Սերգեյ Ումառյան

հայ արձակագիր, թարգմանիչ, բժշկական ծառայության լեյտենանտ, կապիտան

Սերգեյ Հովհաննեսի Հարությունյան (մայիսի 21, 1920(1920-05-21), Լեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ - 1994[1] կամ 1995[2][Նշում 1], գրական անուն է դարձրել տոհմական Ումառյան ազգանունը), հայ արձակագիր, թարգմանիչ, բժշկական ծառայության լեյտենանտ, կապիտան։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սերգեյ Ումառյան
Ծնվել էմայիսի 21, 1920(1920-05-21)
ԾննդավայրԼեռնաձոր, Զանգեզուրի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ
Վախճանվել է1994[1] կամ 1995[2]
Մասնագիտությունարձակագիր և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Սերգեյ Ումառյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Ումառյանը ծնվել է 1920 թվականի մայիսի 21-ին, Լեռնաձոր գյուղում։ Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը և աշխատել հայրենի գյուղում։ 1941 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ և 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայության ընթացքում նրան շնորհվել է բժշկական ծառայության լեյտենանտի կոչում։ Բելառուսական ռազմաճակատում 90-րդ հեծելազորային գնդի սանիտարական գումարտակում օգնել է հարյուրավոր վիրավորների։ Եղել է բժշկական ծառայության լեյտենանտ, սանիտարական գումարտակի հրամանատար, մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Նեմանի սառցահատի մարտական գործողությանը, Քյոնիգսբերգի գրավմանը, Լեհաստանի ազատագրման մարտերին։ Բեռլինի գրավումից հետո սանիտարական գումարտակի հրամանատար, կապիտան Ումառյանը զորացրվել և վերադարձել է հայրենիք[3]։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը։ 1952 թվականից աշխատել է «Հայաստան» (1976 թվականից՝ «Սովետական գրող») հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրությունում՝ որպես ավագ խմբագիր[4][5]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է շքանշաններով ու մարտական մեդալներով։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ումառյանի թարգմանությամբ լույս են տեսել Ֆիրդուսու «Շահնամե», Օմար Խայամի քառյակները, արևելյան և «Ճապոնական հեքիաթներ»-ի ու գեղարվեստական ստեղծագործությունների ընտրանին։ «Անդոկ», «Ռուսա» պատմական վեպերի, «Սյունիքը դիցարան» և այլ աշխատությունների հեղինակ է։

Երկեր խմբագրել

  • Բալլադներ Լենինի մասին, Երևան, «Հայաստան», 1967, 75 էջ[6]։
  • Սարսափի ձայներ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1969, 96 էջ։
  • Բաղաբերդ (վիպակ), Երևան, «Հայաստան», 1973, 180 էջ[7]։
  • Անդոկ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 268 էջ։
  • Բաղաբերդ, Անդոկ (վեպեր), Երևան, «Սովետական գրող», 1980, 552 էջ[8][9]։
  • Սյունիքը դիցարան, Երևան, «Հայաստան», 1981, 122 էջ։
  • Ռուսա։ Պատմավեպ, 1988[10]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հաֆեզ, Լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1957, 115 էջ։
  • Ռուդաքի, Ժողովածու, Երևան, Հայպետհրատ, 1958, 168 էջ։
  • Ճապոնական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 142 էջ։
  • Ֆիրդուսի, Սիավուշ (Շահնամեից), Երևան, Հայպետհրատ, 1962, 192 էջ։
  • Ֆիրդուսի, Զալ և Ռուդաբե (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1964, 192 էջ։
  • Ջամի Աբդուռահման, Լիրիկա (ժողովածուի մեջ մտնող քառյակները թարգմանել է Սերգեյ Ումառյանը), Երևան «Հայաստան», 1964, 100 էջ։
  • Խաքանի, Քառյակներ, բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1965, 72 էջ։
  • Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ (պոեմ), Երևան, «Հայաստան», 1967, 180 էջ։
  • Լիրիկական արևելք, Երևան, «Հայաստան», 1971, 156 էջ։
  • Ֆիրդուսի, Շահնամե, Երևան, «Հայաստան», 1975, 528 էջ։

Մամուլ խմբագրել

  • Բաբա Թահեր. Քառյակներ։ Թարգմանեց Սերգեյ Ումառյանը։ «Գարուն»։

Նշումներ խմբագրել

  1. Մահվան ամսաթիվը տարբերվում է ըստ աղբյուրների

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://syunik.wordpress.com/2010/05/06/ումառյան-սերգեյ-հովհաննեսի/
  2. 2,0 2,1 2,2 http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=10458
  3. Ումառյան Սերգեյ Հովհաննեսի, 1920-1995
  4. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 467-468։
  5. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 749։
  6. Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի, ed. (1967). Բալլադներ Լենինի մասին. Երևան: Հայաստան.
  7. Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի (1973). Սարգսյան, Մկրտիչ Դիվինի (ed.). Բաղաբերդ։ Վիպակ. Երևան: Հայաստան.
  8. Umaṛyan, Sergey (1980). Baghaberd ; Andok. Sovetakan Grogh.
  9. Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի (1980). Արազյան, Լ Ն (ed.). Բաղաբերդ։ Անդոկ. Երևան: Սովետական գրող.
  10. ՈՒմառյան, Սերգեյ Հովհաննեսի (1988). Ռուսա։ Պատմավեպ. Սովետական գրող. ISBN 9785550000526.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ումառյան» հոդվածին։