Լեսիթիոն (հուն․՝ Λασιθίου), տարածաշրջանային միավոր կամ նոմոս Հունաստանի հարավում՝ Կրետե կղզու վրա։ Վարչականորեն մտնում է Կրետեի պերիֆերիայի կամ մարզի կազմի մեջ[1]։

Լեսիթիոն
հուն․՝ Λασιθίου
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակնոմոս
Մտնում էԿրետե
ՎարչկենտրոնԱյոս Նիկոլաոս
Հիմնական լեզուՀունարեն
Բնակչություն (2001)76 319
Կրոնական կազմՀույն ուղղափառ եկեղեցի
Տարածք1823 կմ²
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ISO 3166-2 կոդGR-92
Փոստային ինդեքսներ72x xx
Ավտոմոբիլային կոդAN
lassithi.gr

Լեսիթիոնի վարչական կենտրոնն Այոս Նիկոլաոս քաղաքն է։ Այս տարածքներում առաջացած առաջին պետական կազմավորումը Կրետեի ծովապետությունն է։

Լեսիթիոնը իր հերթին բաժանված է 8 դիմոսների կամ գյուղական բնակավայրերի։

Աշխարհագրություն խմբագրել

Լեսիթիոն տարածաշրջանային միավորը գտնվում է Հունաստանի հարավային անդրծովյան հատվածում։ Տեղակայված է Հունաստանի ամենախոշոր կղզու՝ Կրետեի արևելքում։

Երեք կողմից շրջապատված է Միջերկրական ծովի ջրերով։ Արևմուտքում միայն սահմանակցում է Հերակլիոնի նոմոսին։

Լեսիթիոնի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն Այոս Նիկոլաոսն է։ Լեսիթիոնի մայրաքաղաքը և մի շարք այլ ծովափնյա քաղաքներում Հունաստանի համար ունեն զբոսաշրջային կարևոր նշանակություն։ Տնտեսության գերակա ճյուղը զբոսաշրջությունն է։

Լեսիթիոնի տարածաշրջանային միավորի տեղանքը ցածրադիր է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 850 մետր բարձրության վրա։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Լեսիթիոնի տարածաշրջանային միավորի բոլոր բնակավայրերը միասին ունեն 76 319 մարդ բնակչություն[1]։

Լեսիթիոնի հիմնական բնակիչները հույներն են, որոնք այստեղ հաստատվել են դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Բացի հույներից, այստեղ ապրում են նաև որոշ քանակությամբ թուրքեր։

Լեսիթիոնի հույները խոսում են հունարեն լեզվի կրետական բարբառով, որը տարբերվում է ժամանակակից հունարենից։ Նրանք օգտագործում են հունական այբուբենը։

Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն՝ հույն ուղղափառութուն։ Բնակչության խտությունը կազմում է 41,9 մարդ/կմ²։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեսիթիոն» հոդվածին։

Կաղապար:Հունաստանի նոմոսներ