Սերգեյ Գեորգիևիչ Լազո (փետրվարի 23 (մարտի 7), 1894[1], Պիատրա, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիս 1920[1], Լազո, Ռուսաստան), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918

Սերգեյ Լազո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 7), 1894[1]
ԾննդավայրՊիատրա, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիս 1920[1] (26 տարեկան)
Մահվան վայրԼազո, Ռուսաստան
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունԱլեքսեևյան ռազմական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունպարտիզան, հեղափոխական և ռազմական գործիչ
ԿուսակցությունLeft Socialist-Revolutionaries? և ԽՄԿԿ
 Sergey Lazo Վիքիպահեստում

Սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ ծավալել է հեղափոխական գործունեություն։ 1917 թվականին ընտրվել է Սովետների համասիբիրական առաջին համագումարի պատգամավոր։

1918 թվականի սկզբից՝ Ցենտրոսիբիրի անդամ, Անդրբայկալյան ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Գ. Սեմյոնովի սպիտակգվարդիական բանդաների ջախջախումը։ 1920 թվականի հունվարին, երբ Պրիմորիեում տապալվեց սպիտակգվարդիական իշխանությունը, Լազոն նշանակվեց Ռազմահեղափոխական խորհրդի և ՌԿ(բ)կ ԿԿ-ի Հեռավորարևելյան բյուրոյի անդամ։ Ապրիլի 4-5-ին, իշխանությունը Վլադիվոստոկում ճապոնացիներին անցնելուց հետո, Լազոն և Ռազմահեղափոխական խորհրդի մյուս անդամները ձերբակալվեցին։ Լազոյին և նրա երկու զինակիցներին, խոշտանգելուց հետո, այրեցին շոգեքարշի հնոցում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Լազո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474


  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4