Սեյդո Բարահինո
Սեյդո Բերահինո (կիռունդի` Saido Berahino, օգոստոսի 4, 1993[2][3][4], Բուրունդի), բուրունդիցի և անգլիացի ֆուտբոլիստ, «Զյուլտե Վարեգեմ» ակումբի և Բուրունդիի հավաքականի հարձակվող։
Սեյդո Բարահինո անգլ.՝ Saido Berahino | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բուրունդի և Միացյալ Թագավորություն[1] | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1993[2][3][4] (30 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բուրունդի | ||||||||||||||||||||
Հասակ | 179 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զյուլտե Վարագեմ | ||||||||||||||||||||
Համար | 38 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Ծնվել է Բուրունդիում, բայց քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվել է Անգլիա մոր, եղբոր ու քրոջ հետ[5]։ Նրա ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Նյութաունում՝ Բիրմինգհեմում։ 2004 թվականին Սեյդոն տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի ակադեմիա[6]։ 2011 թվականի ամռանը ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։
2011 թվականի հոկտեմբերի 20-ին Բերահինոն վարձավճարով տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն» ակումբ[7]։ Երկու օր անց նշել է նորամուտը «կոշկակարների» կազմում՝ մասնակցելով «Բրեդֆորդ Սիթիի» դեմ խաղին[8]։ «Նորթհեմփթոնում» հանդես է եկել մինչև 2012 թվականի փետրվարը՝ 14 խաղում խփելով 6 գոլ։
2012 թվականի փետրվարի 9-ին կրկին վարձավճարով տեղափոխվել է «Բրենտֆորդ» ակումբ[9]։ «Բրենտֆորդում» Բերահինոն անցկացրել է 7 հանդիպում և խփել է 4 գոլ, որից հետո 2012 թվականի ապրիլի 3-ին վերադարձել է «Վեստ Բրոմվիչ»[10]։
2012 թվականի օգոստոսի 28-ին Բերահինոն նշել է նորամուտը «Վեստ Բրոմվիչ Ալբիոնում»՝ մասնակցելով Ֆուտբոլի լիգայի գավաթի՝ «Յովիլ Թաունի» դեմ խաղին[11]։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին վարձավճարով տեղափոխվել է «Փիթերբորո Յունայթեդ»[12], որի կազմում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
2013 թվականի օգոստոսի 27-ին Բերահինոն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Վեստ Բրոմվիչի» մեկնարկային կազմում «Նյուպորտ Քաունթիի» դեմ ֆուտբոլի լիգայի գավաթի խաղում։ Այդ խաղում նա աչքի է ընկել հեթ-տրիկով[13]։ Սեպտեմբերի 1-ին նշել է նորամուտը Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում[14]։ Սեպտեմբերի 28-ին խփել է իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում՝ աչքի ընկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում «Օլդ Տրաֆորդում», որի շնորհիվ «Վեստ Բրոմվիչը» սենսացիոն հաղթանակ է տարել Անգլիայի չեմպիոնի նկատմամբ 2:1 հաշվով[15]։
2013 թվականի դեկտեմբերի 2-ին Բերահինոն երկարաձգել է պայմանագիրը «Վեստ Բրոմվիչի» հետ մինչև 2017 թվականի հունիսը[16]։
2015 թվականի ամռանը «Տոտենհեմ Հոտսփուրը» հարձակվողի համար առաջարկել է 21 միլիոն ֆունտ ստերլինգ[17], սակայն «Վեստ Բրոմվիչը» մերժել է տրանսֆերի առաջարկը[18], իսկ ֆուտբոլիստը հայտարարել է, որ այլևս երբեք չի խաղա «Վեստ Բրոմվիչի» կազմում[19]։ 2015 թվականի սեպտեմբերին Բերահինոն վերսկսել է մարզումները «Վեստ Բրոմվիչի» կազմում[20]։
2017 թվականի հունվարի 20-ին Բերահինոն պաշտոնապես դարձել է «Սթոք Սիթիի» խաղացող։ Տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պայմանագիրը կնքվել է 5,5 տարով[21]։
Կարիերան հավաքականում խմբագրել
Բերահինոն հանդես է եկել Անգլիայի տարբեր տարիքի հավաքականներում՝ մինչև 16, մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21[22]։ 2013 թվականի օգոստոսին հրավիրվել էր Անգլիայի երիտասարդական հավաքական՝ մասնակցելու Շոտլանդիայի դեմ օգոստոսի 13-ին կայանալիք խաղին[23]։ Նրա նորամուտը Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Մոլդովայի դեմ խաղում, որում նա խփել է միակ գոլը և հաղթանակ բերել անգլիացիներին[24]։ Նոյեմբերի 14-ին Բերահինոն երկու գոլ է խփել Ֆինլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ 2018 թվականի օգոստոսին Սեյդոն ՖԻՖԱ-ից ստացել է Բուրունդիի ազգային հավաքականում հանդես գալու թույլտվություն։ Այնտեղ նա նորամուտը նշել է սեպտեմբերի 8-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության որակավորման փուլի՝ Գաբոնի դեմ խաղում՝ հավասարեցնելով հաշիվը։
