Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան

Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան (իսպ.՝ Estación Astronómica de Cerro El Roble, աստղադիտարանի կոդը` — «805»), աստղադիտարան Չիլիում Սեռո Էլ Ռոբլե լեռան գագաթին։ Հիմնադրվել է 1968 թվականին։ Աստղադիտարանը պատկանում է Չիլիի համալսարանին։

Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ805
Երկիր Չիլի
ՎայրCerro El Roble?
ԲԾՄ2185 մետր

Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայանը ստեղծվել է համաձայն Չիլիի համալսարանի և Պուլկովոյի աստղադիտարանի միջև կնքված պայմանագրի։ Մինչ այս աստղադիտարանի շինարարության սկիզբը խորհրդային աստղագետները դիտարկումներ էին կատարում «Սեռո Կալան աստղադիտարանում» (ՄԱՄ կոդը՝ 806):

1973 թվականի սեպտեմբերի 11-ից աստղադիտարանում դադարեցվել են դիտարկումները, սա պայմանավորված էր երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումով, որը ղեկավարում էր Աուգուստո Պինոչետը։ Խորհրդային գիտնականները ստիպված էին հեռանալ երկրից, Չիլիում թողնելով տեխնիկան։

Կայանի աշխատակիցներ խմբագրել

Աստղադիտարանի հայտնի աշխատակիցներից էին՝

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • АЗТ-16 — Մաքսուտովի համակարգի երկումենիսկանի աստղաչափ (D=700/1000 մմ, F=2076 մմ, տեսադաշտը 5x5 աստիճան)[2]։ Կառուցված 1964 թվականին ЛОМО-ում, նախագծող Դմիտրի Մաքսուտովի ղեկավարությամբ։

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Հայտնաբերվել են 40 աստերոիդ և 4 գերնոր։
  • 4753 աստղաչափական դիտարկումներ հրապարակված 1968-ից 1987 թվականները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Митрофан Степанович Зверев». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  2. «double meniscus astrograph AZT-16 (F = 207 cm, D = 70 cm, field 5x5d) at Cerro Roble Astronomical Station» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. Բոլոր աստղաչափական դիտարկումները Փոքր մոլորակների կենտրոնի կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը