Սերգեյ Բենիկի (Բենինի, Բենիամինի)[1] Զատիկյան (դեկտեմբերի 22, 1925(1925-12-22), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 29, 2004(2004-03-29), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆուտբոլիստ, դարպասապահ, մարզիչ։

Սերգեյ Զատիկյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 22, 1925(1925-12-22)
Ծննդավայր Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ մարտի 29, 2004(2004-03-29) (78 տարեկան)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Դիրք դարպասապահ

Կենսագրություն խմբագրել

Հանդես է եկել Երևանի «Դինամո» (1947, 1949-1953) և «Սպարտակ» (1948, 1954-1962) ակումբներում։ ԽՍՀՄ առաջնությունում 1949-1950, 1960-1962 թվականներին անցկացրել է 56 հանդիպում։

ԽՍՀՄ Գավաթի եզրափակչի մասնակից (1954 թվական)։

1961 և 1963 թվականներին եղել է «Սպարտակի»/«Արարատի» մարզիչ։

Աշխատել է որպես մանկական մարզիչ։

Ճանաչվել է Հայաստանի 20-րդ դարի լավագույն դարպասապահ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «: FootBook :. Сайт футбольной статистики». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. «Скончался лучший футбольный вратарь Армении XX века - РИА Новости, 30.03.2004». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.