Դմիտրի Մաքսուտով
Դմիտրի Դմիտրիևիչ Մաքսուտով (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Максутов, ապրիլի 11 (23), 1896, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 12, 1964[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային գիտնական, աստղագիտական օպտիկայի մասնագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946 թ.)։
Դմիտրի Մաքսուտով Дмитрий Максутов | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11 (23), 1896 Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 12, 1964[1] (68 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Pulkovo Observatory cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | աստղագետ, ճարտարագետ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Պետական օպտիկական ինստիտուտ և Պուլկովոյի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | օպտիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Նիկոլաևյան ինժեներական դպրոց |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Հայր | Q111635500? |
Dmitry Dmitrievich Maksutov (engineer) Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի Ռազմաինժեներական ուսումնարանը (1914 թ.)։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում մասնակցել է Արևմտյան Հայաստանում թուրքական զորքերի դեմ մղվող մարտերին։ 1930 թվականին Լենինգրադի Օպտիկական ինստիտուտում կազմակերպել է աստղագիտական օպտիկայի լաբորատորիա։ 1952 թվականից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ Աշխատությունները վերաբերում են ստվերային և օպտիկական հետազոտման այլ մեթոդների կատարելագործման օպտիկական խոշոր սարքերի պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Ստեղծել է մենիսկային համակարգով օպտիկական սարքերը։ Մաքսուտովը գիտական գործարար կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի և ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայի հետ։ Այստեղ Մաքսուտովի համակարգի դպրոցական աստղադիտակներ են պատրաստվել ՀԽՍՀ և այլ հանրապետությունների ու սփյուռքի դպրոցների համար։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ., 1946 թ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Максутов Дмитрий Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մաքսուտով» հոդվածին։ |