Սիտիա[1] (հուն․՝ Σητεία[2]), քաղաք և նավահանգիստ Հունաստանում` Կրետեի արևելքում։ Կրետե պերիֆերիայի Լեսիթիոն պերիֆերիկ միավորի արևելյան հատվածում գտնվող Սիտիա համայնքի (դիմ) վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Կրետական ծովի Սիտիա ծովածոցի ափին՝ Այիոս Նիկոլաոս քաղաքից 73 կիլոմետր արևելք։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 9348 մարդ[2]։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է հիմնականում գյուղատնտեսության վրա, բայց սակավաբեր հողերի և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ցածր մակարդակի պատճառով այս արդյունաբերությունը զգալի եկամուտ չի բերում։ Եկամտի երկրորդ կարևոր աղբյուրը շինարարությունը, զբոսաշրջությունը և հարակից արհեստների արտադրությունն է։ Սակայն քաղաքի հանգստի ներուժը լիովին չի օգտագործվում։

Բնակավայր
Սիտիա
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մակերես633 կմ²
ԲԾՄ5 մետր
Բնակչություն10 565 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2843-
Փոստային դասիչ723 00
Պաշտոնական կայքsitia.gr
Սիտիա (Հունաստան)##
Սիտիա (Հունաստան)
Սիտիայի նավահանգիստ

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ ժամանակակից քաղաքը գտնվում է անտիկ Իտիա քաղաքի (հուն․՝ Ητεία) կամ Իտիդա (հուն․՝ Ήτιδα) տեղում։ Ըստ Դիոգենես Լայերտացու՝ լեգենդար Յոթ իմաստուններից մեկը՝ Միսոնը, ծնվել է Իտիայում։ Բյուզանդական դարաշրջանում արևելյան Միջերկրական ծովի կարևոր առևտրային և ֆինանսական կենտրոնն էր։ 1508 թվականին քաղաքը ավերվել է ուժեղ երկրաշարժից, իսկ 1538 թվականին ենթարկվել է ծովահենների հարձակմանը։

1651 թվականին վենետիկցիները ավերել են քաղաքը, որպեսզի թուրքերը չստանան այն։

1870 թվականին քաղաքը վերակառուցվել է օսմանների օրոք՝ Ավնիե (հուն․՝ Αβνιέ) անվամբ։

Տրանսպորտ խմբագրել

Սիտիան եվրոպական E75 ճանապարհային երթուղու վերջին (արևելյան) կետն է, որն անցնում է կղզու հյուսիսային ափով։ Քաղաքը ավտոբուսային երթուղիներով միանում է Կրետեի խոշորագույն քաղաքներին։ Քաղաքն ունի նոր օդանավակայան (ընդունում է փոքր և միջին ինքնաթիռներ), որից թռիչքներ են իրականացվում դեպի Աթենք, Հերակլիոն, Ալեքսանդրուպոլիս, Հռոդոս, Կարպաթոս և Կասոս։ Ծովային լաստանավային երթուղիներով Սիտիան կապված է Կիկլադների և Դոդեկանեսի կղզիների հետ։

Սիտիա համայնք խմբագրել

Սիտիա համայնքն ընդգրկում է 5 բնակավայր և Դիոնիսադես խմբի 3 կղզիներ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 9912[2]։ Տարածքը 22,593 քառակուսի կիլոմետր է[3]։

Անվանում Բնակչություն (2011)[2], մարդ
Այիա Ֆոտիա 267
Անեմոմիլիա 50
Յանիսադա (կղզի) 0
Դրագոնադա (կղզի) 0
Պաքսիմադա (կղզի) 0
Պետրաս 123
Սիտիա 9348
Տրիպիտոս 124

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 7453[4]
2001 8754[4]
2011 9348[2]

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի Հնագիտական թանգարանում ներկայացված են արևելյան Կրետեի պեղումներից ստացված ցուցանմուշներ։ Կազարմա ամրոցի ավերակները (հուն․՝ Καζάρμα, քաղաքի ամենաբարձր կետում), որը 1651 թվականին վենետիկցիների կողմից կառուցվել և ավերվել է՝ թուրքերի կողմից գրավումից խուսափելու համար։ Ազգագրական թանգարան՝ տեղական տնայնագործ աշխատանքների ցուցադրությամբ։

 
Սրբապատկեր, Յաննիս Կորնարոս հուն․՝ Μέγας εί Κύριε και Θαυμαστά τα έργα Σου (1770)։ Տոպլու վանք

Պատմական (շրջակայքում) խմբագրել

  • Իտանոս (հուն․՝ Ίτανος), անտիկ քաղաք-նավահանգիստ (ծաղկման շրջան՝ մ.թ.ա. 2-րդ դար), Սիտիայից 26 կիլոմետր արևելք․ այժմ՝ հնագիտական տարածք։ Իտանոսից հյուսիս գտնվում է Էրիմուպոլիսի (չմշակված) ավազոտ լողափը (հուն․՝ Ερημούπολης
  • Կատո Զակրոս, մինոական պալատի ավերակները։
  • Տոպլու ուղղափառ վանք, Սիտիայից 18 կիլոմետր դեպի արևելք։ Վանքի թանգարանում պահվում է ժամանակակից Հունաստանի ամենահարգված սրբապատկերներից մեկը, հուն․՝ Μέγας εί Κύριε (Յաննիս Կորնարոս, 1770)։
  • Պալեկաստրոն (հուն․՝ Παλαίκαστρον), մինոական քաղաքի ավերակներ։ Գտնվում է Վայ արմավենու լողափի մոտ։

Բնական (շրջակայքում) խմբագրել

  • Արմավենու պուրակ և Վայ լողափ, Սիտիայից 28 կիլոմետր դեպի արևելք։
  • Մեռյալների կիրճ, Զակրոսի մոտակայքում զբոսաշրջային արահետ՝ հսկա հին գերեզմանատան մնացորդներով։
  • Խանդրաս բարձր լեռնային սարահարթ
  • Ռիխտիսի կիրճ

Հայտնի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  3. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 426. — ISSN 1106-5761.
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.