Սպարտակ Երևան (ֆուտբոլային ակումբ)

«Սպարտակ» Ֆուտբոլային Ակումբը նախկին մասնագիտական ֆուտբոլային ակումբ է, որը հանդես էր գալիս Երևանում։

Սպարտակ
Ամբողջական անուն «Սպարտակ» Ֆուտբոլային Ակումբ
Գույներ Կարմիր
Հիմնադրում 2000
Երկիր  Հայաստան
Մարզադաշտ «Արաքս» մարզադաշտ
Տարողունակություն 2.800
Նախագահ Հայաստան Սարգիս Իսրայելյան
Լիգա Բարձրագույն խումբ
2002 Բարձրագույն խումբ, 4
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն խմբագրել

«Սպարտակ» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 2000 թվականին, երբ Արարատի «Արաքս» ակումբի տնօրինությունը որոշեց ակումբը տեղափոխել Երևան՝ ստեղծելով նոր ակումբ։ 2003 թվականի սկզբում, Սպարտակը միաձուլվեց Բանանց ակումբի հետ[1], և 2004 թվականից շարունակ հանդես եկավ Բանանց-2 անվամբ։

Նվաճումներ խմբագրել

Հայաստանի Բարձրագույն խումբ
  (1) 2001

Եվրոգավաթների վիճակագրություն խմբագրել

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ
ՈՒԵՖԱ-ի Գավաթ 2 0 0 2 0 5 -5

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն

Մրցաշրջան Մրցաշար Փուլ Մրցակից 1-ին խաղ 2-րդ խաղ Ամբողջական հաշիվ
2002-03 ՈՒԵՖԱ-ի Գավաթ Ո   Սերվետ 0 - 2 0 - 3 0 - 5  

Տանը անցկացրած խաղերի հաշիվները մուգացված են։

Աղբյուրներ խմբագրել

  1. «Հայաստան - 2004». Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.