Օմար Խայամ

Պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ

Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարս.՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری, մայիսի 18, 1048[1], Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3] - դեկտեմբերի 4, 1131[1], Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբայիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ[9]։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։

Օմար Խայամ
عمر خیام
Ծնվել էմայիսի 18, 1048[1]
Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]
Մահացել էդեկտեմբերի 4, 1131[1] (83 տարեկան)
Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]
ԳերեզմանOmar Khayyam Mausoleum
Քաղաքացիություն Սելջուկյան սուլթանություն
Դավանանքիսլամ և աթեիզմ
ՈւղղությունՊարսկական գրականություն, Iranian philosophy? և Islamic Golden Age?
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, երաժիշտ, աստղագուշակ, գրող և ֆիզիկոս
Գործունեության ոլորտպոեզիա[4], մաթեմատիկա[4] և աստղագիտություն[4]
Տիրապետում է լեզուներինպարսկերեն[5][6]
Գիտական ղեկավարBahmanyār?[7]
Հայտնի աշակերտներAl-Isfizari?, Al-Khazini? և Nizami Aruzi?
Ազդվել էԱվիցեննա[8] և Ալ-Բիրունի
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Omar Khayyam Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր որպես Խորասանի լավագույն դասախոս։ 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավարտելով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը, սակայն, նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։

Ծնողների մահվանից հետո` 16 տարեկանում, վաճառում է հորական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասում, սակայն որոշ ժամանակ անց փայլուն գիտելիքների շնորհիվ դառնում է ուսուցիչ։ Հետագայում տեղափոխվում է Բուհարա։ 1074 թվականին նրան հրավիրում են Իսպահան՝ սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ի արքունիք, որտեղ սուլթանի վեզիր Նիզամ ալ-Մուլքի հովանու ներքո դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական պամարը։ Մինչև 1092 թվական նա ծավալում է բավականին բեղմնավոր գործունեություն, սակայն Մելիք Շահի ու Նիզամ ալ-Մուլքի սպանությունից հետո ստիպված է լինում լքել Իսպահանը։

Գիտական գործունեություն խմբագրել

Մաթեմատիկա խմբագրել

Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցչով հավասարումների լուծումները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օմար Խայամ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խայամ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խայամ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խայամ» հոդվածին։