Սիմանա Մատյե (ֆր.՝ Simonne Mathieu, հունվարի 31, 1908(1908-01-31)[1][2][3], Նյոյի սյուր Սեն[4] - հունվարի 7, 1980(1980-01-07)[5][2][3], Շատու), 1930-ական թվականների ֆրանսիացի կին թենիսիստ և մարզական լրագրող, Ֆրանսիայի առաջին ռակետ (1928-1940), աշխարհի երրորդ ռակետ (1932Ֆրանսիայի առաջնության տասակի չեմպիոն, կանանց զուգախաղում Ուիմբլդոնի մրցաշարի եռակի չեմպիոն։ Պատվո լեգեոնի շքանշանի սպա, Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ 2006 թվականից։

Սիմանա Մատյե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ֆր.՝ Simonne Passemard
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Simonne Mathieu
Մասնագիտացում՝թենիսիստ և ռազմական հրամանատար
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 31, 1908(1908-01-31)[1][2][3]
Ծննդավայր՝Նյոյի սյուր Սեն[4]
Մահվան ամսաթիվ՝հունվարի 7, 1980(1980-01-07)[5][2][3] (71 տարեկան)
Մահվան վայր՝Շատու

Կարիերա խմբագրել

Մատյեի անունն ամենից շատ հիշվում է նրանով, որ 1938 և 1939 թվականներին մենախաղում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը և ևս վեց անգամ դուրս եկել այդ մրցաշարի եզրափակիչ։

Մատյեն հաղթել է Մեծ սաղավարտի 11 զուգախաղերի առաջնություններում՝ Ուիմբլդոնում (1933-34, 1937) կանանց զուգախաղերում երեք անգամ, Ֆրանսիայի առաջնությունում կանանց վեց զուգախաղերում (1933-34, 1936-39) և երկու խառը զուգախաղերում Ֆրանսիայի առաջնությունում (1937-38)։ Նա 1938 թվականին Ֆրանսիայի առաջնությունում նվաճել է երեք չեմպիոնի տիտղոս՝ մենախաղի, կանանց զուգախաղի և խառը զուգախաղի։

Մաթյեի Մեծ սաղավարտի 13 տիտղոսը զիջում է միայն ֆրանսիացի թենիսիստուհի Սյուզաննա Լենգլենի 31 տիտղոսին։ Ընդհանուր առմամբ նա նվաճել Ֆրանսիայի առաջնության չեմպիոնուհու տասը տիտղոս բոլոր կարգերում։ Մաթյեն այդ ընդհանուր ցուցանիշով զիջում է միայն Սմիթ Կորտին (13 հաղթանակ) և Մարտին Նավրատիլովային (11 հաղթանակ)[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կապիտան Մաթյեն Ֆրանսիայի կանաց կորպուսի հիմնադիրն էր, ազատ ֆրանսիական ուժերի կանանց կամավորական բաժանմունքի հիմնադիրը։ Մաթյեն այդ պաշտոնում փոխարինել է կապիտան Էլեն Թերեին։ Իր ծառայության համար նա ստացել է Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճան։

2006 թվականին նրա անունն ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։

2017 թվականի նոյեմբերին թենիսի Ֆրանսիական ֆեդերացիան (FFT) հայտարարել էր, որ Ռոլան Գարոսի անվան թենիսի համալիր մարզադաշտի երրորդ կորտը կկոչվի Սիմոն Մաթյեի կորտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tingay L. 100 years of WimbledonLondon Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 214.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Tingay L. 100 years of WimbledonLondon Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 213.
  5. 5,0 5,1 5,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 608. — ISBN 978-0-942257-70-0
  6. «Simonne Mathieu, une femme de caractère» (ֆրանսերեն). So Tennis. 16 Mai 2016. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմանա Մատյե» հոդվածին։