Սերգեյ Շահումյան

հայ պատմաբան

Սերգեյ Ստեփանի Շահումյան (1914[1], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - 1977[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պատմաբան, պրոֆեսոր 1964 թվականին, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ 1974 թվականին։ Ստեփան Շահումյանի որդին։

Սերգեյ Շահումյան
Ծնվել է1914[1]
Աստրախան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1977[1]
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀամԼԿԵՄ[1], Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ[1] և Մոսկվայի պետական համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1948)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ՀայրՍտեփան Շահումյան[1]
ՄայրԵկատերինա Շահումյան

Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ կից կուսակցական բարձրագույն դպրոցը 1948 թվականին և հասարակական գիտությունների ակադեմիան 1951 թվականին։ Բաքվում խորհրդային ռեժիմի ժամանակավոր տապալումից հետո մոր՝ Եկատերինա Շահումյանի հետ մեկնել է խորհրդային Աստրախան, ապա՝ Մոսկվա։ 1934 թվականից աշխատանք է տարել ՀամԼԿԵՄ Կենտկոմի ապարատում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպես քաղաշխատող, ծառայել է բանակում։ 1951 թվականին դարձել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից մարքսիզմ լենինիզմի ինստիտուտի գիտական աշխատող։ Միաժամանակ ղեկավարել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանին կից հասարակական գիտությունների գծով դասախոսների որակավորման բարձրացման ինստիտուտի ասպիրանտուրան։ Եղել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայի կուսպատմության ամբիոնի վարիչի տեղակալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 430—431.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 430