Սեյշելյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքական (ֆր. Équipe_des_Seychelles_de_football ), ներկայացնում է Սեյշելների ասոցացիան ընկերական խաղերում և այլ պաշտոնական խաղերում։ Վերահսկվում է Սեյշելների Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից։
Սեյշելյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքական
|
Մականուն | ծովահեններ (անգլ.՝ The Pirates)[1] |
---|
Միություն | ՍՖՖ |
---|
Կոնֆեդերացիա | ԿԱՖ (Աֆրիկա) |
---|
Գլխավոր մարզիչ | Ուլրիկ Մատիոտ |
---|
Ամենաշատ խաղեր | Փիլիպպոս Զիալոր |
---|
Ռմբարկու | Փիլիպպոս Զիալոր (11) |
---|
Հիմնական մարզադաշտ | Stade Linite |
---|
ՖԻՖԱ կոդ | SEY |
---|
ՖԻՖԱ դասակարգում | 177 |
---|
Ամենաբարձր դիրք | 129 |
---|
ԷԼՕ դասակարգում | 187 |
---|
|
|
|
Սեյշելյան կղզիների ֆուտբոլի ազգային հավաքականը զետեղված է Աֆրիկայի հավաքականների կոնֆեդերացիայում, որը կոչվում է ԿԱՖ։ Սեյշելների ազգային հավաքականը ոչ մի անգամ չի մասնակցել ոչ Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, և ոչ էլ Աշխարհի առաջնություններին։ Պատճառը այն է, որ հետամնաց ֆուտբոլ ունեցող այս հավաքականը չի կարողացել շրջանցել ընտրական մրցարշավերի որակավորման փուլերը։ 2002 թվականից գործի է դրվել հավաքականի մականունը, որն է «ծովահեններ»։ Որակավորման փուլերին մասնակցել է համապատասխանաբար 1988, 1990, 1998, 2000 և 2002 թվականներին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
խմբագրել
- 1930 — 1998 — չի մասնակցել
- 2002 — 2010 — չի անցել որակավորման փուլը
Աֆրիկայի առաջնություն
խմբագրել
- 1957 — 1988 — չի մասնակցել
- 1990 — չի անցել որակավորման փուլը
- 1992 — դուրս է եկել մրցույթից
- 1994 — չի մասնակցել
- 1996 — դուրս է եկել մրցույթից
- 1998 — չի անցել որակավորման փուլը
- 2000 — դուրս է եկել մրցույթից
- 2002 — 2010 — չի անցել որակավորման փուլը
Հնդկական օվկիանոսի կղզիների առաջնություն
- 1-ին տեղ — 2011 թվական
- 2-ին տեղ — 1979 թվական
Հավաքականի տնահյին մարզահագուստի վերնաշապիկը կարմիր է, շորտերը նույնպես։ Մրցակցի դաշտում խաղում է սպիտակ վերնաշապիկով և շորտերով։ Հագուստների այսպիսի գունավորումը ներկայացվել է 2000 թվականին գերմանական Ադիդաս ընկերության կողմից։
Արտաքին հղումներ
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրել