Սերգեյ Ղազարյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ղազարյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Գառնիկի Ղազարյան (դեկտեմբերի 14, 1929(1929-12-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2011), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1987), պրոֆեսոր (1981): ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1980), ՀԳԳԱ ակադեմիկոս և հիմնադիր նախագահ (1994 թվականից)։ ՀԳԱ պատվավոր պրոֆեսոր (2000):

Սերգեյ Ղազարյան
Ծնվել էդեկտեմբերի 14, 1929(1929-12-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2011
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1987)
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Ղազարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում։ 1954 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1966-1970 թվականներին և 1984-1985 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղփոխնախարար, 1970-1984 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի պրոռեկտոր (միաժամանակ՝ տնտեսագիտական ամբիոնի վարիչ), 1985-1989 թվականներին՝ Պետագրոարդի փոխնախագահ, 1989 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական տնտեսագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման, շուկայական տնտեսական ձևավորման, ագրարային գիտական զարգացման խնդիրներին։ Աշխատանքներ է կատարել նաև ՀԽՍՀ գյուղատնտեսական գիտահետազոտական հիմնարկների գործունեության համակարգման, բարձրորակ մասնագիտական կադրերի պատրաստման, հողային բարեփոխումների իրականացման, անցումային շրջանում շուկայական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Մահացել է 1929 թվականին։ Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը[2]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ և ՎՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաների անդամ (1996):
  • Գինեգործության և խաղողագործության միջազգային ակադեմիայի անդամ (2002):

Երկեր խմբագրել

  • Առաջարկություններ գյուղատնտեսական կենդանիների հոտի արդյունավետ կառուցվածքների մասին։ Երևան։ Ա. հ., 1968[3]:
  • Մեթոդական ցուցումներ առվույտի սերմադաշտերում մեղրատու մեղուները փոշոտման նպատակով օգտագործելու մասին։ Երևան։ Ա. հ., 1984[4]:
  • Գյուղատնտեսական հողօգտագործման բարելավումը և ապրանքային արտադրության ձևավորումը Հայաստանում տնտեսական բարեփոխումների պայմաններում, 1996, տիտղթ. (Սերգեյ Գառնիկի Ղազարյան)։
  • ՀՀ ագրոպարենային համակարգում ներդրումների հիմնական ուղղությունները, ծագած հիմնախնդիրները և լուծման ուղիները, 2003, տիտղթ. (Ս. Գ. Ղազարյան)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «The memorial of Ghazaryan Sergey (Սերգեյ Ղազարյան Գառնիկի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  3. Ղազարյան, Սերգեյ Գառնիկի; Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ, eds. (1968). Առաջարկություններ գյուղատնտեսական կենդանիների հոտի արդյունավետ կառուցվածքների մասին. Երևան: Ա. հ.
  4. Ղազարյան, Սերգեյ Գառնիկի; Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ, eds. (1984). Մեթոդական ցուցումներ առվույտի սերմադաշտերում մեղրատու մեղուները փոշոտման նպատակով օգտագործելու մասին. Երևան: Ա. հ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ղազարյան (տնտեսագետ)» հոդվածին։