Սիգուենսայի ամրոց (իսպ.՝ Castillo de los Obispos de Sigüenza), ամրոց Իսպանիայում, գտնվում է Սիգուենսայում, Գվադալախարայի շրջան, Կենտրոնական Իսպանիա, ծովի մակարդակից մոտ 1000 մետր բարձրության վրա։

Սիգուենսայի ամրոց
Castillo de los Obispos de Sigüenza
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԿենտրոնական Իսպանիա, Գուադալարախայի շրջան, Սիգուենսա
Վարչական միավորՍիգուենսա
ԵրկիրԻսպանիա
ՇինանյութՍպիտակ քար
Բարձրություն1000 մ ծովի մակարդակից
ՃակատամարտերՊատերազմ Իսպանական ժառանգության համար
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Sigüenza Վիքիպահեստում

Ամրոցը կառուցված է սպիտակ քարից՝ Ալ-Անդալուզյան ժամանակաշրջանի արաբական ամրոցի տեղում, ենթադրաբար՝ 12-րդ դարի սկզբում։ Քրիստոնյաների կողմից Պիրենեյան թերակղզու ազատագրումից հետո այն դարձել է Սիեգուենսայի եպիսկոպոսների նստավայրը մինչև 1978 թվականը։ Ամրոցը 13-ից 18-րդ դարերում բազմիցս տուժել է պատերազմներից։ 1297 թվականին ամրոցը գրավել են Դե լա Սերդաների կողմնակիցները, ամրոցը հիշատակվում է նաև Կաստիլական քաղաքացիական պատերազմի տարեգրությունում։ 1811 թվականին, առաջին Կարլիստական պատերազմի և 1930-ական թվականների քաղաքացիական պատերազմների ժամանակ ամրոցը գրեթե ավերվել է, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնվել է։

1972 թվականի վերակառուցումից հետո ամրոցի պարագիծը կազմեց շուրջ 400 մ, իսկ ամրոցը վերածվել է Պարադորի՝ հյուրանոցի պատմական շենքում։ Ամրոցի վերակառուցումը սկսվել է 1964 թվականին և ավարտվել 1976 թվականին, ճարտարապետը Խոսե Լուիս Պիկարդոն է։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1978 թվականին, որին մասնակցել են նաև Իսպանիայի թագավոր Խոան Կարլոսը և թագուհի Սոֆիան։

Պատմություն խմբագրել

Ամրոցն ունի Կելտիբերիական ծագում, ովքեր հաստատվել են գետի ափին դեռևս մեր թվարկությունից առաջ։ 5-րդ դարում Վեստգոթերը փոքրիկ ամրոց են կառուցել քաղաքի մոտ։

8-րդ դարում Մավրերը՝ Լեոնի և Կաստիլիայի քրիստոնյա արքաների վրա հարձակումներ գործելու համար կառուցել են մեծ ուժեղացված ամրոց։

15-րդ դարում ամրոցը ամրապնդվում է եպիսկոպոսության կողմից և քաղաքը պաշտպանում Նավարի ու Արագոնի հարձակումներից։

18-րդ դարում Եսպիսկոպոս Խուան Դիաս դե լա Գերրան ամրոցը ռազմական կառույցից վերածեց եպիսկոպոսական պալատի։ Սակայն 1808 թվականին, Իսպանիայի անկախության պատերազմի ժամանակ ամրոցն ընկել է ֆրանսիացիների ձեռքը, ովքեր լուրջ վնաս են հասցրել կառույցին և թալանել դրա ողջ ունեցվածքը, մինչև այն վերադարձվեց Էլ Էնպեսինադոյի կողմից։ Եպիսկոպոսական պալատը 1830 թվականին լուրջ վնասվեց հրդեհից և լքվեց։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Sigüenza And Its Parador" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (PDF). Paradores. Retrieved 26 September 2014.
  2. "Castillo de Sigüenza" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (in Spanish). Turismo Castilla-La Mancha. Retrieved 25 September 2014.
  3. "Its history, its legens and its curiosities" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (in Spanish). The Castle of Sigüenza. Retrieved 25 September 2014.
  4. "Parador Hotel Siguenza". ParaPromotions. Retrieved 26 September 2014.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգուենսայի ամրոց» հոդվածին։