Ելույթների վիճակագրություն խմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի | Լիգայի գավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նորթհեմփթոն Թաուն (վարձավճար) |
2011/12 | 14 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 6 |
Ընդհանուր | 14 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 15 | 6 | |
Բրենտֆորդ (վարձավճար) |
2011/12 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 4 |
Ընդհանուր | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 4 | |
Փիթերբորո Յունայթեդ (վարձավճար) |
2012/13 | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 2 |
Ընդհանուր | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 2 | |
Վեստ Բրոմվիչ Ալբիոն | 2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 |
2013/14 | 32 | 5 | 1 | 0 | 2 | 4 | 35 | 9 | |
2014/15 | 20 | 8 | 1 | 4 | 3 | 1 | 24 | 13 | |
Ընդհանուր | 52 | 13 | 2 | 4 | 6 | 5 | 60 | 23 | |
Ընդհանուր կարիերայում | 84 | 25 | 3 | 4 | 6 | 5 | 93 | 34 |
- 2015 թվականի հունվարի 3-ի դրությամբ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Companies House — 1988.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Saido Berahino profile» (անգլերեն). WBA.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «The next big thing at West Bromwich Albion: Saido Berahino» (անգլերեն). Sport.co.uk. 2010 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «West Brom's Saido Berahino joins Northampton Town on loan» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Bradford 2-1 Northampton» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 22.
- ↑ «Saido Berahino and Adam Thompson join Brentford on loan» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ փետրվարի 9.
- ↑ «West Brom striker returns from loan spell» (անգլերեն). Birmingham Mail. 2012 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Yeovil 2-4 West Brom» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 27.
- ↑ «Saido Berahino joins Peterborough from West Brom on loan» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «West Brom 3-0 Newport» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 27.
- ↑ «West Brom 0-2 Swansea» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 1.
- ↑ «Man Utd 1-2 West Brom» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ սեպտեմբերի 28.
- ↑ «Saido signs new contract» (անգլերեն). WBA.co.uk. 2013 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Тоттенхэм» предложит за Бераино £ 21 млн
- ↑ «Вест Бромвич» отклонил предложение по трансферу Бераино
- ↑ Бераино: говорю официально — больше никогда не буду играть за «Вест Бромвич»
- ↑ Бераино возобновил тренировки в составе «Вест Бромвича»
- ↑ «Saido Berahino: Stoke complete deal to sign West Brom's 23-year-old striker» (անգլերեն). BBC Sport. 2017 թ․ հունվարի 20.
- ↑ «Saido Berahino profile» (անգլերեն). theFA.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Roy Hodgson names his squad as he takes charge of England Under-21s for Scotland clash» (անգլերեն). Daily Record. 2013 թ․ օգոստոսի 8.
- ↑ «European Under-21 Championship: England beat Moldova 1-0» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ սեպտեմբերի 5.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը ՎԲԱ կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Ֆուտբոլային սոցիացիայի պաշտոնական կայքում Արխիվացված 2014-10-10 Wayback Machine(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Պրեմիեր լիգայի կայքում Արխիվացված 2016-05-05 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյդո Բարահինո» հոդվածին։ |