առաջին» հեռուստաալիքի եթերում վարում էր «Պերվի կլասս» (ռուս.՝ Первый класс) հաղորդումը[14]։.

Քաղաքականություն խմբագրել

Ըստ քաղաքական հայացքների համարվում է միապետական։ Մասնակցել է Պետական Դումայի պատգամավորների ընտրություններին «Կեդր» կուսակցությունից։ Ավելի ուշ իր թեկնածության առաջադրումը սխալմունք է անվանել[15]. 2011 թ. սեպտեմբերի 5-ին «Ինտերֆակա» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարեց 2012 թվականին անցկացվող ՌԴ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու պատրաստակամությունը[16], սակայն 2011 թ. սեպտեմբերի 18-ին հրաժարվեց իր առաջադրումից։ 2011 թ. սեպտեմբերի կեսերին նաև լուրեր էին տարածվել, իբր նա կարող է գլխավորել «Պրավոյե դելո» կուսակցությունը[17][18]։ 2012 թ. ապրիլի 18-ին հայտարարեց «Կոալիցիա նեբո» (ռուս.՝ Коалиция небо) կուսակցության ստեղծման մասին, որի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ ապրիլի 25-ին[19]։ Օխլոբիստինը ընտրվեց կուսակցության Գերագույն Խորհրդի նախագահ։ Նաև հայտարարեց, որ չի հանդիսանում կուսակցության անդամ, քանի որ Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազաններին արգելվում է քաղաքական գործունեությամբ զբաղվել[20], և հայտարարեց, որ նա միայն կուսակցության խորհրդական է[21][22]։

Անձնական կյանք խմբագրել

  • 1995 թվականից ամուսնացած է դերասանուհի Օքսանա Օխլոբիստինայի (Արբուզովա) հետ։ Նրանք ունեն՝
    • երկու որդի՝ Վասիլի և Սավվա,
    • չորս դուստր՝ Անֆիսա, Եվդոկիա, Վարվարա և Իոաննա։

Այլ տեղեկություններ խմբագրել

  • Օխլոբիստինը ունի զենքի փոքրիկ հավաքածու։ Ռուսաստանի որսորդների և ձկնորսների միության անդամ է։
  • 2005-2008 թվականներին պարապում էր մարտարվեստներ՝ կիրառական կառատե, այկիդո քյոկու, դանակով մարտ։
  • Որոշ ֆիլմերի տիտրերում Օխլոբիստինը նշված է որպես Լեոպոլդ Ռոսկոշնի[23] և Իվան Չուժոյ[24]։

Ֆիլմադարան խմբագրել

Դերասանական աշխատանքներ խմբագրել

Սցենարի հեղինակ խմբագրել

  • 1992  - Մրցավար
  • 1993  - Ուռոդ
  • 1997  - Միջին տարիքի ճգնաժամ
  • 1999  - Հոգի
  • 1999  - Մաքսիմիլիան
  • 2000  - ԴՄԲ
  • 2001  - ԴՄԲ-002 (հեռուստասերիալ)
  • 2001  - ԴՄԲ-003 (հեռուստասերիալ)
  • 2001  - ԴՄԲ-004 (հեռուստասերիալ)
  • 2001  - ԴՄԲ-կրկին պայքարում (հեռուստասերիալ)
  • 2001  - Դաուն Հաուս
  • 2001  - Աղբահավաք
  • 2001  - Տոն
  • 2002  - Ճամփի սկիզբը
  • 2007  - Պարագրաֆ 78։ ֆիլմ առաջին
  • 2007  - Պարագրաֆ 78։ ֆիլմ երկրորդ
  • 2008  - Անտիկիլլեր Դ.կ։ Սեր առանց հիշողության
  • 2008  - Արևի տունը
  • 2010  - Մոսկվա, ես սիրում եմ քեզ
  • 2010  - Պարտիզաններ (հեռուստասերիալ)
  • 2012 - Սոխակ-Ավազակ

Ռեժիսոր խմբագրել

  • 1988  - Անմտություն. Պատմվածք ոչինչի մասին (կարճամետրաժ)
  • 1989  - Ալիքներ ոչնչացնողը  - կուրսային աշխատանք
  • 1992  - Մրցավար

Գրքեր խմբագրել

  1. 2005  - XIV принцип ISBN 5-9900384-3-7 ISBN 978-5-9900384-3-1
  2. 2008  - ДМБ и другие киносценарии ISBN 978-5-367-00700-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #143843753 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://izborsk-club.ru/11032
  3. Священника Иоанна Охлобыстина временно запретили в служении(ռուս.)
  4. Этот безумный безумный Иван Охлобыстин Արխիվացված 2012-11-04 Wayback Machine(ռուս.)
  5. Москва 24 ― "Правда 24": Иван Охлобыстин рассказал о своем новом фильме
  6. Соловей-разбойник Иван Охлобыстин Արխիվացված 2012-11-05 Wayback Machine(ռուս.)
  7. Rolling Stone Russia: Иван Охлобыстин. Отче наш.(ռուս.)
  8. Иван Охлобыстин. XIV принцип. — Галерия, 2005. — 516 с. — 10 000 экз. — ISBN 5-9900384-3-7
  9. «Интерфакс»: Отец Иоанн Охлобыстин хочет оставить служение священника(ռուս.)
  10. Патриарх Кирилл отстранил от служения отца Иоанна Охлобыстина - Lenta.ru(ռուս.)
  11. Интерны. История болезни(ռուս.)
  12. Иван Охлобыстин: «В новом „Служебном романе“ снялся исключительно ради денег
  13. Охлобыстин отказался выдвигаться в президенты
  14. Первый канал: Первый раз в "Первый класс"(ռուս.)
  15. Expert.ru: Это что-то психическое(ռուս.)
  16. Доктрина-77 Ивана Охлобыстина(ռուս.)
  17. Life News - Охлобыстин возглавит «Правое дело Արխիվացված 2014-10-25 Wayback Machine(ռուս.)
  18. Русские Новости: Охлобыстин возглавит "Правое Дело"(ռուս.)
  19. Аргументы и Факты, 18 апреля 2012 - Священнослужитель Иван Охлобыстин создал свою партию(ռուս.)
  20. Интерфакс: В чем сила «Правого дела» Արխիվացված 2013-01-13 archive.today(ռուս.)
  21. Иван Охлобыстин решил покинуть Правое дело Արխիվացված 2012-11-19 Wayback Machine(ռուս.)
  22. Охлобыстин покинул пост в партии Правое дело(ռուս.)
  23. «Мания Жизели» на сайте kinoros.ru Արխիվացված 2012-04-18 Wayback Machine(ռուս.)
  24. Иван Охлобыстин (Чужой)на сайте inoekino.ru(ռուս.)