Սիմեոն Մետաֆրաստես (մոտ 900, Կոստանդնուպոլիս - ենթդ․ նոյեմբերի 28, 987), բյուզանդացի վարքագիր։

Սիմեոն Մետաֆրաստես
հուն․՝ Συμεών Μεταφραστής
Ծնվել էմոտ 900
Կոստանդնուպոլիս
Մահացել էենթդ․ նոյեմբերի 28, 987
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունգրող, վարքագիր, պատմաբան և ժամանակագիր
Գործունեության ոլորտՍրբախոսություն[1], գրականություն[1], աստվածաբանություն[1] և պատմություն[1]
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն
 Symeon Metaphrast Վիքիպահեստում

Ստեղծագործել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ Եղել է պետական գանձապահ (լոգոթետ)։ Կոստանդին VII Ծիրանածին կայսեր կարգադրությամբ կազմել է «Վարք սրբոց» («Սինաքսար») մեծածավալ ժողովածուն, որը բովանդակում է 148 սրբի կենսագրություն։ «Սինաքսար»-ը պարունակում է նաև Գրիգոր Լուսավորչի վարքը, որը, փաստորեն, Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց»-ի հունարեն թարգմանության համառոտությունն է։ Սիմեոն Մետաֆրաստեսին են վերագրում նաև բարոյախոսական ասույթների երեք ժողովածու (քաղված Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի և Մակարիոսի երկերից), իմացաբանական ճառեր, թղթեր, աղոթքներ և հոգևոր երգեր։ Բյուզանդացի նշանավոր փիլիսոփա Միխայիլ Փսելլոսը 11-րդ դարի կեսին գրել է ներբողյան Սիմեոն Մետաֆրաստեսին։ Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը սրբերի կենսագրությունները կազմելիս օգտվել է հունարեն բազմաթիվ վկայաբանություններից, այդ թվում նաև Սիմեոն Մետաֆրաստեսի աշխատությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Մետաֆրաստես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 373